Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ի սրտե անիրավության մշակները

Հայաստանում այսօր տրվել է մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկը, որի կապակցությամբ ՄԱԿ-ի գրասենյակում կազմակերպված միջոցառմանը մասնակցել է նաև Հովիկ Աբրահամյանը և կարևորել մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը: Հետաքրքիր կլինի հաշվել, թե Հայաստանում քանի նմանօրինակ ազգային կամ ոչ ազգային ռազմավարություններ ու հայեցակարգեր կան՝ մարդու իրավունքների պաշտպանության, առողջապահության, անվտանգության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլն, և այլն: Եվ այս բոլոր ռազմավարություններն ընդունող իշխանությունները ամեն մեկի դեպքում մեկնումեկի խելոք դեմքի արտահայտությամբ հայտարարել են, որ շատ կարևոր ռազմավարություն է և Հայաստանում վիճակ է փոխելու: Իսկ Հայաստանում եթե վիճակ փոխվում է այդ ռազմավարություններից, ապա միայն դեպի անկում: Որովհետև օրենքի և Սահմանադրության անգործության երկրում ռազմավարություններն ու հայեցակարգերը չեն կարող որևէ դրական ազդեցություն ունենալ, դրանք ընդամենը թղթեր են, ամպագոռգոռ ձևակերպումներ, որ Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանն ու մյուսները գեղեցիկ ելույթներ ունենան՝ վկայակոչելով այդ թղթերն ու ձևակերպումները:

Իրականում երկրում մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգության, այլ ոլորտների զարգացման համար կա մեկ գլխավոր նախապայման՝ օրենքի գերիշխանություն և կյանքի կազմակերպման սահմանադրականություն, կառավարման համակարգի սահմանադրականություն:

Հակասահմանադրական իշխանությունները, որ իրենց գոյությամբ իսկ օրենքի ու Սահմանադրության ոտնահարման օրինակ են՝ օրինակ, լինելով գործարար, նաև պաշտոնավարում են, չեն կարող մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն առաջ մղել, քանի որ այդ ռազմավարությունը արդյունավետ լինելու համար պետք է ուղղակի հակասության մեջ մտնի որպես իշխանություն իրենց հակասահմանադրական գոյության հետ: Այլ կերպ՝ Հայաստանում մարդու իրավունքի կամ, ասենք, կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն արդյունավետ գործել չի կարող: Օրինականությունն ու սահմանադրականությունը պետք է լինեն ռազմավարությունների հիմքը, գործողությունների ծրագրի առաջին քայլը: Այդ հիմքի բացակայությունը ցանկացած ռազմավարություն ենթարկում է մուտացիայի, հանրության մեջ արժեզրկում ռազմավարություն, հայեցակարգ, պլանավորում և այլ հասկացությունները, որոնք, իհարկե, ցանկացած հասարակության և պետության գործունեության կարևոր գործիքներ են, անփոխարինելի գործիքներ: Սակայն եթե բացակայում է Սահմանադրության և օրենքի անբեկանելիության հիմքը, այդ գործիքները վերածվում են խաղալիքների: Սակայն դա՝ մեղմ դեպքում, որովհետև հնարավոր է նաև, որ պետականության այդ գործիքները օրենսդրական և սահմանադրական հիմքի բացակայության դեպքում ուղղակի վերածվեն հանցագործության գործիքի:

Հայաստանի դեպքում երևի թե ավելի շատ գործ ունենք հենց այդ տարբերակի հետ, որովհետև ռազմավարությունների անվան տակ իրականում թաքցվում կամ լեգիտիմացվում են պետական հանցագործությունները, պետության ու հասարակության դեմ արդեն մեկուկես տասնամյակից ավելի՝ 1995-ից, առաջին իսկ կեղծված և մինչև այսօր շարունակվող կեղծիքով ընտրություններից սկսած հանցագործությունները: Ապօրինածին իշխանությունը չի կարող իրավունքի ռազմավարություն իրականացնել, որովհետև իրավունքը ոչ միայն այդ իշխանության համար մարտավարական սպառնալիք է ցանկացած ընդդիմախոս սուբյեկտի ձեռքին, այլ նաև մշակութային սպառնալիք է, որովհետև իրավագիտակցության մշակութային հիմքի պայմաններում, օրինակ, Հովիկ Աբրահամյանը երբեք վարչապետ չէր դառնա, ԱԺ նախագահ չէր մնա: Ու ոչ միայն նա, այլ նաև նրա համակարգային գործընկերները: Անիրավություն մշակույթն է, որ ապահովում է նրանց անխախտ գոյությունը իշխող դիրքերում, և այդ մշակույթի՝ անիրավության խորացման ռազմավարությունն է միակ անշեղը, որ նրանք իրագործում են և պատրաստ են իրագործել ի սրտե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում