Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Խախտումներ ՔԿՀ-ներում. Դատախազությունը մետր առ մետր չափել է զուգարանի թուղթը, հարուցվել են քրգործեր

Վերջին մեկ-երկու ամիսը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրահանգով գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը տնտեսական մասով ստուգումներ է իրականացրել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մի շարք խախտումներ է հայտնաբերել: Ստուգումները եղել են մանրակրկիտ և մանրազնին: Այն աստիճանի մանրակրկիտ, որ մետր առ մետր չափվել է կալանավորներին հասանելիք զուգարանի թուղթը, կշռվել կալանավորների համար պատրաստվելիք ճաշի կաթսայում առկա կարտոֆիլի քանակությունը, խցերի դիմաց կշռվել է կալանավորին հասանելիք հացի քաշը: Եվ բոլոր այդ տեղերում էլ պակասորդներ ու թերացումներ է հայտնաբերվել: Զուգարանի թուղթը 60 մետրի փոխարեն եղել է 25, կարտոֆիլը 120-ի փոխարեն 80 կիլոգրամ, հացը նույնպես համապատասխանաբեր ավելի թեթև է կշռելև սահմանվածից:

Մեր տեղեկություններով, դատախազության ստուգումների և հայտնաբերված խախատումների հիման վրա հատուկ քննչական ծառայությունը մի քանի քրեական գործ է հարուցել, որոնք այս պահին քննության փուլում են:

Նույն տեղեկությունների համաձայն, սակայն, այդ ստուգումները ոչ այնքան ՔԿՀ-ներում առկա չարաշահումները բացահայտելու նպատակ են ունեցել, որքան անձնական դրդապատճառներ են ունեցել: Այդ ստուգումները իրականացվել են բացառապես Գևորգ Կոստանյան – Հայկ Հարությունյան տարաձայնությունների կոնտեքստում: Այլ կերպ ասած՝ Կոստանյանն այս ճանապարհով փորձել է կոմպրոմատներ հավաքել Հայկ Հարությունյանի դեմ և այն աստիճան է խորացել, որ ընդհուպ սկսել է չափել դատապարտյալների հասանելիք զուգարանի թղթի մետրը: Այն դեպքում, որ քրեակատարողական վարչությունը հիմնականում գործ չունի այդ հարցերի հետ:

Բացի վերը նշված տնտեսական մասով խախտումներից և թերացումներից, դատախազությունը բավական ուշագրավ փաստեր է հայտնաբերել նաև գնումների ոլորտում, ինչն անմիջականորեն վերաբերում է նաև վերը նշվածին: Մասնավորապես, ստուգումների արդյունքում պարզվել է, որ գնումների հիմնական մասն իրականացվել է մեկ անձի միջոցով, ընդ որում՝ ոչ պատշաճ ձևով: Մասնավորապես, չի պահվել կառավարության կողմից սահմանված գնումների ցանկն ու ապրանքների չափը: Եվ եթե զուգարանի թղթի մետրը չի համապատասխանել սահմանվածին, ապա մեղավորը հենց մատակարարն է և մրցույթը շահած կազմակերպությունը: Իսկ նրանք իրենց թերացումը բացատրում են այսպես՝ ինչքանի պատվեր եղել է, այնքան են բերել:

Ինչ վերաբերում է սննդին, ապա այստեղ ՔԿ վարչության մեղքը հաստատ կա: Նրանք, օգտվելով առիթից, որ կալանավորների մեծ մասը սնվում է դրսից բերված ուտելիքով, սահմանվածից քիչ պատվեր են իջեցնում: Իսկ խնայված սննդի գումարը բնականաբար բաշխվում է հենց տենդերը շահած կազմակերպություն-մատակարար-ՔԿ վարչություն շրջանակում: ՀՔԾ-ն առաջիկայում, հարուցված գործերը «չջրելու» պարագայում, թերևս բացահայտի, թե որ օղակում են յուրացվել պետության գումարները:

«Առաջին լրատվականը» այս հարցերի հետ կապված գրավոր հարցում էր կատարել դատախազությանը: Մենք հարցրել էինք, թե քերակատարողական հիմնարկներում իրականացված ստուգումների արդյունքում ինչ խախտումներ են հայտաբերվել, խնդրել էինք տրամադրել ցանկը և նշել, թե ինչ հետևանք են ունեցել այդ խախտումները: Դատախազությունից, սակայն, երկու շաբաթ շարունակ այդպես էլ չպատասխանեցին մեր հարցմանը՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան դրույթը, որը նրանց պարտավորեցնում է հնգօրյա ժամկետում պատասխանել հարցմանը: Հետևաբար մենք նյութը հրապարակում ենք առանց դատախազության պատասխանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում