ՄԱԿ-ի գրասենյակի կազմակերպած Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի ներկայացման ժամանակ այսօր ՀԿ ներկայացուցիչները քննադատեցին այն, որ ընտրական խնդիրներին վերաբերող մի շարք կարևոր դրույթներ, նաև ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի և այլ առաջարկությունները տեղ չեն գտել այդ ծրագրում:
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ՀԿ տնօրեն Լարիս Մինասյանի դիտարկման դեմ ընդվզեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հայտարարելով, որ իր կարծիքով՝ «բնավ չկա անհրաժեշտություն, որ այդ բոլոր առաջարկները հավաքվեն և դարձվեն այս ծրագրի մաս», քանի որ դրանք արդեն իսկ կան զեկույցներում:
Մանրամասները դիտեք «Առաջին լրատվական»-ի տեսանյութում: