Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Ժամկետը մեռավ, կեցցե՛ ժամկետը

Այսօր հուլիսի 1-ն է, ժամկետ, որը մեկ ամիս առաջ սահմանվել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Եվրասիական տնտեսական միության հիմնադիր ժողովի ժամանակ՝ Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատրաստելու համար: Այդ ժամկետը սահմանվեց այն բանից հետո, երբ Աստանայում Ղազախստանի նախագահ Նազարբաևը հայտարարեց Ալիևի պահանջի մասին՝ Հայաստանին ընդունել ՄԱԿ-ի ճանաչած սահմաններով: Դրանից հետո Պուտինը հայտարարեց այդ խնդիրները լուծելու համար մեկ ամիս ժամկետի մասին, որը լրանում է հուլիսի 1-ին այսինքն` այսօր:

Եվ այսօր, ըստ էության, կարող ենք ասել, որ ժամկետը լրացել է, իսկ իրադարձությունները չեն զարգացել որևէ կերպ, կամ ավելի ճիշտ զարգացել են ոչ թե Հայաստանի անդամակցության պայմանագիրը պատրաստելու, այլ հակառակ ուղղությամբ, և այսօր մենք բախվել ենք մի իրավիճակի, որ մեկամսյա ժամկետի լրանալը կարող է նշանավորվել նոր ժամկետի ի հայտ գալով:

Առաջին հայացքից մենք կարող ենք սրանով գոհանալ` այն իմաստով, որ Եվրասիական միությանը չարաբաստիկ անդամակցությունը չի կայանում: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ այս թեմայի ներքո զարգանում են ստվերային իրադարձություններ, որոնցում Հայաստանի խաղաքարտերը, Հայաստանի անունը կա, իսկ Հայաստանը՝ չկա: Իսկ սա շատ վտանգավոր իրավիճակ է, քանի որ Հայաստանի անվան շուրջ տեղի են ունենում տարբեր երկրների միջև գործընթացներ, որոնց Հայաստանը ոչ միայն չի մասնակցում, չի ազդում այդ գործընթացների վրա, այլ ուղղակիորեն սպասում է՝ հրամայված սպասում է, թե ինչ հանգուցալուծում կլինի և Ռուսաստանից ինչ ցուցումներ կգան ըստ այդ հանգուցալուծումների:

Մասնավորապես` այսօր բավական ինտենսիվ գործընթացներ են տեղի ունենում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, որոնցում ակնհայտորեն մանրադրամ է դարձել ղարաբաղյան հարցը, որը Ռուսաստանը կա՛մ որպես մանր վերադարձնելու է Ադրբեջանին, կա՛մ հանձնելու է որպես մրցանակ կամ գովասանագիր լավ պահվածքի համար: Եվ այս իմաստով, անցյալ մեկամսյա ժամկետը, ըստ էության, կարող ենք համարել Ադրբեջանի համար որոշակի քննաշրջանի ժամկետ, և այսօր, ըստ էության, մենք պետք է հասկանանք՝ Ադրբեջանը ստացե՞լ է ինչ-որ գնահատական, հանձնե՞լ է ինչ-որ քննություն, թե՞ մնացել է, այսպես ասած, լիկվիդ:

Դրանով էլ, ըստ էության, պայմանավորված են լինելու նոր ժամկետները, որ տրվելու են Հայաստանի անդամակցության վերաբերյալ:

Այս ընթացքում Պուտինը որպես Հայաստանի մխիթարական «մրցանակ» ստորագրել է անմաքս գազի, նավթի և ադամանդների մասին համաձայնագիրը, որ Հայաստանը յոլա գնա, մինչև որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ կպայմանավորվի Հայաստանի ճակատագրի շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում