Այսօր ԱՄՆ-ի փողոցներում շոփինգամոլների ակտիվություն է տիրում: Այսօր մեկնարկել է «սև ուրբաթը»՝ տոնական զեղչված գներով առևտուրը: Սպասվում է, որ վաճաքի ընդհանուր ծավալը անցած տարվա համեմատ կավելանա 4 տոկոսով՝ հասնելով 586.1 մլրդ դոլարի:
Համացանցի շնորհիվ «սև ուրբաթը» հասանելի է նաև ամբողջ աշխարհին: ComScore-ի կանխատեսումներով՝ առցանց-վաճառքի ծավալը կաճի 18 տոկոսով՝ հասնելով ռեկորդային՝ 37.2 մլրդ դոլարի:
Մեծ զեղչեր են անում ոչ միայն սովորական խանութները, այլև կայքերը: Վաճառքի պիկը հասնում է երկուշաբթի: Այդ օրը կոչվում է կիբերկուշաբթի: Ebay հանրահայտ առևտրային կայքի ապրանքները նույնպես զեղչված են:
















































