Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Կառավարությունը մասնավորից «պարտադիրի» համար փող կորզելու ուղի է գտել

Ազգային ժողովը հունիսի 21-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երրորդ ընթերցմամբ ձայների 66 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Օրենքի այս նոր տարբերակով, իշխանությունները, ըստ էության, փորձ արեցին ինչ-որ չափով զսպել հասարակության շրջանում առաջացած բողոքի ալիքը՝ պարտադիր կուտակայինի բեռը թողնելով միայն պետական ապարատում աշխատողների վրա, միաժամանակ բարձրացնելով նրանց աշխատավարձը: Բայց ինչպես երևում է՝ կառավարությունը բնավ էլ մասնավորին հանգիստ չի թողել,և արդեն իսկ գտել է այլընտրանքային ճանապարհներով մասնավորից ևս «կուտակային» վճարներ կորզելու ձևը:

Այս օրերին տարբեր մասնավոր կազմակերպություններից, ընկերություններից ահազանգներ են հնչում, որ հարկային մարմիներից զանգահարում են իրենց ու պահանջում են, երբեմն էլ պարտադրում բարձրացնել աշխատողների աշխատավարձերը: Հարկայինից տեղեկացնում են նաև, որ վիճակագրական վարչությունը ուսումնասիրություններ, հետազոտություններ էիրականացրել և պարզել, որ տարբեր հիմնարկներում միջին աշխատավարձը գերազանցում է, ասենք, 150 հազար դրամը, իսկ գործատուն դրա դիմաց ցույց է տալիս նվազագույն աշխատավարձ:

«Առանց այդ էլ, երբ վերջերս բարձրացվեց նվազագույն աշխատավարձը, ես սկսեցի 50 տոկոսով ավելի հարկեր վճարել: Իսկ հուլիսի 1-ից, ինչպես արդեն հայտնի է, սպասվում է նվազագույն աշխատավարձի շեմի նոր բարձրացում, ինչը նշանակում է, որ գործատուն արդեն իսկ ավելի շատ հարկեր, սոցվճարներ պետք է տա, քան առաջ: Իսկ եթե դրան զուգահեռ էլ հիմա հարկայինն է փորձում լրացուցիչ բեռ դնել գործատուի վրա ևպարտադրել իրենց հայեցողությամբ աշխատավարձի չափ ցույց տալ, որպեսզի ավելի գումարներ կորզի, դա արդեն անընդունելի է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժգոհեց մասնավոր ընկերություններից մեկի տնօրենը, որին նույնպես հարկային մարմիններից զանգ էր եղել: Նրա խոսքերով, հարկային մարմինը պարտավոր է հետևել, նույնիսկ պարտադրել, որ գործատուն պահի նվազագույնի շեմը, բայց թելադրել, թե ինչքան աշխատավարձ տա իր աշխատողներին, չի կարող: «Դա արդեն չափից դուրս է»,-նկատեց մեր զրուցակից գործատուն:

Այս ամենից հետևում է, որ այս շրջանում մասնավորն իրականում չպետք է հանգիստ շունչ քաշի և մտածի, որ մինչև 2017 թվականը պարտադիր կուտակայինը իրեն չի վերաբերում: Կառավարությունն իր մշակած սցենարով մինչև 2017 թվականը մասնավորից ավելի մեծ գումարներ կհավաքի, քան այն դեպքում, երբ մասնավորի վրա ևս տարածվեր պարտադիր կուտակային համակարգը: Ընդ որում, 2017-ին մասնավորի համար կրկնակի դժվար կլինի, քանի որ եթե հիմա ինքը բարձր աշխատավարձ է ցույց տալիս, ապա չի կարող այլևս,կուտակային միանալուց հետո, ավելի քիչ աշխատավարձ ցույց տալ,և2017-ին իրենից ավելի շատ պահումներ կարվեն:

Անկախ փորձագետ Հայկ Բալանյանի կարծիքով, այս սցենարը լիովին կանխատեսելի և իրագործելի սցենար է, բայց առաջինհերթին բյուջեն լցնելու նպատակ է հետապնդում, հետո նոր միայն վերաբերում է կուտակային համակարգին: «Առաջին անգամը չէ, որ հարկայինը նման մեթոդներ է կիրառում: Հարկայինը զանգում, բառացիորեն ասում է՝ կամ աշխատավարձը այսքան պետք է լինի, կամ իրենք այլ ճանապարհներ կգտնեն այդ գումարը նույն ընկերությունից գանձելու համար: Այդ իմաստով սա նորություն չէ: Բայց սա առաջին հերթին բյուջեն լցնելու նպատակ է հետապնդում, հետո նոր միայն կապված է կուտակայինի հետ:Միևնույն ժամանակ,հաշվի առնելով այն, որ կուտակայինի արդյունքում գանձված գումարների կեսը պետք է մտներ շրջանառության մեջ, ապա այդ սցերանի մեջ իրականություն կա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փորձագետը: Նրա խոքերով՝ իրավական առումով հարկայինը չի կարող նման պահանջ ներկայացնել ընկերությանը, գործատուին, բայց, ընդհանուր առմամբ,նման պահանջ ներկայացվում է, քանի որ բազմաթիվ գործատուներ, չցանկանալով հետագայում պրոբլեմներ ունենալ հարկայինի հետ, գնում են նման գործարքների:

«Մեր օրենսդրությունն այսօր այնպիսին է, որ բազմաթիվ հիմնարկներ իսկապես պակաս են ցույց տալիս իրենց արդյունքները, իսկ հարկային մարմինները, իրացնելով օպերատիվ տվյալներ, կարողանում են պարզել, թե ով ինչքան է թաքցնում,և կարողանալայդ տեղեկությունները, տվյալները օգտագործել հօգուտ իրենց նպատակի»:

«Դեմ եմ» շարժման ակտիվիստ, մասնագիտությամբ հաշվապահ Մանե Թանդիլյանի խոսքերով՝ այո, մասնավորը իրավունք չունի մի կողմ քաշվի՝ ասելով, թե այս օրենքն իրեն չի վերաբերում: «Դա այդպես չէ: Ասեմ ավելին, նախագծի շրջանակներում են ընդգրկվում մասնավորի այն աշխատակիցները, ովքեր 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չէին աշխատում և սկսել են աշխատել 2014 թվականի հուլիսի1-ից հետո: Այսինքն՝ նոր աշխատանքի անցնող մասնավորի աշխատակիցները նույնպես ընկնում են կուտակայինի տակ: Սրանից հետևում է, որ մասնավորի բոլոր գիտակից, իրավատեր քաղաքացիները պետք է հասկանան, որ սա իրենց իրավունքների խաթարում է: Սա մտնում է պարտադիր այլ վճարների մեջ, և այդ պարագայում այն չի կարող տարածվել մի խումբ մարդկանց վրա»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է հարկային մարմինների կողմից զանգերին և զգուշացնող նամակներին, ապա, նրա խոսքերով,հարկային մարմինները շտապում են այդպիսի հայտարարություններ անել, քանի որ Սերժ Սարգսյանն ընդամենը այսօր էստորագրել օրենքը,և այն պաշտոնապես չի էլ հրապարակել: «Այո, նվազագույն աշխատավարձը պետք է բարձրացվի այնքան, որ աշխատակիցները ստանան այն նույն աշխատավարձը, որը նրանք ստանում էին մինչև այս օրենքը: Սա նշանակում է, որ նվազագույն աշխատավարձ ստացողների համար մասնավորի պարագայում ընկնում է մասնավորի վրա: Բայց հարկայինի կողմից այս պահին մասնավորի վրա կիրառվող ճնշումներն անընդունելի են»:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում