Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Կռիվ Մաքսային միության «պտուղների» համար

Հայաստանի հասարակությունն արդեն վարժվել է, որ Հայաստանի իշխանությունները համարձակություն չունեն ձայնի կես տոնով անգամ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին հիշեցնելու Հայաստանի հանդեպ իրենց դաշնակցային պարտավորությունների մասին:

Երբ Ադրբեջանը հերթական անգամ, և այս անգամ աննախադեպ ուժգնությամբ, հրետակոծում էր Տավուշի մարզում Հայաստանի տարածքը՝ սահմանամերձ գյուղերը, խաղաղ բնակիչներին, Հայաստանի իշխանությունները պե՛տք է որ, պարտավոր էին ուղղակի ՀԱՊԿ-ի պետություններին դիմել և հարցը բարձրացնել առնվազն քննարկելու, խորհրդակցությունների համար: Սակայն Սերժ Սարգսյանը չի անի ոչ մի այլ բան, որը կարող է բարկացնել Ռուսաստանին, չմտնել Ռուսաստանի պլանների մեջ, հակասել այդ պլաններին:

Հայաստանում Սերժ Սարգսյանի լիովին «հասկանալի» լռության պայմաններում անհասկանալի լռություն են պահպանում խորհրդարանական ուժերը, այսինքն՝ նրանք, որոնք իրենց չեն համարում իշխանական մեծամասնության մաս: Չգիտես ինչու, նրանք էլ որևէ կերպ չեն բարձրացնում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի դաշնակցային պատասխանատվության և պարտավորությունների հարցը:

Այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը խորհրդարանում հանդիպում է ունեցել Եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հետ և քննարկել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հնարավոր հեռանկարները: Ո՞րն է այդ հանդիպման իմաստը, եթե Հայաստանում խորհրդարանական քաղաքական ուժերը՝ լինեն նրանք իշխանական, թե ոչ իշխանական, համարձակություն չունեն Ռուսաստանի առաջ Հայաստանի անվտանգության, Հայաստանի խաղաղ բնակչության գնդակոծման հարցը բարձրացնել և դնել ՀԱՊԿ-ի առաջ: Եվրամիության հետ այդ ուժերի ի՞նչ հարաբերության մասին կարող է լինել խոսքը, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններով հետաքրքրված մարդիկ, այդ թվում՝ հարգարժան դեսպանները, իրենց ժամանակը կարող են ծախսել այդ ուժերի հետ քննարկումների համար:

Հայաստանի խորհրդարանական ուժերը իրենց լռությամբ, իսկ շատերն էլ ուղղակի բաց տեքստով վավերացրել են Սերժ Սարգսյանի բոլոր արտաքին քաղաքական որոշումները, որոնք Հայաստանը տարել են դեպի Մաքսային միություն և հասցրել մի իրավիճակի, երբ երկիրն ըստ էության վերածվել է ՄՄ անդամների ու Ադրբեջանի համատեղ խաղի մեջ կիրառվող գնդակի:

Հայաստանյան խորհրդարանական ուժերին հետաքրքրում են բացառապես ներքին հարցեր, ըստ որում՝ բացառապես կապիտալի վերաբաշխման բնույթի, այսինքն՝ առանց համակարգային «վիրահատական միջամտություններ» ենթադրող ասպեկտների: Սրա վկայությունն էլ հայտնի 12 կետերն էին, որոնք 12 երկար ու ձիգ շաբաթների ընթացքում հաջողեցին հեղինակել:

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունը եթե նրանց դույզն-ինչ հետաքրքրեր, ապա սեպտեմբերի 3-ից մինչև այսօր մենք ականատես կլինեինք իշխանությունների արտաքին քաղաքականության հանդեպ թեկուզ մի փոքր բողոքի: Սակայն հասարակությունը ականատես է եղել հակառակին: Խնդիրը միայն դրված է հետևյալ կերպ՝ ով է քաղելու Մաքսային միության «պտուղները» Հայաստանի համար՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ ոչ իշխանական ուժերը: Ըստ որում, այդ պտուղները ոչ թե Հայաստանն է ճաշակելու, այլ հենց իրենք, քանի որ Հայաստանին հասնելու է միայն դառը կորիզը:

Սրանով է պայմանավորված, որ ներքաղաքական պայքարը կառուցվում է հենց կապիտալի վերաբաշխման տրամաբանության ներքո, ոչ թե գաղափարական կամ արժեքային մրցակցության, ոչ թե Հայաստանի քաղաքակրթական ընտրության, որը պայմանավորելու է պետության և՛ անվտանգության, և՛ տնտեսական զարգացման, և՛ համակարգային բարեփոխումների արդյունքները, իրական ընթացքը:

Հայաստան-Եվրամիություն հարաբերության հեռանկարը Հայաստանում այսօր իրականում հուզում է հազվադեպ խմբերի և նախաձեռնությունների, այլ կերպ ասած՝ հասարակության մի փոքր ակտիվի, որը, սակայն, այսօր միասնական ֆորմատի մեջ չէ: Հայաստան-Եվրամիություն հարաբերության ապագայի շուրջ իրական և արդյունավետ, վստահելի գործընկեր կարող է լինել հասարակության այդ ակտիվը՝ թեկուզ իր բազմաբջիջությամբ:

Հայաստանի եվրոպական հեռանկարը պայմանավորված է լինելու նրանով, թե ինչքան արագ կկայանա Եվրոպայի երկխոսությունը Հայաստանի հասարակության հետ, որովհետև Հայաստանի իշխանությունների ու քաղաքական ուժերի հետ երկխոսությունը անփառունակ կերպով տապալվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում