Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Բանը բանից անցել է»

Մեր զրուցակիցն է Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:


– Պարոն Խաչատրյան, Սերժ Սարգսյանը իր վերջին հարցազրույցներից մեկում ասում էր, որ պետք է «գյուղացու կողքին լինել»… Ըստ Ձեզ, ի՞նչ է նշանակում «գյուղացու կողքին լինել»: Ձեր կարծիքով, ի՞նչ է այսօր պետք գյուղին ու գյուղացուն, և ի՞նչ պետք է անի պետությունն այս առումով:


– Գյուղացու կողքին պետք է լինեն ոչ թե ելույթով, այլ գործով: Երևի թե իրենք ի վերջո հասկացել են, որ այսօրվա ճգնաժամի պատճառներից մեկը գյուղատնտեսության անմխիթար վիճակն է: Արդեն բանը բանից անցել է, հիմա սկսել են հասկանալ, որ այս բնագավառը ամենախոցելի բնագավառն է: Բայց այն մեթոդներն ու ձևերը, որով ուզում են լուծել` տարօրինակ են: Գյուղացուն պետք է օգնել էժան գյուղատնտեսական վարկերով, գյուղացուն պետք են դոտացիաներ, համոզվածություն, որ իր բերքը կարող է վաճառել` հաջորդ տարիներին ևս ցանելու ակնկալիքով և այլն: Սրա մասին մենք շատ ենք խոսել, և կարծես թե Սերժ Սարգսյանը արդեն ավելի լուրջ է վերաբերվում այն առաջարկություններին, որի մասին խոսեց Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ:


– Խոսեցիք էժան վարկերից. վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, ըստ Ձեզ, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս առումով:


– Մենք պետք է տեսնենք ե՛ւ ԿԲ-ի, ե՛ւ կառավարության քաղաքականության փոփոխությունը: Երբ Ս.Սարգսյանը խոսում է գյուղատնտեսության մասին, պետք է հստակ հրահանգ էլ լինի, որ, օրինակ, այն բանկը, որն զբաղվում է գյուղատնտեսական վարկերով, մասնավորապես` «Ակբա Կրեդիտ Ագրիկոլը», պետք է ավելի ցածր պարտադիր պահուստավորման նորմա ունենա և այդ ազատված տոկոսադրույքի չափով կարողանա էժան վարկեր տրամադրել գյուղացիներին: Կամ, ընդհանրապես, այդ նորմատիվները կապվածության մեջ դրվեն բանկերի վարկային պորտֆելում գյուղացիական վարկերի տեսակարար կշռի հետ: Բայց եթե ոչինչ չի կատարվում և ընդհակառակը` բարձրացվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը բերելու է նաև վարկերի տոկոսադրույքների աճի, ակնհայտ է, որ այդ ելույթը դառնում է զրո:


Գյուղնախարարության աշխատակիցներն էլ նրա ասածը բառացի են հասկացել. այն է` որ պետք է գնան գյուղում քնեն: Սրանով, բացի վատությունից, գյուղացուն ոչ մի օգուտ չի լինի, որովհետև գյուղացուն պետք չէ, որ մեկը գա կողքից ասի, թե ինքը ոնց պետք է աշխատի: Սա ավելի շուտ հիշեցնում է ԽՍՀՄ այն վատ ավանդույթները, երբ բերքատվության պլանը չէր կատարվում, դրանում չինովնիկներին էին մեղադրում ու հանձնարարում գնալ գյուղերում քնել:


– Ս.Սարգսյանը նաև կարծես թե շոշափելի արդյունքներ զգալու կոնկրետ ժամկետ նշեց` երեք ամիս:


– Սա հենց խոսում է այն մասին, որ իրենք ոչ մի արդյունքի էլ չեն հասնելու: Այս պահին ժամանակի մասին խոսելը ոչ մի իմաստ չունի, որովհետև պետք է այդ պրոցեսները սկսվեն, դրանից հետո նոր եզրակացություններ արվեն, թե արդյունքը երբ կլինի: Բայց երբ դեռևս ոչինչ չարած, ոչինչ չսկսած` ժամկետներ են դնում, կարծում եմ` նրա համար է, որ ժողովրդին ցույց տան` տեսեք, տեսեք, այս հարցով արդեն Սերժ Սարգսյանն է զբաղվում:


Համոզված եմ` վերջին օրերի այս վերաբերմունքը, «ուշադրությունը» պայմանավորված չեն տնտեսության այս անմխիթար, անհուսալի վիճակը շտկելու պատրաստակամությամբ: Պարզապես հարկավոր է մի բեմադրություն ներկայացնել, արեցին: Բանը բանից անցել է, գործող իշխանությունը այլևս անելիք չունի, նա Հայաստանի Հանրապետությունը հաջողությամբ հասցրեց սնանկացման, կործանման եզրին, և կարող է ընդամենը մեկ քայլ կատարել` հեռանալ:


Զրուցեց` Հրայր Մանուկյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում