Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Ղրիմից Երևան թռիչքների դեպքում Հայաստանի նկատմամբ հնարավոր է սահմանվեն պատժամիջոցներ

Սիմֆերոպոլի օդանավակայանից ռուսական երկու ավիաընկերություններ թռիչքներ կիրականացնեն մի շարք ուղղություններով: Հունիսի կեսից օդանավակայանը օրական 90 չվերթ է իրականացրել, մինչդեռ մարտի կեսերից դեպի Ղրիմ թռիչքներ իրականացվում էին միայն ՌԴ քաղաքներից: Ռուսական երկու ավիաընկերությունները չվերթեր կիրականացնեն դեպի Երևան:

Ղրիմի հետ օդային կապից հրաժարվելու պայմաններում այս չվերթերի իրականացումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ՝ հարցին «Հայկական ավիաուղիների» նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Ղրիմը փակ գոտի է հայտարարվել ԻԿԱՕ-ի կողմից, ինչպես և Ղարաբաղը, բայց ոչ հայկական ընկերություններն են այդ թռիչքները կազմակերպում:

«Դա կազմակերպում են ռուսական ավիաընկերությունները, թքած իրենց վրա, եթե ԻԿԱՕ-ն իրենց արգելի, ընդհանրապես սև ցուցակի մեջ մտցնի, դա իրենց խնդիրն է, մեզ հետ կապ չունի դա: Սակայն եթե Հայաստանը թույլ է տալիս Ղրիմից Երևան թռիչք, կարող է «Զվարթնոց» օդանավակայանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեն, այդ դեպքում հնարավոր է նման բան»,- ասաց նա:

Պետրոսյանը չբացառեց, որ այդ թռիչքների հետևանքով Հայաստանը կարող է խնդիրների առաջ կանգնել, թեպետ ԻԿԱՕ-ն ՄԱԿ-ի մասնաճյուղն է, բնականաբար՝ սա քաղաքական խնդիր է նաև. հնարավոր է, որ ավիացիոն պատժամիջոցներ սահմանվեն Հայաստանի նկատմամբ:

«Ես ոչինչ չեմ բացառում էս աշխարհում, մանավանդ հիմա Հայաստանն էլ Հայաստան չի, գուբեռնիա ա, ոնց ուզում՝ գնդակի պես տշում են Հայաստանին՝ ֆուտբոլային դիվանագիտության շնորհիվ, էլի»,- ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ Երևանն ընտրվեց որպես ուղղություն, Պետրոսյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ հիմա մեզ մոտ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր ժամանակին ոգևորված էին Աբխազիայով, Սուխումի օդանավակայանն էին ուզում վերակառուցել, հիմա էլ ուզում են Ղրիմում վերակառուցում անել:

«Ասում են՝ լավ է, Ռուսաստանի ձեռքն է ընկել, հիմա ընդեղ փող են լվանում լավ ռուսները, ու հայ շինարարներն էլ ուզում են օգտվել դրանից՝ խոսքը արտագաղթողների և խոպանչիների մասին է: Ռուսները ռեսուրս չունեն, որ գնան էնտեղ, թուրքերը, բնականաբար, չեն գնա՝ Ղրիմում ինչ-որ բան կառուցեն, թուրք շինարարների մասին եմ ասում: Դե, տաջիկներին երևի չեն ուզում Ղրիմ բերել, հույսը մնում է հայերի վրա: Ըստ երևույթին, դրա համար են ուզում Երևան-Սիմֆերոպոլ էդ չվերթները բացել, որ մեր արտագաղթողները շատանան՝ հիմա էլ էդ ուղղության վրա, մի խոսքով՝ Հայաստանը դատարկում են, ինչ ասեմ»,- ասաց նա:

Պետրոսյանի խոսքով՝ մեր ավիացիոն ուղևորափոխադրումները հիմնականում «խոպանչիների» վրա են, այսինքն՝ սեզոնային են, դեպի Եվրոպա հիմա կրճատում են հոսքերը, որովհետև շատ քիչ մարդ է մնացել այստեղ, որ իսկապես Եվրոպայի հետ կապեր կունենա:

Նա նշեց, թե սրանով արտահոսքի նոր ուղղություն է առաջանում: «Բա մեր մնացած մարդիկ, որ էստեղ մնացել են, ի՞նչ պիտի անեն, Ռուսաստանում առանձնապես աշխատատեղեր չկան, հիմա Ղրիմն է որպես նոր աշխատատեղ բացվել: Այստեղ մի խնդիր էլ կա՝ ռուսները ամեն գնով ուզում են ասել, որ Ղրիմում խաղաղ է, հիմա հանգստյան, ծովափնյա սեզոնն է, երևի հայերին ուզում են համոզել, թե՝ գնացեք, ձեզ էժան անկյուններ կտանք: Այսպիսով՝ ուզում են համոզել, թե Ղրիմն, այսպես ասած, ապրում է, շնչում: Սա է քաղաքական նպատակը»,- ասաց նա:

Պետրոսյանի խոսքով՝ եթե հայկական ավիաընկերությունը թռիչք իրականացնի դեպի Սիմֆերոպոլ, վստահաբար կհայտնվի սև ցուցակում, և այդ հայկական ավիաընկերությանը թույլ չեն տա այլ ուղղություններով թռչել՝ բացի Ռուսաստանից, եթե «Ուրալյան ավիաուղիներն» է, ապա նա կհայտնվի սև ցուցակում՝ զրկվելով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու հնարավորությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում