Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի ու Վրաստանի միջև գաղտնի տեղեկությունների փոխանակումը քրեական և այլ ոլորտներում է

Հայաստանի ու Վրաստանի միջև ձեռք բերված՝ գաղտնի տեղեկությունների փոխանակման համաձայնությունը Վրաստանում դժգոհությունների ալիք է բարձրացրել, նրանք մտահոգություն են հայտնել, որ իրենց գաղտնի տեղեկությունները կարող են փոխանցվել Ռուսաստանին:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե կայացած համաձայնության մասին առանձնապես շատ մանրամասներ չկան` ինչ կարգի տեղեկություններ են փոխանակվելու, ինչ կերպ: «Որևէ տեղեկություն չկա, հավանաբար այն պատճառով, որ իր` փաստաթղթի բնույթն է դա թելադրում, այնպես որ` այստեղ միայն ենթադրություններ են: Կարծում եմ` բացատրությունների սպասել չի կարելի, պաշտոնական աղբյուրներից տարածված այդ տեղեկություններից բացի, այլ տեղեկություն չի լինելու, մնացածը կլինեն գուշակություններ, ենթադրություններ: Ու եթե չկա տեղեկություն, որ աղբյուրներից դուրս գա, շատ բան կարելի է ենթադրել, ես վստահ եմ, որ երկու երկրները, ստորագրելով այդ փաստաթուղթը, գիտեն` ուր են գնում, ինչ են անում»,- ասաց նա:

Ստեփանյանը նշեց, թե նախ` կար մի տարբերակ` կարելի էր չստորագրել համաձայնություն և համագործակցել նույն կերպ, ինչպես մինչ այժմ: Նրա խոսքով` Վրաստանի նախկին իշխանությունների տված հարցազրույցից երևում է, որ տեղեկատվության փոխանակում տեղի էր ունենում, իսկ թե ֆորմալացումն ինչ նպատակ ուներ` նա դժվարացավ ասել, միայն նշեց, թե երկու կողմերն էլ պատճառ ունեին` կապված տեղեկությունների արտահոսքի հետ: Ստեփանյանը կարծում է՝ մտավախությունը, թե որևէ տեղեկատվության արտահոսք կլինի, արդարացված չէ. գաղտնի տեղեկատվությունը, որ երկու երկրները կփոխանակեն, կլինի հօգուտ երկու երկրների (իսկ դա հենց այդպես է պիտի լինի), և ոչ միայն երկու երկրների, այլև հօգուտ տարածաշրջանում կայունության հաստատման: Այս առումով նա կարծում է, որ փոխանակման պաշտոնականացումը կարող է արդյունավետ լինել:

Ստեփանյանը դժվարացավ նշել` նմանատիպ համաձայնություն Վրաստանը որևէ այլ երկրի հետ ունի, թե չէ, սակայն ասաց, որ փաստ է` հարևան երկրները, բացի Ռուսաստանից, այսպես ասած` Վրաստանի նկատմամբ դրական տրամադրված երկրները, համագործակցող երկրները, ամենայն հավանականությամբ ունեն նման փոխանակման պրակտիկա: «Այդ մասին կարելի է դատել բազմաթիվ օրինակներից ելնելով, ինչպես` զենքի անօրինական վաճառք, դեպքեր են եղել ռադիոակտիվ նյութերի` Վրաստան ներմուծելու փորձեր կատարելու, այս ոլորտներում ակնհայտ է, որ համագործակցություն և տեղեկությունների փոխանակում կա, իսկ գոյություն ունի՞ արդյոք ֆորմալացում, դժվար է ասել: Տեխնիկական առումով, իհարկե, համաձայնությունը ստորագրող երկու կողմերից պիտի լինեն պարտավորություններ»,- ասաց նա:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու` ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական Վան Բայբուրդն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե այս հարցի շուրջ բարձրացված աղմուկն անտեղի է ու չարդարացված: Նրա խոսքով` ցանկացած երկիր, եթե հնարավորություն ունի ինչ-որ երկրորդ երկրի հետ այդպիսի պայմանագիր կնքելու, գաղտնի, կնքում է: «Պայմանագիրը գաղտնի է, ոնց որ գրված է, մի քանի ոլորտի է պատկանում` քրեական և այլն: Ի դեպ, ասեմ` Վրաստանում էլ այդ մասին շատ են սկսել խոսել, որ երևի այսպես Հայաստանը Ռուսաստանին Վրաստանի գաղտնիքները կհասցնի, Վրաստանը` ԵԽ-ին Ռուսաստանի… հիմարություն է, ամեն նորմալ, ցիվիլ երկիր հարևան երկրների հետ նման պայմանագիր ունի, որովհետև այդ երկրներում հազար ու մի խնդիր կա: Այդ առումով` ամեն երկիր, եթե բարյացակամ հարաբերություններ ունի, իհարկե, ինչ-որ տեղ պիտի կիսվի, սա ընդունված բան է, ես խոսում եմ միայն ենթադրելով` ինչի մասին կարող է լինել այն: Գիտեմ մի բան, որ ոչ Վրաստանը, ոչ Հայաստանը, եթե կա ինչ-որ հիմնախնդիր, չեն փոխանցի այն երրորդ երկրի»,- ասաց նա:

Բայբուրդը հորդորեց չդրամատիզացնել սա, աշխարհում բազմաթիվ նման գաղտնի պայմանավորվածություններ կան, աշխարհի 193 երկրներ իրենց հարևան կամ բարեկամ երկրի հետ նման պայմանավորվածություն ունեն: Վրաստանի թշնամիները քննադատում են Վրաստանին, Հայաստանին ևս, բայց պետությունները պիտի մի քիչ բարձր կանգնած լինեն: Բայբուրդը նշեց, որ սովորաբար նման համաձայնագրերը գաղտնի են լինում` ելնելով այդ երկրի անվտանգությունից, ուստի զարմանալի որևէ բան չկա այստեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում