Այսօր Ուկրաինայի առաջնության 22-րդ տուրում Դոնեցկի «Շախտյոր»-ը 4:0 հաշվով ջախջախեց «Վոլին»-ին: «Հանքափորներ»-ի կազմում երկրորդ գնդակը խփեց Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը, ով ճանաչվեց նաև հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Այս Հաղթանակից հետո Միրչա Լուչեսկուի թիմը կրկին վերականգնեց 12 միավորի տարբերությունը` երկրորդ տեղում ընթացող Կիևի «Դինամո»-ի նկատմամբ. վերջինս հյուրընկալվելիս 1:0 հաշվով զիջեց «Դնեպր»-ին:
Հիշեցնենք, որ երեկ ռուսական Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Կրասնոդար»-ի կազմում իր առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակման առաջատար Յուրա Մովսիսյանը:
Իրենց վատ չեն դրսևորում նաև հավաքականի մյուս թեկնածուները և հուրախություն հայ ֆուտբոլասերի մեր հավաքականի տղաների մարզավիճակն օր օրի բարելավվում է: Հուսով ենք, որ «Եվրո 2012»-ի Ռուսաստանի հետ կայանալիք ընտրական փուլի առաջիկա խաղին նրանք բոլորը կմոտենան լավագույն մարզավիճակում և, որ ամենակարևորն է` առանց վնասվածքների: