Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Կառավարության որոշում ընդդեմ կառավարության որոշման

Կառավարությունն անցյալ շաբաթ, կարելի է ասել, սենսացիոն որոշում կայացրեց Արարատյան դաշտում 70 նոր խորքային հորեր փորելու և 42 փակված հորատանցքերը բացելու մասին: Ըստ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի հիմնավորման՝ 112 խորքային հորերը կմեղմեն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի ջրաղբյուրներում ստեղծված 74 մլն խոր.մետր ջրի դեֆիցիտը, ինչը թույլ կտա ոռոգման ժամանակաշրջանին սակավաջուր տարածքներին լրացուցիչ մատակարարել շուրջ 44 մլն խոր.մետր ջուր:

Ըստ այդմ՝ կառավարությունը որոշեց ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 550 մլն դրամ կամ ավելի քան 1.3 մլն ԱՄՆ դոլար՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ «Մերձափնյա», «Արաքս», «Շենիկ» և «Արմավիր» ջրօգտագործման ընկերություններին նշված ջրօգտագործողների կողմից էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց փոխհատուցում տրամադրելու համար:

Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության որոշման սենսացիան այն է, որ ընդամենը ամիսներ առաջ՝ անցյալ տարվա հոկտեմբերին Տիգրան Սարգսյանի կառավարությունը հիմնավորելով ջրային կորուստները՝ որոշեց փակել 43 հորերը և դրանք փակելու համար Բնապահպանության նախարարությանը հատկացրեց 107,5 միլիոն դրամ կամ մոտ 260 հազար ԱՄՆ դոլար: Գույքագրվեցին լուծարման ենթակա շուրջ 562 ինքնաշատրվանող անօրինական խորքային հորեր:

Իսկ ընդամենը երեք ամիս առաջ Բնապահպանության նախարարության առաջարկով կառավարությունն արգելեց Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքերի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերի համայնքների ղեկավարների կողմից չպետք է տրամադրվեն նախկինից ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն չհորատված հորատանցքերի մասով շինարարության թույլտվություններ:

Այս որոշումը բավական լուրջ ճարապարհ է անցել. ըստ կառավարության արձանագրության` որոշումը 2014 թվականի մարտի 13-ին քննարկվել է «Հայաստանի Հանրապետության նախագաի մոտ, որից հետո էլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, 2014 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ կայացած խորհրդակցությունների ժամանակ»: Բացի դա՝ աշխատանքային կարգով, նախագահի աշխատակազմի և Արդարադատության նախարարության հետ քննարկման արդյունքում որոշման նախագիծը լրամշակվել է և 2014 թվականի մարտի 26-ին ներկայացվել է կառավարություն: Իսկ այսօր լիովին հակառակ որոշում է կայացվում՝ առանց որևէ բացատրության:

«Սկզբից կառավարությունը՝ ի դեմս Վաչե Տերտերյանի, շատ հիմնավոր հիմնավորումներ է բերում ու փակում է Արարատյան դաշտի հորատանցքերը, հետո նույն Վաչե Տերտերյանը հիմնավորում է բերում, որ հորատանցքերը պետք է բացել, և կառավարությունը որոշում է կայացնում: Կառավարությունն այսօր մի բան է հիմնավորում, վաղը` ուղիղ դրան հակառակը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ տեսակետ հայտնեց ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը՝ հավելելով. «Գյուղացու շահը բերելով` շահարկում են: Մենք սպառում ենք արտեզյան ջրերը: Ախր մենք բազմաթիվ հորեր ունենք, այդ հորերը կարողացա՞նք կառավարել, որ հիմա էլ լրացուցիչ հորեր են բացում: Հաշվարկ կա, որ երեք տարի այդքան ինտենսիվ չի կարելի օգտագործել ո՛չ մակերևութային ջրերը, ո՛չ ստորգետնյա: Դա է բերել նման խայտառակ վիճակի: Այղր լճի մակարդակն իջել է 1.5 մետրով, իսկ ստորգետնյա ջրերի մակարդակն իջել է մոտ 15 մետր: Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրավազանը էլ ավելի կսնանկանա»:

Ինչպես հայտնի է, Արարատյան դաշտի ջրավազանի խնդիրն առաջացավ հատկապես այն բանից հետո, երբ այնտեղ գործող ձկնաբուծարանները սկսեցին ինտենսիվ ավելանալ և անխնա օգտագործել արտեզյան ջրերը: 2013թ. օգոստոսի 13-ի դրությամբ, ըստ Բնապահպանության նախարարության, Արարատյան դաշտի հորատանցքերի թիվը կազմում է 3314, որից ջրօգտագործման թույլտվությամբ` 952, լուծարման ենթակա` 389, կոնսերվացման ենթակա` 993, առանց ջրօգտագործման թույլտվության` 562 և ժամկետանց ջրօգտագործման թույլտվությամբ` 418:

Թե որ պաշտոնյաներին են պատկանում Արարատյան դաշտի ձկնաբուծարանները և ովքեր են շահագրգռված այդ հարցում, բազմիցս գրվել է: Բայց որ նախագահի մոտ քննարկված և կառավարության ընդունած որոշումը կարելի է նման կերպ փոփոխել, դա արդեն, մեղմ ասած, նոնսենս է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում