Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

Բրյուսելում տեղի ունեցածն ու Հայաստանը

Հետխորհրդային տարածքում ստեղծվում է նոր իրավիճակ այն բանից հետո, երբ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը և ըստ էության նոր փուլ բացեցին ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված իրավիճակի համար:

ԽՍՀՄ փլուզումից հետո անցումային աշխարհակարգը այսօր, ըստ էության, ենթարկվում է հիմնարար փոփոխությունների, և տեղի է ունենում նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց, որի առանձնահատուկ և առանցքային գործոնը Ռուսաստանի Դաշնության մեկուսացումն է: Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրաասոցացումը հարակից գործոններից է: Ռուսաստանը մեկուսացվում է դրա հանդեպ իր վերաբերմունքի համար, որովհետև հենց սկզբից նոր աշխարհակարգում Ռուսաստանի դերը կարծեք թե բավական որոշակի էր թվում:

Արևմուտքը Մոսկվային առաջարկում էր ռեգիոնալ գերտերության դեր, որի միջոցով կիրականացվեր համաշխարհային քաղաքական մենեջմենթի մի կարևոր հատվածը: Ռուսաստանի «մենեջերական» ներգրավվածության սահմանները, իհարկե, պետք է հստակեցվեին, սակայն ընդհանուր առմամբ առանցքայինը փիլիսոփայությունն էր, և եթե Մոսկվայում խոհեմություն ունենային ընդունել այդ տարբերակը գոնե միջնաժամկետ առումով, ապա սահմանների հարցում կարող էին հասնել բավական լավ դիրքերի:

Մոսկվային ընդամենը անհրաժեշտ էր համաձայնության գալ խաղի կանոնների շուրջ: Սակայն կայսերական հավակնությունները դարձան գլոբալ առճակատման պատճառ` ցույց տալով, որ Մոսկվայի հետ քաղաքական մենեջերության հարցերում պայմանավորվելը գործնականում անհնար բան է՝ Մոսկվան կա՛մ ընդհանրապես պետք է մնա միջազգային գործերից դուրս, կա՛մ նա հավակնելու է գլոբալ բևեռի կարգավիճակի՝ բազում խնդիրների առաջ դնելով միջազգային հանրությանը: Եվ որպես այս իրավիճակից միջանկյալ ելք, ըստ էության, ընտրվեց Ռուսաստանին մեկուսացնող քաղաքականությունը, որի առանցքային բաղադրիչները երկուսն են՝ մաշող գործընթաց Ուկրաինայում և տնտեսական պատժամիջոցներ:

Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ստորագրումը, ըստ էության, ի սկզբանե չլինելով Ռուսաստանի մեկուսացման քաղաքականության գործիք, հընթացս վերածվել է այդպիսի գործընթացի, այսինքն` ստացել է նաև այդպիսի նշանակություն: Դա միակ և հիմնական նշանակությունը չէ, բայց ձեռք է բերել նաև այդ իմաստը: Հետևաբար, երբ քննարկում ենք նոր իրավիճակում Հայաստանի տեղը, դերը, անելիքը, անկասկած պետք է նաև ուշադրություն դարձնենք մեկուսացնող նշանակությանը, որ ստորագրման գործընթացը ձեռք է բերել այդ երեք երկրների դեպքում՝ Ռուսաստանի հանդեպ: Իսկ Հայաստանի տեղը, դերն ու անելիքը այս իրավիճակում քննարկման առարկա է աներկբա, քանի որ գործ ունենք որակապես նոր իրավիճակի հետ՝ երբ երեք երկրները ստորագրում են Ասոցիացիան և հայտնվում արդեն բոլորովին նոր տնտեսա-քաղաքական ռեժիմում:

Եվ այսպես, ի՞նչ պետք է անի Հայաստանն այս դեպքում կամ ի՞նչ է մնում անել Հայաստանին: Տեսական, ընդհանուր դիտարկմամբ, Հայաստանի համար միանգամայն նպաստավոր գործընթացներ են տեղի ունենում, չնայած կարգավիճակի իմաստով Երևանը դրանցից դուրս է մնացել սեպտեմբերի 3-ին: Սակայն տեսականն ու ընդհանուրը որևէ նշանակություն կարող է ունենալ այն դեպքում, երբ մենք Հայաստանը համարում ենք ինքնուրույն քաղաքականության, որոշումներ կայացնելու ունակ սուբյեկտ: Իսկ մենք, սեպտեմբերի 3-ից հետո առավել ևս, ունենք դրանում կասկածելու, մեղմ ասած, շոշափելի հիմքեր:

Ահա այստեղ է, որ առանցքայինը, ցավոք սրտի, դառնում է ոչ թե երեք երկրների ստորագրման որակական հեռանկարների բաղադրիչը, այլ Ռուսաստանի մեկուսացման քաղաքականության: Որովհետև Հայաստանն, ըստ էության, դառնալով ռուսական քաղաքականության կցորդ, ինքն իրեն դրել է այդ մեկուսացման շրջանակ, և անգամ եթե Արևմուտքում ինչ-որ հրաշքով մտածում են Հայաստանը մեկուսացման շրջանակից դուրս բերելու մասին, ապա ներկայիս քաղաքականության պայմաններում դա գրեթե դառնում է անհնար: Ռուսաստանը թույլ չի տա և Հայաստանի առումով շատ ավելի ագրեսիվ կարձագանքի այդպիսի փորձերին: Իսկ Հայաստանն ինքնին շատ փոքր կետ է համաշխարհային քաղաքականության մեջ` ելակետային որոշումների կամ մշակումների մոտիվ հանդիսանալու համար:

Հայաստանը կարող է լինել այս կամ այն գլոբալ մշակման մաս, ներառվել այս կամ այն գլոբալ ռազմավարությունում: Եվ այժմ, դժբախտաբար, Ռուսաստանի ցանկության և Հայաստանի իշխանության ու քաղաքական դաշտի հպատակության արդյունքում Հայաստանը գտնվում է, հայտնվել է, ներառվել է Ռուսաստանի մեկուսացման ռազմավարության մեջ: Ահա այս տեսանկյունից, քաղաքական իմաստով Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրաասոցացումը Հայաստանի մեկուսացումը խորացնող ֆոն է առնվազն: Իսկ իրադարձությունների ծավալմանը զուգահեռ, այդ իրողությունը ֆոնից կարող է վերածվել ուղղակի քաղաքական հարթակի, որում ծավալվող գործողությունները ինքնաբերաբար կարող են աշխատել նաև Հայաստանի դեմ:

Այդպիսին է սեպտեմբերի 3-ի արդյունքը, ոչինչ չես կարող անել, եթե չեն դրվում այդ արդյունքի վերանայման լուրջ խնդիրներ և այդ գործին ձեռնամուխ չեն լինում հասարակական-քաղաքական լուրջ խմբեր: Սակայն, ցավոք սրտի, այդպիսի խմբեր Հայաստանում չկան: Կան ուզուրպատորներ, որոնց մի մասը զավթել է իշխանությունը, մյուս մասը իշխում է ոչ իշխանական դաշտի վրա, և աքցանի այդ երկու շուրթերով Ռուսաստանը սեղմած է պահում Հայաստանը: Քանի դեռ լուրջ խմբերը ձևավորված չեն, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի եվրաասոցացման պարագայում Հայաստանի համար բացվող հնարավորություններն օգտագործելու մասին խոսելն էլ դառնում է տեսական:

Այդ հնարավորությունները կան, ռուսական կայսրության սալը ակնհայտ ճաք է տալիս, ճաքը խորանում է: Իսկ ճաքը այսպես, թե այնպես Հայաստանի օգտին է: Օգտագործելու առաջին քայլը պետք է լինի Հայաստանում հասարակական-քաղաքական լուրջ շերտեր ու խմբեր ձևավորելը, որոնք կլինեն աշխարհաքաղաքական իրողություններին, տենդենցներին և մարտահրավերներին համարժեք արձագանքելու ունակ: Եթե այդ հարցը չի լուծվում, ապա, մեծ հաշվով, Հայաստանի համար ոչ մի նշանակություն չունի այն, ինչ հունիսի 27-ին տեղի է ունեցել Բրյուսելում: Հետևաբար պարզ է, թե որը պետք է լինի Հայաստանի կամ Հայաստանում անելիքը հունիսի 27-ից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում