Այսօր ժամը 14.00-ին տեղի կունենա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված են մի շարք նոր վարույթներ եւ ուսումնասիրություններ սկսելու մասին որոշումներ: Օրինակ՝ վարույթ է սկսվելու «Օրանժ Արմենիա» ընկերության նկատմամբ: Հանձնաժողովը պետք է նաեւ ուսումնասիրություններ են կատարի շշալցված հանքային ջրերի արտադրության եւ շշալցված աղբյուրի ջրերի շուկաներում՝ քննության առնելով այդ շուկաներում գործող սույեկտների գործունեությունը: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը: