Այս գիշեր Քյոլնի Lanxess Arena համալիրում կայացավ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտը: Ուկրաինացի ծանր քաշային բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն նոկաուտի ենթարկեց, մինչ այդ պարտություն չկրած, կուբացի երիտասարդ բռնցքամարտիկ Օդլանյեր Սոլիսին:
Մարտը դադարեցվեց առաջին ռաունդի վերջին վայրկայաններին. ուկրաինացու հարվածից հետո, Սոլիսը նահանջելիս ոլորեց ոտքը, վայր ընկավ և չկարողացավ շարունակել մարտը: