Thursday, 18 04 2024
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած

Անճակատագիր. Աբովյանի անօգնական բնակչուհին չի կարողանում մեծացնել իր դեռահաս հիվանդ զավակներին

Աբովյանի Չափիչ գործարանի հանրակացարանում ապրող յուրաքանչյուր ընտանիք դժբախտ է յուրովի:

Անահիտ Անդրեասյանը թեև 40 տարեկան չկա, սակայն կյանքի դժվարությունները խորը հետք են թողել նրա դեմքին: Յոթ վիրահատություն է տարել, հիմա սկսել է ուռել, բայց չի հասկանում՝ ինչու, իսկ հետազոտվելու համար գումար չունի:

Մանկատան երբեմնի սանը այժմ մեն-մենակ երկու անչափահասների է մեծացնում: Հանրակացարանի մեկ սենյականոցը ստիպված է եղել վաճառել՝ չորս տարեկան որդուն բուժելու համար: Երեխան ծնվել է խնդիրներով, թոքերը չէին աճում:

Տան եկամտի միակ աղբյուրը ամսական 23.000 դրամ նպաստն է և մեկ-մեկ էլ կանչում են տուն մաքրելու:

«Դաժան ճակատագիր եմ ունեցել, ինձ այլևս ոչինչ պետք չէ՝ միայն կարողանամ երեխաներիս մեծացնել»,- լաց լինելով ասաց Անահիտ Անդրեասյանը՝ հավելելով, որ ամուսինը մահացել է, իսկ ինքը լինելով մանկատան սան՝ որևէ հարազատ չունի:

Մի քանի ամիս ապրել են հանրակացարանի նկուղում, մինչև հնարավոր է եղել հանդիպել Գագիկ Ծառուկյանին: Վերջինս տվել է այս սենյակը, սակայն ժամանակավոր ապրելու համար է այն: Ընտանիքը գրանցում չունի, կա նաև ջրի և կոյուղու խնդիր: Խնդրով բազմիցս դիմել է Աբովյանի քաղաքապետարան, բայց հարցը լուծում չի ստացել:

Ամսական 23.000 դրամով ընտանիքը չի կարողանում գայատևել. շարունակ պարտքեր, իսկ ամբողջ ձմեռ ընտանիքը լույս չի ունեցել՝ պարտքերի պատճառով այն անջատել են:

Ինքը՝ Անահիտը, գրիժա ունի, չի կարողանում գործ անել, ունի նաև սրտի խնդիրներ, լինում է՝ օրերով չի կարողանում դուրս գալ անկողնուց:

Աղջիկը՝ գեղեցիկ Սիրանույշը, երազում է համակարգիչ ունենալու մասին: Խնդրում է մորը գոնե ապառիկ ձեռք բերել. «Ո՞նց առնեմ 23000 դրամով, ութ հազար դրամ ամեն ամիս ո՞նց տամ, ո՞նց կապրենք մենք: Բայց ասում է՝ համակարգիչ ունենամ, անգլերեն սովորեմ»:

Հիմա Անահիտը մեկ նպատակ ունի՝ կարողանալ երեխաներին պահել, «տեղավորել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում