Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Փող տվեք, փող

Մինչ Հայաստանի ներքաղաքական կյանքում ծավալվում էին բուռն զարգացումներ, Բրյուսելում Եվրամիության ղեկավարության հետ հանդիպումներ ունեցող վարչապետ Տիգրան Սարգսյանը այնտեղ էլ էր «ուշագրավ» մտքեր արտահայտել: Իհարկե դրանք «տարածաշրջանային կենտրոնների», «Նյու-Վասյուկիների» կամ «հայկական աշխարհների» մասին չեն: Դրանք հայկական լսարանի համար են: Իսկ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթ ունենալով՝ Տիգրան Սարգսյանը անդրադարձել է առաջիկա ընտրությունների հարցին և հայտարարել, որ պետք է այնպես անեն, որ խորհրդարանական ընտրություններն անցնեն եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխան:

Դա, իհարկե, ինքնին ուշագրավ է, սակայն առավել ուշագրավն այն է, թե ինչպես է պատկերացնում Տիգրան Սարգսյանն «այդպես անելը»: «Կարծում եմ, որ մեր լավագույն պատասխանն այս հարցին կլինի հետևյալը. պետք է նոր թափ հաղորդենք մեր բարեփոխումների ծրագրին, որն իրականացնում ենք ԵՄ-ի հետ` ունենալու համար ավելի ժողովրդավարական կանոններով ապրող երկիր` շուկայական տնտեսությանը բնորոշ օրենսդրությամբ և նորմերով։ Ինչքան արագ իրականացնենք այս բարեփոխումները, այնքան վստահությունը մեր կառավարության նկատմամբ կլինի ավելի բարձր։

Եվ դա էլ կլինի այն երաշխիքը, որ 2012 թվականի ընտրությունները կլինեն ավելի բաց, թափանցիկ, արդար և համահունչ լավագույն կանոններին»։ Արդյոք հասկացա՞ք, թե ինչի մասին է խոսքը: Կարծում ենք՝ այո, հասկացաք: Իսկ եվրոպացիները հասկացե՞լ են արդյոք: Կասկածում ենք, և նրանց մոլորությունից զերծ պահելու համար փորձենք բացատրել, թե ի՞նչ են լսել նրանք իրականում:

Փաստորեն, Տիգրան Սարգսյանն ազատ և արդար ընտրություն պատկերացնում է միայն այն դեպքում, եթե ընտրողները վստահեն իշխանությանն ու գնան նրան ձայն տալու: Այ, եթե ձայնը իշխանությանը տան, ապա կեղծելու անհրաժեշտություն չի լինի, իսկ եթե բարեփոխումները չհաջողվեն, և բնակչությունը չվստահի իշխանություններին, ապա ոչ մի ժողովրդավարական ընտրություն էլ չի լինի, և ստիպված կկեղծենք. ահա սա է ասում Տիգրան Սարգսյանը եվրոպացիներին: Այսինքն՝ սա ոչ այլ ինչ է, քան շանտաժ։

Ուզո՞ւմ եք՝ Հայաստանում ընտրություններ չկեղծենք, դուք էլ երեսներդ բաց գաք ու գնաք Հայաստան, հանգիստ խղճով վայելեք մեր հյուրասիրությունը, մեր ռեստորանների ճաշացանկը, ուրեմն վճարեք, փող տվեք, որ մենք էլ մի քիչ բնակչությանը տանք ու դրա դիմաց ձայն ստանանք, որ մենք ստիպված չլինենք կեղծել, դուք էլ ստիպված չլինեք այդ կեղծիքները պարտակելու ելքեր գտնել:

Եվ հետաքրքիր է, իսկ Եվրախորհրդարանում գտնվե՞լ է արդյոք մի պատգամավոր, որը Տիգրան Սարգսյանին ասեր, որ արդար և ազատ ընտրությունները բարեփոխումների արդյունքների և դրանից բխող իշխանությունների հանդեպ վստահության հետ ոչ մի կապ չպետք է ունենան, քանի որ եթե բարեփոխումները արդյունավետ չեն, ապա բնակչությունը իշխանության փոխարեն ձայն է տալիս ընդդիմությանը:

Եվ բարեփոխումների արդյունավետության համար ոչ թե Եվրամիության փողերը, այլ հենց ազատ և արդար ընտրություններն են պետք, որ իշխանությունները, իրար փոխարինելով, մրցակցեն բնակչության վստահության համար և շահագրգռված լինեն բարեփոխումների արդյունավետության հարցում, ոչ թե շանտաժ անեն` փող տվեք, որ չկեղծենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում