Tuesday, 23 04 2024
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

Անկուսակցական, պետականամետ կին է Նարինեն

«Առաջին լրատվականի» հետ զրույցում ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի նախագահ Կամո Աբրահամյանը հերքեց քաղաքում տարածված այն խոսակցությունը, թե կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո 50 հոգի լքել են կուսակցության շարքերը:

«Ընդամենը չորս մարդ են հրաժարվել, բոլորն էլ գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսումնական կենտրոնի ուսանողներ»,-ասում է Կ. Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ օրերս ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդից հեռացվել է նույն համալսարանի Կապանի ուսումնական կենտրոնի տնօրեն Նարինե Մովսիսյանը: Նա Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության համակիրներից էր, ու անցած տարի դեկտեմբերից համալրել էր ԲՀԿ շարքերը:

Տիկին Մովսիսյանը, սակայն, իրեն անկուսակցական է համարում: Իր իսկ խոսքով, նա նույնիսկ աշխատելով «Դաշինք»-ի համար, կուսակցական չէր դարձել:

«Իմ երկրորդ կյանքում «երազանքների» կուսակցության՝ ՀՅԴ-ի անդամ եմ դառնալու, իսկ ԲՀԿ անդամ երբեք չեմ եղել։ Դիմում չեմ ներկայացրել, անդամատոմս էլ չունեմ։»,- ասում է տիկին տնօրենը:

Ն.Մովսիսյանը չի թաքցնում, որ ինքը մտադիր էր համալրելու ԲՀԿ-ի շարքերը, քանի որ հավատացել էր Գագիկ Ծառուկյանի «խոսքը գործ դարձնելու» սկզբունքին:

«Ես «50+1» գաղափարով ոգևորվել էի, նույնիսկ մարտավարություն էի մշակել, սակայն կոալիցիոն հուշագրի ստորագրումն ինձ հիասթափեցրեց։ Ես շարունակում եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքներին. պետականամետ անկուսակցական մարդ եմ»,-ասում է Ն. Մովսիսյանը՝ ավելացնելով, որ «որպես մարդ, անհատ էլի հարգում է Ծառուկյանին»։

Ն. Մովսիսյանը հավատում էր ԲՀԿ-ին, կուսակցության համագումարին է մասնակցել, ոգևորված էր, ու ԲՀԿ-ին անդամագրվելու դիմումը դեռևս իր պայուսակում է:

«Բայց արդեն կորցրել է իր արժեքը։ Իմաստ չկա»,-ասում է նա:

Մեր այն հարցին, թե եթե ԲՀԿ անդամ չէ, ապա ինչպես ստացվեց, որ ընտրվեց նույնիսկ ԲՀԿ Կապանի տարածքային խորհրդի անդամ, խորհուրդ տվեց տեղեկանալ հենց կուսակցությունից:

«Տիկին Մովսիսյանը 2010թ-ի դեկտեմբերից կուսակցության անդամ էր, հունվարին էլ ընտրվեց խորհրդի անդամ, մասնակցում էր նիստերին ու համագումարներին։ Վերջին 3 նիստից բացակայել է, այդ պատճառով էլ զրկվել է խորհրդի անդամությունից։ Կուսակցություն ընդունվելու դիմում էլ գրել էր, բայց հիմա մեզ մոտ չի։ Համոզված եմ, որ նա, այսպես ասած, «գողացել» է. չէ՞ որ խորհրդի անդամները իրավունք ունեն անարգել ծանոթանալ փաստաթղթերին»,- ասում է Կամո Աբրահամյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում