Friday, 19 04 2024
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին

Րաֆֆի Հովհաննիսյանի հոգեբանական նկարագիրը

Ընդհանրապես դասական սփյուռքահայի հոգեբանությունը չափազանց հետաքրքրական է և ունի նաև դրամատիկ երանգներ: Այս մարդ-մարգինալները, որոնք ամբողջ կյանքում որոնում են և՛ իրենց, և՛ այն հասարակությունը, որի լիարժեք անդամը պիտի դառնան և որին լիովին ինտեգրվեն, այդպես էլ չեն գտնում դա ո՛չ այնտեղ, ուր ծնվել են, և ո՛չ էլ իրենց փափագած «պապերու հայրենիքում»: Նրանք հաճախ հասարակության յուրատեսակ ուրվականներ են հիշեցնում. մեր պատկերացրած դասական սփյուռքահայերից շատերը այդպես էլ չեն կարողանում ձեռք բերել իրական լիարժեքության զգացողություն, հասկանալ վերջապես, թե ով են իրականում` հայ թե այլազգի, քանզի կրում են մի քանի քաղաքակրթական տարրեր, որոնք ոչ միշտ են ապրում հաշտ ու համերաշխ միևնույն անձի մեջ:

Այս մարդիկ կարծես պետք է պարտադիր ինչ-որ նվիրական ու քնքուշ զգացմունքներ տածեն հայրենիքի նկատմամբ, նրանցից շատերը ապրում են մի սցենարի համաձայն, որը նրանց «վզին են փաթաթել» ծնողները, իսկ վերջիններիս էլ պատգամել են իրենց ծնողները:

Նշյալ ընտանեկան ավանդական սցենարի համաձայն` «իսկական» տարագիր հայը պետք է սիրի և կարոտի իր հայրենիքը, հայրենիքի մասին խոսելիս աչքերը պետք է պարտադիր արցունքոտվեն և պետք է հավատա, որ մի գեղեցիկ օր անպայման վերադառնալու է Էրգիր:

Սրբազան պատվիրաններից կարևոր տեղ են զբաղեցնում արտաքին տվյալները. այն է յուրաքանչյուր իրեն հարգող սփյուռքահայ պետք է ունենա 19-րդ դարավերջը հիշեցնող, հնարավորինս փառահեղ` «ութ անց քսան» բեղեր, որի տակ միշտ ապրում է հայրենասիրական մի գողտրիկ երգ: Այս ամենը վերաբերում էր միջին վիճակագրական սփյուռքահային, իսկ ավելի նշանակալի և «մասշտաբային» սփյուռքահայերի հարցով զբաղվում է ինքը` իշխանությունը:

Իր բոլոր թերություններով և առավելություններով հանդերձ պետք է փաստել, որ սփյուռքահայի այս տեսակը ցավոք միտում ունի վերանալու, քանզի նոր սերնդի զգալի մասը գնում է իրենց ապրած երկրներում ուծացման ճանապարհով: Դասական սփյուռքահայի վերջին մոհիկաններից է, իր եսակերտումը ՀՀ-ում իրականացնել փորձող հազվագյուտ հայրենադարձներից մեկը` Րաֆֆի Հովհաննիսյանը:

Պարոն Հովհաննիսյանը խառնվածքով հաճախ հիշեցնում է մելանխոլիկ տեսակին, որոնք առանձապես ակտիվ չեն, հակված են դեպրեսիվ վիճակների, տխրության: Բայց հաշվի առնելով նրա տրամադրության և վարքագծային հաճախակի փոփոխությունները` վերջինիս ավելի ճիշտ կլինի դասել լաբիլային անձանց խմբին, որոնց այլ կերպ անվանում են տրամադրության մարդիկ:

Այս տեսակին բնորոշ է տրամադրության ծայրաստիճան փոփոխականությունը, հարուստ էմոցիոնալ ոլորտը: Նրանք շատ զգայուն են, փխրուն, հեշտ խոցելի, սիրում են ուշադրության դրսևորում իրենց անձի հանդեպ, անկեղծ են, նվիրված: Այս բոլորով հանդերձ մարդկանց այս տեսակը, այդ թվում և մեր հերոսը ունեն երեխայի հոգի, ավելի կոնկրետ ասած` նրանք ուղղակի մեծամանուկներ են: Նրանք կարծես դեռ մնացել են մանկությունում, երեխայի պես լուսավոր են, անկանխատեսելի:

«Մեծ երեխաները» որպես կանոն մանուկ հասակում շատ սիրված են եղել, միշտ արժանացել են քնքուշ վերաբերմունքի: Ուզածի չափ կամակորություն են արել, որի համար գրեթե չեն պատժվել, և դա էլ ի վերջո հետագայում վերածվել է անձնային որակի: Մի խոսքով, նման մարդուն այնքան է դուր գալիս մանուկ կյանքի հնարավորությունները, որ նրանք որոշում են մեծանալ միայն անձնագրով:

Ինչպես իսկական երեխա, նա ամեն բան ընկալում է ողջ մարմնով և ողջ հոգով: Երբ նրան նեղացնում են, հեշտությամբ կորցնում է քունն ու ախորժակը, հաճախ նաև կյանքի նկատմամբ հետաքրքրությունը: Երբ նա տխուր է, աշխարհը նրա աչքին միայն մռայլ գույներով է ներկայանում, իսկ երբ ուրախ է և գտնվում է վերելքում, սիրում է անխտիր բոլորին և հիանում է բոլորով:

Աշխատանքի մեջ նրանք նույնպես բարի և անուշիկ կոլեգաներ են, սակայն երբ անհրաժեշտ է որևէ լուրջ խնդիր լուծել, պետք չէ վերջիններիս վրա հույս դնել:

Այս մարդիկ իրենց առջև շատ մեծ նպատակներ չեն դնում: Քանի դեռ կյանքը նրանց երես է տալիս, ապրում են հեշտ և անհոգ կյանքով, պառկում են արևի տակ, դիտում իրենց սիրելի սերիալները: Սակայն երբ իրական կորուստ են ունենում, չափազանց ծանր են տանում, կորցնում են իրենց և դառնում պայքարի անընդունակ, այս դեպքում նրանք ունակ են միայն տառապել ու լաց լինել: Մի խոսքով, նման մարդիկ ունենալով շատ դրական որակներ` քաղաքականության համար չեն ծնվել:

Կարծես ցանկացած տարիքում նրանք դեռևս հավատում են, որ եթե շատ տխրեն և լաց լինեն, ապա ինչ որ մեկը` «մեծ և բարի» անպայման կգա և կսփոփի իրեն: Ծոմապահության վերջին դրսևորումը և համապատասխան վերաբերմունքի սպասումը դրա վառ ապացույցն է: Սակայն ավաղ, միշտ չէ, որ այդպես է ավարտվում, քանզի կոնկրետ այս դեպքում «մեծ և բարի» Լևոն պապը չազդվեց նրա տանջանքներից և չսփոփեց նեղսրտած մեծամանուկին` համարելով, որ ժամանակն է մեծանալու և մեծական որոշումներ կայացնելու:

Թեև պետք է նշել, որ կյանքը բավական «մեծացրել է» Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրա նախորդ ակցիան, այն է` Արամ Խաչատրյանի արձանի մոտ նստացույցը` սահմանադրական հանրաքվեից հետո (կրկին առանց հստակ ձևակերպված նպատակի), տևեց երեք ու կես ժամ` մինչև հորդառատ անձևի սկսվելը: Ըստ երևույթին, «մեծամանուկը» շուտ հասկացավ, որ շատ դժվար է Ռոբերտ Քոչարյանի մեջ արթնացնել «մեծ ու բարի»-ի հատկանիշները, և շուտ գնաց տուն:

Մտնելով խորհրդարան արևմտյան, իսկ ավելի կոնկրետ` ամերիկյան արժեքների քարոզիչի ու պաշտպանի անվան տակ` Րաֆֆի Հովհաննիսյանը «ամենաամերիկյան» նախագծում` հայ-թուրքական բանակցությունների ժամանակ, իրեն դրսևորեց իբրև իսկական դաշնակցական, այդպես դառնալով աշխարհի երեսին միակ դաշնակցական-լիբերալը: Պետք է նշել, որ սա ևս մանկական հատկություն է` հաշտեցնել անհաշտելին. Քոչարյանի թիմում աշխատել, շնորհավորել Սերժ Սարգսյանին, լինել ամերիկամետ ու սպառնալ Թուրքիային:

Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանի ամենամեծ ողբերգությունն այն է, որ չնայած նրա ավանդական` «ութ անց քսան բեղերով» տղամարդու կերպարանքին, նա չի կարողանում ընկալվել իբրև կուսակցության հայր, ընդդիմության հայր: Հարցն այն է, որ այստեղ էլ նրան խանգարում է արևմտյան լիբերալիզմը, և նա ոչ թե կուսակցության նախագահն է, այլ կուսակցության վարչության նախագահը: Բացի այդ, միայն Րաֆֆի Հովհաննիսյանը կարող էր նեղանալ սեփական կուսակցությունից և խորհրդարանից և հրաժարականի դիմում ներկայացներ և՛ կուսակցություն, և՛ խորհրդարան: Ապա կրկին համոզվելով, որ Սերժ Սարգսյանն էլ «մեծ ու բարի» չէ, որ իրեն հակառակը համոզի, արագորեն վերադարձավ ու հետ վերցրեց իր դիմումը:

Րաֆֆի Հովհաննիսյանի անկայուն խառնվածքի մասին է խոսում նաև սեփական կուսակցության խորհրդարանական խմբակցության կազմը. թեև բոլորն էլ ընդգծված բարեկիրթ և ազնիվ են, բայց նրանց միավորումն այնքան անպատկերացնելի էր, որ կարծես թե նա իր խմբակցությանը «Գինդում» տրված հայտարարությամբ է հավաքել:

Մնում է միայն հուսալ, որ առաջիկայում կգտնվի այն «մեծ ու բարի» անհատը, ով Րաֆֆի Հովհաննիսյանին հետ կպահի «շատ մեծ ու շատ բարի» քաղաքական նպատակներ ու պահանջներ ունեցող ծոմապահությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում