Friday, 19 04 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել

Ում իրավունքն է պաշտպանելու մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության ծրագիրը

ՄԱԿ-ի գրասենյակում ներկայացվեց մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագիրը, որին ներկա Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Մենք այս ծրագիրը համարում ենք Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների երաշխիքների ամրագրման առանցքային փուլ: Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման մեկնարկին նվիրված այս միջոցառումն ունի խորհրդանշական կարևորություն, քանի որ ընդգծում է այն լիարժեք իրականացնելու մեր քաղաքական կամքը և ազդարարում միասնական փաստաթղթի շրջանակում մարդու իրավունքներին առնչվող միջոցառումների համագործակցված իրականացման պատրաստակամությունը»:

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, որն այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագիրը:

– Պարոն փոխանախարար, բավական թերահավատություն կա քաղաքացիական հատվածի շրջանում թե՛ ծրագրի, թե՛ դրա իրականացման հետ կապված: Արդյոք Դուք երաշխավորո՞ւմ եք, որ այս ծրագիրը պատշաճ կերպով կիրականացվի և թղթի վրա գրված հերթական ծրագիրը չի դառնա:

– Ես ընդամենը կարող եմ ասել, որ այս փուլում կա կամք, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով, իրականացնելու ծրագրի միջոցառումները: Այդ իմաստով կարող եմ ասել, այո, մենք համագործակցում ենք մեր գործընկերների հետ:

– Այսօրվա ծրագիրը վերաբերում է մարդու իրավունքներին և խոշտանգումների դեմ պայքարին։ Որքանո՞վ, օրինակ, դրանք կբացառվեն կամ կնվազեն՝ հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքացիական ակտիվիստների դեմ բռնությունները ոստիկանության կողմից՝ Աֆրիկյաննների շենքի և լույսի սակագնի թանկացման հետ կապված:

– Ծրագիրը ընդհանրապես նախատեսում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՀՀ քաղաքականության համար միասնական սկզբունքների ձևավորում: Մեզ համար մեծ կարևորություն ունի այնպիսի միջոցառումները, որոնց իրացնելի կդարձնեն անձի իրավունքները: Եվ ցանակցած ոլորտում կարևոր նշանակում ունեն բարելավումները, որ անելու ենք:

– Իսկ ի՞նչ է փոխվելու այն իրավիճակների հետ կապված, որոնք լինում են, ասենք, Աֆրիկյանների տան մոտ:

– Դա համապատասխան մարմինների իրավասությանն է վերաբերում, և ես գնահատական չեմ կարող տալ, որքանով տեղյակ եմ, քննություն է գնում: Ծրագիրն ընդհանրապես անդրադառնում է այս ոլորտում իրավունքների ապահովմանը, բայց ես չեմ կարող ասել, թե կոնկրետ իրավիճակում ինչպիսի դեպք է տեղի ունեցել, և այդ դեպքին ինչպես են արձագանքում պետական մարմինները:

 

Դիտեք արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի հետ «Առաջին լրատվական»-ի ամբողջական հարցազրույցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում