Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հացադուլը, հանրահավաքը և քրիստոնեությունը

Ծննդյան նվեր` Տիգրան Հայրապետյանին

«Զի գութ մարդոյ ՛ի վերայ ընկերի իւրոյ,
և գութ Աստուծոյ ՛ի վերայ ամենայն մսեղեաց»
(Սիր, Գլ. 18):

Հայաստանի ընդդիմադիր դաշտում վերջին օրերի իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ինչ հզոր ու կենսունակ քաղաքական ուսմունք է քրիստոնեությունը. և որքան հզոր ու կենսունակ` այնքան էլ մատչելի ու իրատեսական:

Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ին հայտարարեց Ազատության հրապարակում անժամկետ հացադուլի նստելու մասին` «Ծոմ Ազատության» կոչով: Նրա որոշումը ամենատարբեր մեկնաբանություններ ստացավ համաժողովրդական շարժմանը հարող ուժերի և անհատների կողմից: Ոմանք դա որակեցին որպես Կոնգրեսի կազմակերպած հանրահավաքին և Ազատության հրապարակը վերանվաճելուն սատարելու ցանկություն, ոմանք` ընդհակառակն, այն խանգարելու և փչացնելու միտում` իշխանությունների հետ գաղտնի համաձայնության արդյունքում, ոմանք` որպես ընդդիմադիր դաշտում առաջնության դափնին Կոնգրեսից և Լևոն Տեր-Պետրոսյանից վերցնելու հաշվարկ, ոմանք էլ` որպես իսկապես անկեղծ ու ինքնազոհ քաղաքացիական քայլ, իսկ ոման էլ` այդ բոլորը միասին: Ինչևէ, հացադուլը սկսելուց ի վեր, Րաֆֆու նստարանը մշտապես շրջապատված էր մարդկանցով, որոնք գալիս էին նրան զորակցություն հայտնելու կամ պարզապես` հետաքրքրությունից դրդված: Ընդդիմադիր մամուլում հրապարակվեցին նրա քայլը ողջունող ու սատարող հայտարարություններ, հոդվածներ, էլ չեմ ասում` ֆեյսբուքահայության շրջանում տիրող դրական ու բացասական մտքափոխանակությունների հսկայական հոսքը:

Որոշ մարդիկ էլ, որոնց թվում և նվաստս, ցանկացան միանալ նրա քայլին` որոշելով հացադուլի նստել նրա կողքին, որ սակայն դրական արձագանք չգտավ Րաֆֆու կողմից: Ես չգիտեմ, թե ինչ է պատասխանել նա մյուսներին, բայց անձամբ ինձ խնդրեց` սպասել մինչև ուրբաթ առավոտ:

Եկավ հանրահավաքի երեկոն, որ անակնկալ վերջաբան ունեցավ մասնակիցներից շատ-շատերի համար. նախատեսված ելույթներից հետո հայտարարվեց, որ հանրահավաքը տեղափոխվում է Ազատության հրապարակ: Մատենադարանի բարձունքից բազմահազար միտինգավորների ոգևորված հոսքը շարժվեց երկարատև սպասված ուղղությամբ և մտավ հրապարակ: Ցնծությունը համընդհանուր էր:

Հանրահավաքի մասնակիցներից շատ-շատերը, և հավանաբար Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը նույնպես, ակնկալում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կմոտենա և նրան անձամբ կբերի հարթակ, կամ էլ` գոնե ողջույն կտա և որպիսությունը կհարցնի, կամ թեկուզ` հարթակից մի բառ կասի նրա մասին: Ոչ մի այդպիսի բան: Րաֆֆին չկար, գոյություն չուներ, իսպառ անտեսվեց ու արհամարհվեց: Ահա այստեղ է, որ ծառացավ մի բարդ ու հակասական խնդիր. ընդդիմադիր հասարակության մեծամասնությունը տուն գնաց` ցնծության բերկրանքին մի փոքր ներքին ընդվզում, տխրություն թե անհարմարություն համեմված: Եվ բոլորի համար խնդիրը հետևյալն էր. լավ, ասենք թե Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերը այնքան էլ ազնիվ ու անկեղծ չէին և ուղղված էին Կոնգրեսի ու Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, կամ` լուսապսակ ստանալու ակնկալիքն ունեին, լավ, հասկանալի է, որ քաղաքականությունը բարդ ու ծանր, պատասխանատու ու երբեմն դաժան գործ է, բայց…. Բայց մարդ է, երեք օր է` նստած է հացադուլի… կարելի էր գնալ և պարզապես մի հատ «ոնց ես» ասել… չբերել հարթակ, չարդարացնել նրա ծոմը (թեև նույնիսկ այդ դեպքում էլ կարելի էր դա այնպես անել, որ նրա ակնկալած դափնիները շուռ գային հօգուտ Կոնգրեսի), պարզապես մի րոպե մոտենալ: Արդյո՞ք ճիշտ էր նրան այդպես հակադարձելը, արդյո՞ք ադեկվատ էր նրա «ցածր» որակված արարքի դիմաց մեծահոգություն չցուցաբերելը, նրա` Կոնգրեսի ազդեցությունը նսեմացնելու մրցակցության դիմաց նրան ոչնչացնելը: Քաղաքականությունը գուցե նման է շախմատային պարտիային, բայց չէ՞ որ դիմացինը մարդ է, ոչ թե շախմատի ֆիգուր: Մարդ է. ասենք` սխալվել է, ընկել է, միշտ է սխալվում ու ընկնում, ասենք թե` նրան իրոք հասնում է արհամարհելն ու ոչնչացնելը… Արդյոք կարելի՞ է նրան հարվածել ու գլորել, թե՞ ավելի ճիշտ կլիներ նրան ձեռք մեկնել ու այդպիսով թույլ տալ` շտկել սխալը, կամ եթե ոչ` ավելի ընդգծել նրա իսկ ճղճիմությունը: Ո՞րն է համարժեքությունը, ո՞րն է ճիշտը, ո՞րն է չափանիշը:

Ահա այստեղ է, որ լիովին և գործնականորեն արժևորվում է քրիստոնեության հիմնարար սկզբունքներից մեկը. Եթե դուք սիրում եք միայն նրանց, ովքեր ձեզ են սիրում, և լավություն եք անում միայն նրանց, ովքեր ձեզ են լավություն անում, ապա ո՞րն է ձեր վարձքը. այսինքն`նույն տրամաբանության մեջ` եթե դուք վնասում ու վիրավորում եք նրանց, ովքեր ձեզ են վնասում ու վիրավորում, եթե դուք փոքրին փոքրով եք պատասխանում, վատին` վատով, չարին` չարով, ապա ո՞րն է ձեր առավելությունը, ինչո՞վ եք տարբերվում նրանցից: Չէ՞ որ դուք էլ նույնն եք անում: Եթե դուք նույնն եք անում, ապա ինչո՞վ եք ավելի լավը, ինչպե՞ս: Հարց է ծագում. արդյո՞ք յուրաքանչյուր մարդ իր արարքներում ու որոշումներում պետք է կողմնորոշվի ըստ դիմացինի արարքների ու որոշումների, թե՞ այլ` ըստ իր համար ընդունելի արժեքային, բարոյական սկզբունքների, որոնք անփոփոխ են: Քրիստոնեության տրամաբանությունը հուշում է երկրորդը, որը, եթե չեմ սխալվում, նաև ընկած է այսօրվա քաղաքացու պատասխանատվության գիտակցության չափորոշիչների հիմքում, քաղաքացիական հասարակության ձևավորման հիմքում: Բայց չէ՞ որ հենց նույն այս քրիստոնեական սկզբունքով` վատին լավով պատասխանելով, շատ հեշտ ու հանգիստ կարելի էր չեզոքացնել Րաֆֆու` քաղաքական դիվիդենտներ վաստակելու ենթադրելի ճղճիմ մտադրությունը` նրան հրավիրելով հարթակ և հացադուլից հանելով. Կոնգրեսը դրանից միայն ու միայն կշահեր ու կհաստատեր իր առաջատար դիրքը, և այդ դիրքին հավակնելու լիիրավ իրավունքը, կփակեր բազմաթիվ բամբասողների ու չարախոսների լեզվի ճանապարհը, իսկ Շարժումն առավել ևս կամրապնդվեր… Իսկ չէ՞ որ ներկա ռեժիմի բռնություններին և անօրինություններին, հակասահմանադրականությանն ու ոչ լեգիտիմությանը սահմանադրական ճանապարհով, խաղաղ, անզոհ և թավշյա հեղափոխությամբ հաղթելու` Կոնգրեսի անսասան որոշումը միանգամայն տեղավորվում է հենց այս նույն սկզբունքի տրամաբանության մեջ:

Թող չթվա, թե ես Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաբանի դերն եմ ստանձնել. ասածս նույնությամբ վերաբերում է և նրան: Ինչն էր նրան խանգարում` ոչ թե սպասել, որ իրեն կմոտենան, այլ գալ հարթակ և հայտարարել, որ իր քայլով ցանկացել է օգնել և հասունացնել հաղթանակը և որ դադարեցնում է հացադուլը: Այդպես նա միայն կշահեր և իրոք կհաղթեր: Ու ամենակարևորը` կշահեր Շարժումը, Հայաստանը, հեղափոխությունը, որն ավելի կարևոր է, քան…: Իսկ հիմա… Սիդիտ վ գօռդօմ օդինօչեստվե…

Իմ ընկերներն ու բարեկամները գտնում էին, որ իմ և մյուսների հացադուլի նստելու որոշումը համարժեքություն չուներ Րաֆֆի Հովհաննիսյանի մտադրությունների հետ, և նրա` ինձ տված պատասխանից ու հրապարակի գրավումից հետո ասում էին` տեսա՞ր, որ մենք ճիշտ էինք, հիմա հասկացա՞ր, թե ինչու նա չցանկացավ, որ դուք իրեն միանաք: Բայց չէ՞ որ եթե համաձայներ` իր քայլը բոլորովին ուրիշ հնչողություն կստանար, ուրիշ` ավելի հզոր ուղղությամբ կգնար, անհատական-անվանական առաքելության մակարդակից կվերածվեր իսկապես հասարակական շարժման ու կամքի դրսևորման, և այդ դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, հրապարակ մտնելով` չէր կարող չմոտենալ: Սիրելիներս, դուք իհարկե ճիշտ եք, բայց անձամբ ես որոշումս կայացրել էի ոչ թե այն պատճառով, որ չէի հասկացել այդ ամենը և չէի գիտակցում Րաֆֆու քայլի տակ ծվարած հնարավոր հաշվարկները, կամ նրանից ակնկալվելիք պատասխանը, այլ որովհետև անկախ Րաֆֆու անձից` իմ սեփական համոզմունքներն ու սկզբունքները, քաղաքացիական պարտքի իմ ընկալումը ինձ միանշանակ ու անկեղծորեն դրան էին մղում, և տվյալ պահին լիովին համարժեք էին իրադրությանը:

Քրիստոնեությունը իսկապես հեղափոխական ուսմունք է, բայց նրա հեղափոխականությունը դասական հեղափոխականության մասին մեր ունեցած պատկերացումների սահմաններում չէ, այլ բոլորովին հակառակ տիրույթում: և ժամանակն է, որ մենք «արաբակա՞ն թե արևելաևրոպական» ճանապարհի ընտրության մեջ ուրիշ երկրների հեղափոխական փորձերը մեզանում առանց բարոյա-գիտակցական հիմնավորման պարզապես կրկնելու ցանկության փոխարեն զբաղվենք մեր հեղափոխության արժեքային և սկզբունքային հիմքերը սահմանելու, հստակեցնելու, համակարգելու գործով, որպեսզի մեր բոլոր քաղաքական գործողություններում կարողանանք վստահ դրանցով առաջնորդվել: Իսկ քրիստոնեությունը տալիս է այդպիսի լայն հնարավորություն. պարզապես նրա հայտնի դրույթները մի թեթև վերարժևորման և արդիական ենթատեքստում վերամեկնաբանման կարիք ունեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում