Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Լրջագույն մարտահրավերներ Աստանայից

Օրեր առաջ Աստանայում տեղի է ունեցել մի հանդիպում, որը, ըստ էության, դուրս է մնացել հասարակության ուշադրությունից, սակայն անմիջականորեն վերաբերում է հասարակությանը, կամ, ավելի ճիշտ, վերաբերելու է հասարակությանը: Աստանայում հանդիպել են ԱՊՀ երկրների Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի պետական լրատվամիջոցների ղեկավարները և քննարկել են Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ պրոպագանդան ակտիվացնելու հարցեր: Այսպիսով խոսքը, ըստ էության, վերաբերում է քարոզչական գրոհին, որ իրականացվելու է Եվրասիական տխրահռչակ միությունը հասարակական գիտակցության մեջ, այսպես ասած, հավերժացնելու համար: Քանի որ միություն կոչվածը, ըստ էության, բովանդակային առումով չի ստացվում և իհարկե չի էլ կարող ստացվել՝ լինելով մեռելածին, ապա մնում է կայսրությունը ամրապնդել հասարակությունների գիտակցության մեջ՝ ամրապնդելով այդ մեռյալ գաղափարը և, այսպես ասած, այդ միջոցով գոնե ապրեցնելով այն:

Սա նշանակում է, որ առաջիկայում, մասնավորապես, Հայաստանի հասարակությունն էլ կենթարկվի տեղեկատվական գրոհի: Ու քանի որ մենք գիտենք, որ այդ պրոպագանդայի, այսպես ասած, ալմա մատերը Ռուսաստանն է, կամ ավելի ճիշտ՝ Կիսելյովի «որջը», ապա կարող ենք պատկերացնել այդ պրոպագանդայի որակը, բովանդակությունը, ուղղվածությունը, փաթեթավորումը և այլն: Այլ կերպ ասած՝ Աստանայում, ըստ էության, քննարկվում է կիսելյովիզմի գաղափարը ԱՊՀ տարածքում տարածելու հարցը: Եվ սա շատ լուրջ մատրահրավեր է զարգացման հեռանկարներ հետապնդող, զարգացման նպատակ ունեցող, ազատությունն ու մարդու իրավունքները, իրավահավասարությունն ու իրավական պաշտպանվածությունը գնահատող և ելակետային դիտարկող հասարակությունների համար:

Մյուս կողմից՝ այս առումով հարկ է արձանագրել, որ Աստանայում տեղի ունեցողի ֆոնին, ըստ էության, ակնհայտ են դառնում վերը բերված համամարդկային կամ եվրոպական արժեքների մասով քարոզչական բացթողումները: Այսինքն՝ Հայաստանում երբեք համակարգված քարոզչություն չի իրականացվել մարդու համար կարևորագույն այդ արժեքները հասարակության գիտակցությանը հասցնելու, այդ գիտակցության մեջ այդ արժեքները որպես զարգացման ու անվտանգության ելակետ ներկայացնելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նկատել նաև եվրոպական գործընկերների բացթողումը, որոնք Եվրաասոցացման երեք տարիների ընթացքում այդպես էլ չկարևորեցին այդ աշխատանքները՝ հույսը դնելով կամ ապավինելով միայն Հայաստանի իշխանությունների խոստումներին: Իսկ իշխանությունները պատասխանեցին սեպտեմբերի 3-ով՝ դրանից առաջ, իհարկե, ոչ միայն ոչինչ չանելով այդ արժեքները հանրային գիտակցությանը հասցնելու ուղղությամբ, այլև անելով հակառակը՝ ստվերային կերպով նպաստելով վարկաբեկիչ քարոզչությանը, որպեսզի հանկարծ հասարակական պահանջարկ և ճնշում չառաջանա եվրաինտեգրացումից չհրաժարվելու համար և հեշտ լինի սեպտեմբերի 3-ի կտրուկ շրջադարձը իրականացնելը:

Այդ ամենի հետևանքով Հայաստանի հասարակությունն անհաղորդ մնաց եվրաինտեգրացմանը, ինչն էլ դարձավ պատճառներից մեկը, որ ձախողման հասցրին այդ գործընթացը: Այս ամենից, հատկապես Աստանայում տեղի ունեցած հավաքի բովանդակության և տրամաբանության ֆոնին, պետք է հետևություններ անեն և՛ Հայաստանի ապագայով ու քաղաքակիրթ ազգերի ու պետությունների շարքում տեղ ունենալու հեռանկարով մտահոգված հայաստանյան հասարակությունը, և՛ Եվրամիությանը, որն այս հարցում պետք է աջակցի Հայաստանի քաղաքացիներին և նրանց ներկայանա լիարժեք կերպով, այսինքն՝ նպաստի Եվրոպայի կերպարը Հայաստանում լիարժեք, ամբողջական, չխեղաթյուրված և չնենգափոխված ներկայացնելուն, Եվրոպան շարքային հայաստանցուն ճանաչելի և ընկալելի դարձնելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում