Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Հերթական անգամ մեր գրպանն են մտնում. Պայքարի կոչ՝ քաղաքացիներին

«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամները հուլիսի 1-ին կայանալիք ակցիային ընդառաջ իրազեկման ակցիա անցկացրին: Նրանք քաղաքացիներին թռուցիկներ էին բաժանում, նաև տեղեկացնում, որ հերթական անգամ իրենց գրպանը մտնելու փորձ է արվում:

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե սա այն հարցն է, որ ուղղակիորեն առնչվում է Հայաստանի ցանկացած քաղաքացու, քանի որ այդ թանկացման հետևանքով թանկանալու են բազմաթիվ ծառայություններ և ապրանքներ: «Կա պասիվություն մեր քաղաքացիների շրջանում, դա կապված է այն հանգամանքի հետ, որ տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիները պայքարի այս կամ այն դաշտում հանգել են պարտության, դա առաջացրել է զանգվածային հիասթափություն»,- ասաց նա:

Կիվիրյանի համոզմամբ` որքան շատ քաղաքացիներ վաղը ոտքի կանգնեն, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ Հայաստանի քաղաքացու ձայնը լսելի կլինի:

Ակտիվիստ Հայկ Ավետիսյանը նշեց, թե մարդկանց պետք է ամեն կերպ կոչ անել` անտարբեր չլինել, դուրս գալ և իրենց արդար բողոքի ձայնն արտահայտել, քանի որ հակասոցիալական ու հակապետական որոշումներ կայացնելով իշխանությունները իրենց տկար և վատ քաղաքականությամբ հասցրել են նրան, որ անընդհատ գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է: Ավետիսյանը վստահ է, որ միացյալ ուժերով պայքարելու, այդ պայքարը ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է հասնել´ արդյունքի:

Հուլիսի 1-ին` 10:30-ին, տեղի կունենա բողոքի ակցիա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ: Նույն օրը 11:00-ին տեղի է ունենալու հանձնաժողովի նիստ, քննարկվելու է էլեկտրաէներգիայի թանկացումը, հավանաբար կայացվելու է վերջնական որոշում, որի հիմքերը չկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում