Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հովիկը ոտքերը դրել է նստարանին ու ընկերոջն ասել՝ պաչի. Դեռահասների «ռազբորկան» ավարտվել է սպանությամբ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Հայկ Աղամալյանի և Դավիթ Մանուկյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ ճարտարագիտական համալսարանին կից ավագ դպրոցի սովորող, 16-ամյա Հայկ Աղամալյանը 2013 թվականի ապրիլի 9-ին Տերյան 72 շենքի հարևանությամբ մի խումբ անձանց հետ դանակի գործադրմամբ խուլիգանություն է կատարել, որի ընթացքում դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքավանդակին ու նրան ապօրինաբար զրկել է կյանքից: Անչափահաս Հայկ Աղամալյանը կալանքի տակ է:

Նա մեղադրվում է խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության և զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258 հոդվածի 4-րդ մասով:

Ագրարային համալսարանի ուսանող, 17-ամյա Դավիթ Մանուկյանը մեղադրվում է այն բանի համար, որ նույն խմբի կազմում, նույն վայրում կատարել է խուլիգանություն, ապա պարտակել է առանձնապես ծանր հանցագործության կատարման գործիք դանակը, ինչպես նաև արյան հետքերը:

Մանուկյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 334 հոդվածի 1-ին մասերով:

Դանակահարությամբ և երիտասարդի մահով ավարտված միջադեպին նախորդել են տղայական առճակատումների մի քանի դրվագներ:

2013 թվականի ապրիլի 9-ին, ժամը 11-ի սահմաններում Աբեղյանի անվան թիվ 3 ավագ դպրոցում, մաթեմատիկայի դասի ժամանակ վերջին նստարանին նստած աշակերտ Հովհաննես Մկրտչյանը ոտքերը բարձրացրել ու դրել է նախավերջին նստարանին նստած Էմանուել Թամամյանի նստարանին: Եվ ասել է՝ ոտքերս պաչի: Էմանուելը վիրավորական արտահայտություն է արել: Հրել է Հովհաննեսի ձեռքը, և նրա ձեռքը դիպել է Հովհաննեսի դեմքին:

Դասամիջոցին հարևան դատարկ դասասենյակում Հովհաննեսն իր ընկերներ Հրաչի, Կարենի հետ ծեծել է Էմանուել Թամամյանին, թեթև վնաս պատճառել նրա առողջությանը՝ քթի ոսկրերի առանց տեղաշարժի կոտրվածքի ձևով:

Թամամյանը գնացել է ճարտարագիտական համալսարան: Վարժարանի իր ընկերներին պատմել է, որ իրեն ծեծել են: Հավաքվել է տղաների մի խումբ:

Այնուհետև փողոցային պարզաբանումների մի քանի դրվագից հետո տղաների մի մեծ խումբ գոռում-գոչյուններով, ժամը 15-ի սահմաններում հարձակվել է Տերյան փողոցի բիստրոյի հովանոցի տակ հավաքված փոքր խմբի վրա:

Հայկ Աղամալյանը, ըստ վկաների, գոռացել է. «Էդ ո՞վ ա ծեծել մեր ախպորը». «մեր ախպերը» դրվագներից մեկում Թամամյանի ու նրա ընկերների կողմից ծեծված Կարեն Հարությունյանն էր:

Բիստրոյի մոտ ծեծկռտոց է սկսվել, խառը կռիվ, բայց ամեն բան մի քանի րոպեում ավարտվել է:
Տեղի է ունեցել դանակահարություն: Ըստ մեղադրանքի՝ Հայկ Աղամալյանը դանակով հարվածել է Տիգրան Հայրապետյանի կրծքին:

Դանակահարությունից հետո կռվի մասնակիցները փախել են:

Խուլիգանությանը մասնակից Դավիթ Մանուկյանը, ըստ մեղադրանքի, հանցագործության գործիք դանակը գետնից վերցրել է, թղթով մաքրել դանակի վրայի արյան հետքերը և այն դեն նետելու համար տվել է մեքենայի մեջ նստած Կարեն Հարությունյանին՝ կատարելով նախապես չխոստացված պարտակում:

Այսօր ցուցմունք տվեց ամբաստանյալ Հայկ Աղամալյանը:

Անչափահաս ամբաստանյալը հրաժարվեց իր նախաքննական խոստովանական ցուցմունքներից, ասաց, թե ինքը Տիգրան Հայրապետյանին չի դանակահարել, նրա մահվան համար մեղավոր չէ:

Ըստ Աղամալյանի՝ կռվի ժամանակ ինքն իր մոտ եղած դանակով հարվածել է կռվողներից մեկին: Սակայն նա Տիգրան Հայրապետյանը չի եղել:

Նախաքննության սկզբում, երբ իմացել է, որ մի խումբ վկաներ իրեն են մատնացույց արել՝ որպես Տիգրանին դանակահարած անձի, ինքն էլ է ընկել մոլորության մեջ, թե դանակի ի՛ր հարվածից է մահացել Տիգրանը: Տվել է խոստովանական ցուցմունքներ, մասնակցել քննչական փորձարարությանը:

Սակայն երբ ծանոթացել է փորձագիտական եզրակացություններին, իմացել, թե ինչ հագուստ է եղել Տիգրանի հագին, տեսել է Տիգրանի լուսանկարը, կարդացել նրա վերքի մասին, հասկացել է, որ ինքն ուրիշ անձի է դանակահարել, և Տիգրանի մահվան համար մեղավոր չէ:

«Ես սև բաճկոնով տղայի եմ խփել: Մինչ այդ ինձ չեն ներկայացրել, թե ինչ հագուստով է եղել Տիգրանը, ինձ էլ չեն հարցրել, որ ես նկարագրեի… Իմ ասածները չէին ստուգում… Բացառվում է, որ ես իմ ձեռքի դանակով այնպիսի հարված հասցնեի, որից առաջանար Տիգրանի վնասվածքը…»:

Ամբաստանյալն ասաց, թե միջնորդություններ է անելու՝ համալիր փորձաքննություններ անցկացնելու՝ դատաբժշկական, մանրաթելային:

Այդ միջնորդությունները կարվեն համապատասխան փուլում:

Հայկ Աղամալյանն ասաց, թե կռվողների մեջ եղել է սև մայկայով, սև ակնոցով, ինքնությունը չպարզված մի երիտասարդ, ով, հավանաբար, եղել է հենց Տիգրան Հայրապետյանին սպանողը:

Իսկ ինքը եղել է Տիգրանից մի քանի մետր հեռավորության վրա, իր մոտի դանակով ինքը հարվածել է սև բաճկոնով մի տղայի ուսի շրջանին: Հարվածել ու փախել է: Դանակը գցել է գետնին:

Հարվածից հետո նկատել է սև բաճկոնավորի ուսի արյունը, վախեցել է: Սև բաճկոնի վրա տեսել է կարմիր արյուն: Այդ տղային չի ճանաչել: Հստակ չգիտի՝ ո՞ր խմբից էր նա: Կարող էր նաև իրենց խմբից լինել: Այդ տղան կռվի մեջ է եղել, ընկել է, բարձրացել, այդ ժամանակ իրեն թվացել է, թե նա ուզում է գալ իր կողմը, կարծես երկու քայլ էլ արել է: Վախեցել է, դրա համար էլ նրա ուսին խփել է դանակով ու փախել է:

«Ես չէի կարող միաժամանակ երկու տեղ լինել… Ես Տիգրանից հեռու էի, ուրիշին եմ խփել… Աղավաղվել է իրականությունը… Ես դեպքի վայրից փախել եմ ոչ թե դեպի Տերյան փողոց, այլ՝ դեպի Աբովյան փողոց… Իմ դեմ ցուցմունք տված Մարտինը կամ ինձ շփոթել է սև ակնոցով երիտասարդի հետ, կամ հատուկ է ինձ մեղադրել, որովհետև մենք լարված հարաբերությունների մեջ էինք, նախկինում մի քանի անգամ կռվել ենք…»:

Հայկ Աղամալյանը նշեց, թե 2013 թվականի սկզբին իր համար սև կոթով դանակ է գնել, հատուկ չափել է: Շեղբի երկարությունը եղել է 7 սմ, իսկ լայնությունը՝ 1,2-1,3 սմ: Դանակը հիմնականում պահել է, որ տնեցիները չտեսնեն: Կռիվների ժամանակ չի վերցրել: Պատահաբար վերցրել է այս կռվի ժամանակ: «Առաջին անգամ էր, որ կռվի ժամանակ մոտս դանակ կար»:

Հայկ Աղամալյանը հայտարարեց, թե անհնար է շարունակել այս գործի դատական քննությունը, քանի դեռ հայտնաբերված չէ սև ակնոցով երիտասարդը:
Անչափահաս ամբաստանյալն ասաց, թե ոստիկանությունում իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չեն գործադրել, բայց հոգեբանորեն իրեն համոզել են, որ հենց ինքն է հարվածել Տիգրանին:

«Ճնշում էին, ինձ հավատացնում էին, թե ես եմ արել, վկաներ կան, ազատազրկման տարեթվերից էին խոսում: Ինձ էլ էր թվում, թե ես եմ արել, դրա համար եմ խոստովանական ցուցմունքներ տվել»:

Մեղադրողը հարցրեց, թե ինչո՞ւ է Հայկը հարվածել մի երիտասարդի, ում բոլորովին չի ճանաչել, չի կարողանում նրա արտաքինը նկարագրել, նախագահողի հարցին ի պատասխան էլ ասաց, թե չէր բացառվում, որ այդ անծանոթ տղան հենց իրենց խմբից լիներ: «Դե որ կռիվ էր, հարվածեցի»,- պատասխանեց ամբաստանյալը:

Տուժողի իրավահաջորդը հարցրեց. եթե փորձաքննության եզրակացությունները ստանալուց հետո՝ 2013 թվականի մայիսին է Հայկը հասկացել, որ Տիգրանին ինքը չէր հարվածել, ինչո՞ւ է այդ մասին ցուցմունք տվել երկու ամիս անց՝ հուլիսի 31-ին, երբ ներկա պաշտպանն է ներգրավվել:

Ամբաստանյալն ասաց, թե բանավոր հայտնել է անմիջապես, բայց չի կարող բացատրել, թե ինչու անմիջապես ցուցմունք չի տվել: Նա ասաց նաև, թե այն հանգամանքը, որ ինքը կռվի գնացող մեծ խմբի առջևից է քայլել, կռվի սկիզբն ազդարարած հայտարարություն է արել, ոչ մի նշանակություն չունի, ինքը կռվողների խումբը չի գլխավորել:

Մեղադրողը, նկատի առնելով, որ ամբաստանյալ Աղամալյանի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև առկա են էական հակասություններ, միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:

Պաշտպանական կողմն առարկեց:

Նախագահողը նույնպես նկատեց, որ էական հակասություններն առկա են, մասնավորապես՝ ամբաստանյալը նախաքննության ժամանակ ասել է, թե Տիգրան Հայրապետյանին սպանելու դիտավորություն չի ունեցել, պահի ազդեցության տակ է իր մոտ եղած դանակով հարվածել նրան: Ցանկացել է հարվածել Տիգրանի ձեռքի շրջանին, բայց նա շարժումներ է արել, ու հարվածը դիպել է նրա… կրծքավանդակին:

Մինչդեռ դատարանում ամբաստանյալը պնդեց, թե դանակով խփել է մեկ այլ երիտասարդի ուսին, մինչև անգամ տեսել է վերքից ծորացող կարմիր արյունը:

Մեղադրողը հրապարակեց ամբաստանյալի նախաքննական, այդ թվում՝ խոստովանական ցուցմունքները:

Անչափահաս ամբաստանյալը դատարանում ցուցմունք էր տալիս արագախոս, անկաշկանդ: Նա կանգնած էր իր օրինական ներկայացուցչի՝ մոր և շահերի պաշտպանի միջև, խոսում էր թեթևակի շարժվելով, այնպիսի պահվածքով, որով երևի հեղինակություն էր ձեռք բերել անգամ իրենից տարիքով մեծերի հետ շփումներում:

Նրան կանչել էին պարզաբանումներ կատարելու: Նա մասնակցել էր փողոցային պարզաբանողական կռիվների: Ինքնավստահ է եղել, դանակ է գնել ու պահել տնեցիներից: Կռվողների խմբի գլուխ անցած, մարտական տրամադրությամբ քայլերթել է Կորյունի փողոցով՝ Մատենադարանից դեպի ճակատագրական բիստրո:

Նրա ու նրա համախոհների երթի արդյունքում երիտասարդի կյանք է ընդհատվել:

«Դե որ կռիվ էր, խփեցի»,- այսօր հանգիստ ասում է ամբաստանյալ տղան: Պնդում է, թե ի՛ր հարվածից չի սպանվել տուժողը: Իր հարվածը մեկ ուրիշի ուսից մի պուտ արյուն է բերել ընդամենը…

Հետաքրքրիր է, այս ողբերգական պատմությունից ի՞նչ հետևություն է արել այս տղան, ամբաստանյալի աթոռին նստած նրա ընկերը, մյուս ընկերները, ովքեր հիմա ազատության մեջ են, վկայի կարգավիճակ ունեն կամ դրանից էլ են զերծ մնացել:

Փողոցային կռվին մի քանի տասնյակ երիտասարդ է մասնակցել, մեծ մասն իրար չի էլ ճանաչել, բայց խփել են՝ ով ում հանդիման ելել է…

Դեպի ո՞ւր՝ այս կարգի քայլերթով, «ո՞վ ա խփել մեր ախպորը» հոգեբանությամբ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում