Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

«Դ!եմ եմ»-ի ակտիվիստը արտագաղթել է, և իր հեռացումը համարում է պարտություն, ֆիասկո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանից արտագաղթած «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստ, ՏՏ ոլորտի մասնագետ Տիգրան Տերտերյանը, որը աշխատանքի հրավեր է ստացել և այժմ աշխատում է Jibe Mobile ընկերությունում (Գերմանիա, Դյուսելդորֆ):

Տիգրան, Դուք «Դեմ եմ» շարժման ակտիվ մասնակիցներից էիք, իսկ հիմա ընտանիքով մեկնել եք Գերմանիա: Ի՞նչն էր Հայաստանից Ձեր հեռանալու պատճառը. արդյոք հենց Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրե՞նքն էր, որ լցրեց համբերության բաժակը:

-Անկեղծ ասած՝ հեռանալուս հիմնական պատճառը ֆինանսական խնդիրներով չէր պայմանավորված, ոչ էլ օրենքի փոփոխությամբ: Հայաստանում իմ աշխատանքը բարձր էր վարձատրվում, և ֆինանսական ոչ մի խնդիր չունեինք: Թե՛ ես, թե՛ կինս ծնվել ու մեծացել ենք Հայաստանում, ու շատ լավ կարող էինք ապրել մեր հայրենիքում: Հեռանալու պատճառն այն է, որ մեր զավակի համար ապագա չէինք տեսնում Հայաստանում:

Իհարկե, Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքն իր ազդեցությունն ունեցավ մեր որոշման վրա, որովհետև «Դեմ եմ» շարժմանն ակտիվ մասնակցություն ունեցան մեծ քանակությամբ մարդիկ, և կարծում էի՝ դա միակ եղանակն է մեր ձայնը լսելի դարձնելու, բայց անօգուտ: Փորձը ցույց տվեց, որ օրենքը գործում է մի խումբ մարդկանց համար, ովքեր էլ հենց հաշվի չեն առնում ոչ մեկի կարծիքը: Ամենաշատն անարդարության զգացումն էր վանում, որ ինչ ուզում ես արա՝ ոչ մի բանի չես կարող հասնել, եթե իրենցից մեկը չես: Եթե մի բանի էլ հասնում ես, իրենք ամեն ինչ կանեն, որ քո ձեռքից դա վերցնեն

-Որքան հասկացա, երկար ժամանակով եք հեռացել երկրից, ո՞ր դեպքում կվերադառնաք Հայաստան:

-Մենք սիրում ենք մեր երկիրը, մեր ծնողներին, մեր ընկերներին, որոնց թողել ենք Հայաստանում: Չպետք է կարծել, թե Եվրոպայում ամեն ինչ հալած-թափած է: Այստեղ զրոյից պետք է սկսես, ընտանիքիդ համար նոր բնակարան ստեղծես, նոր պայմաններ: Այնքան ենք ուզում, որ մեր երկրում ինչ-որ բան փոխվի, հնարավորություններ ստեղծվեն, որ կարողանանք այն, ինչ այստեղ ենք անում ուրիշ ընկերությունների համար, անենք մեր հայրենիքում հայկական կազմակերպությունների համար: Դա կարող է միայն այն դեպքում լինել, երբ իրական փոփոխություն տեսնենք: Գոնե զգանք, որ մեր միջամտությամբ, մեր մասնակցությամբ կարող ենք ինչ-որ բան փոխել Հայաստանում: Բայց մենք փորձեցինք ինչ-որ բան փոխել Հայաստանում, ու տեսանք, որ նույնիսկ երբ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, ոչինչ չի փոխվում: Այդ պայմաններում հետ գալն անիմաստ կլինի, կգանք միայն որպես զբոսաշրջիկ:

Շատ կարևոր հանգամանք է նաև կրթության ցածր որակը Հայաստանում: Ես շատ դժվար ճանապարհ եմ անցել, մինչև դարձել եմ այն մասնագետը, որին Գերմանիայից կանչել են աշխատանքի: Երևանում համալսարանի տված ուսմամբ Հայաստանում նույնիսկ միջին աշխատավարձ կարող է չստանաս: Ես ինքնուրույն եմ սովորել՝ գրքեր գտնելով, շատ թանկ վճարելով դրանց համար, մասնավոր դասընթացների գնալով և այլն:

-Տիգրան, արդյոք հասցրի՞ք հետևել Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքին, որը նոր հակազդեցություն առաջ բերեց հասարակության և «Դեմ եմ» շարժման շրջանում: Եթե «Դեմ եմ» շարժումը հաղթանակեր, արդյոք դա կարո՞ղ էր խթան հանդիսանալ, որ մնայիք Հայաստանում:

-Միանշանակ, որովհետև կտեսնեինք, որ մեր աջակցությամբ ինչ-որ փոփոխության հասնել հնարավոր է: Թեև լավ չէ, որ դու պիտի քո գործը թողած՝ պայքարես, որ հասնես ինչ-որ բանի: Նորմալ երկրներում դա պիտի ինքնըստինքյան լինի: Բռնի ուժով ու պնդաճակատությամբ առաջ չեն տանում իրենց գրած օրենքները՝ հաշվի չառնելով հասարակության մեծամասնության կարծիքը: Իսկ նրանք նստած շախմատային ստրատեգիա են մշակում, տարբեր քայլեր են մտածում, թե ինչպես առաջ տանեն իրենց ուզածը՝ թեկուզ մասնակիցներին կաշառելով ու վախեցնելով, մտածելով, որ առանց առաջնորդների ժողովուրդը փողոց դուրս չի գա:

-«Դեմ եմ» շարժման ակտիվիստների բնորոշմամբ՝ այս նորացված օրենքն ավելի վատն է, քան նախորդը: Սա ցույց է տալիս, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությո՞ւնն էլ ի զորու չէ որևէ բան փոխել երկրում կամ ավելի է խորացնում առկա ճգնաժամը:

-Այստեղ «ի զորու»-ի հարց չկա: Կարծում եմ՝ այս փոփոխությունն արված էր հենց նրա համար, որ այնպիսի մեկը գա, որ ավելի հեշտությամբ իրենց ուզած օրենքն առաջ մղի: Տիգրան Սարգսյանը չկարողացավ այնպես անել, որ բողոքող զանգվածը հանդարտվի, մեծ աղմուկ չլինի: Մյուս կողմից, Հովիկ Աբրահամյանը բարեկամական հարաբերություններ ունի ԲՀԿ առաջնորդի հետ, և հնարավոր է, ԲՀԿ-ի ակտիվությունը թուլացնելու նկատառումներից ելնելով, որոշվել է վարչապետ նշանակել հենց Աբրահամյանին: Այսինքն՝ ներկայիս վարչապետի ասպարեզ գալու նպատակը բոլորովին էլ այն չէր, որ օրենքն այն տեսքի բերեն, որ ժողովուրդը գոհ լինի: Ճիշտ հակառակը, նրան բերեցին նրա համար, որ ավելի ծածուկ կերպով այդ օրենքն առաջ տանեն:

-Ձեր կարծիքով՝ «Դեմ եմ» շարժումը արդեն իր պիկը հետևո՞ւմ է թողել, թե դեռ ակտիվանալու, իր պիկին հասնելու հեռանկար ունի: Այսինքն՝ այս պահին ակտիվություն նկատո՞ւմ եք, թե շարժումը փակուղային վիճակում է:

-Ճիշտն ասած՝ հիմա այդքան ակտիվ չեմ շփվում «Դեմ եմ»-ի ակտիվիստների հետ, բայց որքանով նկատում եմ, ոչ թե շարժման անդամների ակտիվությունն է նվազել, այլ ժողովրդի, որովհետև որոշ մարդիկ, որոնք այլընտրանք չունեն, հիասթափվելով, այլևս դուրս չեն գալիս փողոց: Ընդհանրապես, հայերը չեն ուզում իրենց մի փոքր նեղություն տալ, դուրս գալ պայքարի, կամ մի անգամ կփորձեն, կհիասթափվեն ու կգնան տուն: Փորձը ցույց տվեց, որ շարժումը մի փոքր մարեց, բայց՝ ժողովրդի առումով: Հիմա, որքան հասկանում եմ, «Դեմ եմ»-ի անդամները, բացի «Դեմ եմ»-ից, այլ օրենքների դեմ էլ են պայքարում: Երևի նպատակն այն է, որ ավելի լայն շերտերի ներգրավեն, և հնարավոր է՝ ինչ-որ բանի կարողանան հասնել: Որովհետև ի սկզբանե մարդիկ դեմ էին միայն կուտակային կենսաթոշակների օրենքի դեմ պայքարին: Դրա շուրջ շատ բանավեճեր եղան, որ սիմպտոմատիկ լուծում եք տալիս խնդրին, ոչ թե գլոբալ լուծում: «Դեմ եմ»-ի ակտիվիստները չէին ցանկանում խնդիրը քաղաքական ասպարեզ հանել, բայց ինչպես տեսնում ենք՝ այլ կերպ հնարավոր չէ:

-Ի՞նչ եք կարծում, միայն գլոբալ խնդիրներ բարձրացնելո՞վ է հնարավոր համակարգային փոփոխությունների հասնել: Այսինքն՝ կոնկրետ ՏՏ մասնագետները ոտքի կանգնեն ոչ թե միայն, երբ իրենց գրպանին կպավ պետությունը, այլ ոտքի կանգնեն այն ժամանակ, երբ մարդու իրավունքներ են խախտվում երկրում, և համակարգային փոփոխությունների պահանջ բարձրացնեն: Այսօր այդ ներուժը կա՞ երիտասարդության մեջ:

-Ընդհանրապես, իմ կարծիքով, եթե մարդիկ դուրս գան և հեղափոխություն անեն, դա մեծ հաշվով հարց չի լուծի, որովհետև պիտի ինչ-որ սերունդ ձևավորվի, որը գաղափարական առումով ավելի ազատ մտածի, ավելի պահանջատեր լինի, ոչ թե նստի տունն ու բողոքի կյանքից: Այսինքն՝ մի քանի հոգին չեն կարող վեր կենալ ու հարց լուծել: Սա սկիզբն է, բայց հետո ընթացքում կձևավորվի նոր սերունդ, որն ազատության գաղափարի պաշտպանը կլինի, իր իրավունքները կպաշտպանի: Սկզբում մարդիկ ամոթից ու վախից կաշառք չեն վերցնի, հետո դա կմտնի մարդկանց գիտակցության մեջ և սովորական կդառնա: Հիշեք, որ, օրինակ, առաջ վարորդները լուսացույցի տակով անցնելիս չէին զիջում անցորդներին, թեև օրենքը կար: Բայց երբ սկսեցին տուգանել վարորդներին, նրանք սկզբում ստիպված էին զիջել, հետո սովորեցին ու հիմա արդեն դարձել է նորմալ երևույթ, և անգամ ամոթ է հետիոտնին չզիջելը: Այդպես պիտի լինի նաև մնացած բոլոր հարցերում:

-Տիգրան, իսկ ՏՏ մասնագետներն ունե՞ն Եվրոպայում պահանջարկ, արդյոք «Դեմ եմ» -ի շատ ակտիվիստներ, որոնք հենց այդ ոլորտից էին, հեռացե՞լ են Հայաստանից:

-Այո, իմ ընկերների շրջանում կան մարդիկ, որոնք եկել են Եվրոպա, ու դեռ կա միտում, որ մարդիկ աշխատանք են փնտրում Եվրոպայում, որպեսզի տեղափոխվեն: Ու էլի կրկնեմ, խնդիրները սոցիալական ու ֆինանսական չէ, այլ անելանելիության վիճակը, որ չես կարող քո երկրում ինչ-որ բան փոխել: Ես այսօր ամաչում եմ, որ այսօր չեմ կարող որևէ բան անել, թողել եկել եմ ուրիշ երկիր, բայց մյուս կողմից մտածում եմ, որ իմ երեխաները չեն անցնի այդ ամենի միջով, չեն հիասթափվի իրենց երկրից, այստեղից միայն լավը կլսեն իրենց երկրի մասին ու հետագայում, եթե վերադառնան, կվերադառնան դրական տրամադրվածությամբ, և գուցե այդ ժամանակ ինչ-որ բաներ փոխված լինի:

-Ինչպե՞ս հարմարվեցիք Գերմանիայում, կա՞ն դժվարություններ մտածողության, մենթալիտետի առումով:

-Ճիշտ ասած՝ մենթալիտետի առումով բարդություններ չկան, միակ բարդությունը մեր դեպքում լեզուն է և միջավայրին հարմարվելը: Ես ավելի շատ եվրոպական մտածողություն ունեմ, ուստի ինձ համար բարդ չի եղել հարմարվելու պահը: Կարծում եմ՝ ընտրություն կատարեցինք լավ ապագայի և մենակության միջև: Ստիպված ենք այստեղ սկսել զրոյից, բայց գիտենք, որ այստեղ ինչ-որ ժամանակից հետո իրոք հասնելու ենք ինչ-որ բանի, իսկ Հայաստանում դրա հույսը չկա:

Ի դեպ, Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետներին կարելի է համարել ամենաապահովված մասսան, ու եթե պետությունն արդեն նրանց է իր դեմ հանել, դա լուրջ մտահոգվելու առիթ պետք է տա իշխանություններին: Եթե քո դեմ հանում ես ոչ թե այն մարդկանց, որոնք չեն կարողացել հարմարվել հետխորհրդային համակարգին, չեն կարողացել ռեալիզացվել, այլ այն մարդկանց, որոնք գտել էին իրենց տեղը կյանքում, որոնք երկրի կորիզն են ու նաև հարկատուն, ապա պետությունը լուրջ մտահոգվելու առիթ ունի: Եթե ամփոփեմ, կասեմ, որ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իմ` երկրից հեռանալը համարում եմ պարտություն, ֆիասկո, բայց որպես ընտանիքի գլուխ, ամուսին ու հայր` շատ ճիշտ որոշում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում