«Ֆորմուլա-1»-ի «Ֆերարի» թիմի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն չգիտի՝ ինչպես կավարտվի մրցաշրջանի վերջին տուրը, որը վճռորոշ է լինելու տարվա լավագույն պիլոտի որոշման գործում:
«Ես չեմ ուզում ձևացնել, թե կարող եմ անել ամեն ինչ, քանի որ իրոք չգիտեմ՝ ինչ կլինի վերջին տուրում: Մեզ բոլորիս սպասվում է ևս 71 շրջան, որն իսկապես կարող է շատ բան որոշել: Մեր նպատակն այն է, որ շաբաթն ավարտենք հնարավորինս լավ, սակայն խոսել այն մասին, որ լավագույնն ենք լինելու, չի կարելի: Այս պահին շատ բան ասել չեմ կարող. ամեն ինչ կերևա վերջին մրցությունից հետո»,- ասել է Ալոնսոն: