Հայաստանում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 4 դրամով` դառնալով 41.85 դրամ: Այս թանկացումը մտահոգել է մեր քաղաքացիներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք նշում էին, որ առանց այդ էլ ստիպված են եղել խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան` խնայած գումարը սնունդին հատկացնելով: Վերջիններս համոզված են` այս թանկացումն արտագաղթի նոր ալիք կառաջացնի: