Wednesday, 24 04 2024
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր

«Իրավիճակը շատ ավելի սարսափելի է, քան այն հեռանկարը, թե որ միությունում կհայտնվենք»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը:

– Պարոն Բոստանջյան, Վրաստանը մի քանի օր առաջ նախաստորագրեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչից Հայաստանն անցած տարի սեպտեմբերի 3-ին հրաժարվեց: Բացի այդ` մեր երկիրն անդամակցելու գործընթաց է սկսել Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը: Բայց անկախ այն հանգամանքից` Հայաստանը կմիանա ԵՏՄ-ին, թե ոչ, մեր երկիրը Վրաստանի հետ կհայտնվի տնտեսական տարբեր գոտիներում: Իսկ մեր երկրի գրեթե ողջ ապրանքաշրջանառությունը տեղի է ունենում Վրաստանի տարածքով: Արդյոք այդ տարբերության պարագայում տարանցման սակագների կտրուկ աճ չի՞ նախատեսվում, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ մեր ապրանքաշրջանառության վրա:

– Այս պարագայում տարբեր միություններում հանգրվանելու ինստիտուտը գոնե առաջիկա ժամանակահատվածի համար օղապարան չի ներկայանալու ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Հայաստանի համար: Ըստ էության, գեոուժերի միջև մեծ պայքար է գնում, թե մեկը մյուսից որ կտորը փախցնի: Եվ դրանով պայմանավորված՝ Վրաստանը կարողացավ դեպի արևմուտք շարժվել, Հայաստանը երևի թե այլընտրանք չունենալով՝ այս կողմի վրա է հայտնվում: Եվ պետք է կարողանալ հասկանալ, թե տնտեսական համագործակցության առումով ինչպիսի խնդիրներ կունենանք: Ես կարծում եմ, որ տվյալ պարագայում չկանոնակարգված, տնտեսական հարաբերությունների կտրվածքով մեծ նվաճումներ չունեցած այնպիսի երկրները, ինչպիսիք Հայաստանը և Վրաստանն են, չեն կարող հայտնվել ընդգծված խոցելի վիճակում: Իսկ Ռուսաստանը, Եվրասիական տնտեսական միությունը կամ Եվրամիությունը, իմ կարծիքով, հետապնդում են քաղաքական նպատակ` մեր երկրներից յուրաքանչյուրը հանգրվանած լինի տարբեր դաշտերում:

– Ամեն դեպքում Հայաստանը բեռնափոխադրման պարագայում Վրաստանի տարածքում տարանցիկ սակագների խնդիր չի՞ ունենա:

– Խնդիր չենք ունենալու: Գոնե այնպիսի խնդիր չենք ունենա, որ մեր երկրի համար լինի սարսափելի, անտանելի: Այս պահին Հայաստանում գոյություն ունեցող ոչ ցանկալի երևույթները շատ ավելի խորն են, քան թե տարբեր միություններում հայտնվելու դեպքում կարող են առաջանալ: Անշուշտ, այդ միություններն ունեն իրենց խնդիրները: Բայց մենք ինչի շուրջ ենք կռիվ տալիս, երբ մեր երկրում գոյություն ունեցող իրավիճակը շատ ավելի սարսափելի է, քան այն հեռանկարը, թե որ միությունում կհայտնվենք կամ չենք հայտնվի: Կամ էլ` այդպիսով մեզ համար բացասական զարգացումներ կառաջանան, թե ոչ: Դու նախ լուծի քո երկրում եղած խնդիրները:

– Միգուցե Եվրոպան Վրաստանին թույլ չտա տարանցիկ գոտիների տարբերությունը մեղմելու առումով զիջումների գնալ, քանի որ մեր երկիրը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից:

– Եվրոպայում երկրներն ավելի շրջահայաց են, նրանք շատ լավ հասկանում են իրավիճակը: Եվ նման խռովածությունը քաղաքական կատեգորիա չէ: Նրանք հարյուրավոր տարիներով մշակված քաղաքական մշակույթ ունեցող ժողովուրդ են: Եվ այդ առումով նրանք հասկանում են, որ Հայաստանին դեռ ժամանակ է պետք կողմնորոշվելու այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ արդեն կողմնորոշված է Վրաստանը: Եվ ես ուզում եմ այդպես մտածել, որ Հայաստանի համար սարսափելի բան չի լինի, որովհետև Եվրոպան որոշ չափով հակված կլինի աջակցելու կամ հասնելու, կամ չխանգարելու Հայաստանին: Եվ դուք հավատացեք, որ դա այդպես էլ կլինի: Սա այն տարբերակը չէ, որ նա Հայաստանի նկատմամբ շատ կտրուկ կեցվածք ընդունի: Նման կեցվածք կարող է ընդունել Ռուսաստանը:

– Չե՞ք կարծում, որ եթե Հայաստանն իսկապես անդամակցի ԵՏՄ-ին, որտեղ մաքսային սակագները բարձր են, մեր տնտեսությունն ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնի:

– Մեզ մոտ վիճակը լավագույններից չէ: Մեծ հաշվով, ես հասկանում եմ, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից ընդունվում է որպես եղած-չեղածը մի բան է կարգավիճակով: Մենք խոշոր երկիր չենք և չունենք բավարար հնարավորություն, որ դիմակայենք բոլոր մարտահրավերներին: Բայց բոլոր դեպքերում, կարծում եմ, մեր երկիրը կարող էր ունենալ համապատասխան կեցվածք, որպեսզի չարժանանար այն վերաբերմունքին, ինչին արժանացավ: Հիմա տեղից դուրս եկածները` կլինեն մոնղոլ-թաթար, ամենազանազան բաղնիք չհաճախողները, հայ ժողովրդի վերաբերյալ ինչ ասես ասում են, իսկ դա շատ ցավալի է:

– Այդ դեպքում, Ձեր կարծիքով, ո՞ր տարբերակն է ճիշտ Հայաստանի համար` անդամակցե՞լ ԵՏՄ-ին, թե՞ չանդամակցել:

– Իմ կարծիքով` Հայաստանն այնքան մեթոդական սխալներ է թույլ տվել, որ հիմա չեն էլ հարցնում` դու անդամակցում ես, թե ոչ: Պարզապես արհամարհելով տանում են: Այս երկիրը մինչև այսօր մի հեծանիվ, մի կարուսել կառուցել չկարողացավ: Ես եթե երբեմն պաշտպանել եմ Հայաստանի` Մաքսային միություն կամ ԵՏՄ մտնելու հեռանկարը,  դա արել եմ բացառապես այն պատճառով, որ մտածել եմ, թե այնտեղ շատ փողատեր են և միգուցե մեր երկիր ներդրումներ բերեն, և մենք այդպիսով կարողանանք զարգացում ապահովել:

– Իսկ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, թե Հայաստանում ավելի սարսափելի վիճակ է:

– Չե՞ք հասկանում, թե ինչ վիճակ է: Մեր քաղաքացիները գնալով չեն ցանկանում իրենց երկրում մնալ: Բոլորը հոգնել են, զզվել են այս երկրից: Մարդը նսեմացված է, մարդը արհամարհված է, մղված է ամենահետին պլան և դարձել է ոչնչություն: Դրա համար էլ իր երկրում չի կարողանում ապրել և հեռանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում