Ազատության հրապարակում գտնվող այն անձրևանոցը, որի մոտ նստում է Րաֆֆի Հովհաննիսյանը, “Ժառանգության” ներկայացուցիչները մի քանի ժամ առաջ փորձեցին փոխարինել ավելի մեծով: Սակայն ոստիկանները հարձակվեցին և ջարդեցին այդ անձրևանոցը այն ժամանակ, երբ «ժառանգության» ներկայացուցիչները փորձում էին ամրացնել այն:
Տեղի ունեցավ քաշքշուկ «ժառանգության» պատգամավորների և ոստիկանների միջև: Ի վերջո ջարդված անձրևանոցը Լարիսա Ալավերդյանը վերցրեց և տարավ Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտա տանող հատվածում գտնվող ծառայողական մուտքի մոտ, իսկ նախկին փոքր անձրևանոցը դարձյալ բերվեց և տեղադրվեց իր հին տեղում: