Friday, 19 04 2024
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել

Ինչու Ռուսաստանը չի փորձի լուծել ղարաբաղյան հակամարտությունը՝ հօգուտ Ադրբեջանի

Ռուսաստանն Ադրբեջանի եվրասիական ինտեգրացիայի պատրանքներ չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Անդրեյ Պիոնտկովսկին՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի մեկնաբանություններին:

Մասնավորապես հարցին՝ հնարավո՞ր է Ռուսաստանն առաջիկայում փորձի ԼՂ հակամարտությունը լուծել հօգուտ Ադրբեջանի այդ երկրներին եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների ուղղությամբ գրավելու համար, եթե Գլազևը խոսում է հակամարտության շուտափույթ կարգավորման և եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին Ադրբեջանի մասնակցության անհրաժեշտության շուրջ, Պիոնտկովսկին պատասխանեց, որ Գլազևի հայտարարությունների իմաստը չէր փորձի գերագնահատել, քանի որ նա շատ հայտարարություններ է անում:

«Օրինակ՝ հենց երեկ Պեսկովը ստիպված եղավ նրան հերքել, երբ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին Գլազևն անվանեց ֆաշիստ: Գլազևը ծայրահեղ իմպերիալիստական կերպար է Պուտինի շրջապատում: Թեև նա Պուտինի խորհրդականն է, չեմ կարծում, որ Պուտինը անվերապահորեն հետևում է Գլազևի խորհուրդներին, Գլազևն անհրաժեշտ է Պուտինին միայն նրա համար, որպեսզի վախեցնի իր արտասահմանյան գործընկերներին այդ ծայրահեղ կարծիքներով և նրա ֆոնին երևա չափավոր»,- նշեց ռուսաստանցի հրապարակախոսը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, նրա համոզմամբ, Մոսկվան հույսեր չի փայփայում, որ Ադրբեջանը կփոխի իր բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը և կմիանա եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին, որոնք այսպես թե այնպես տապալվում են, էլ չասած այն, որ Ուկրաինան ստորագրեց Ասոցացման համաձայնագիրը, իսկ Ղազախստանն ու Բելառուսը հրաժարվեցին Ռուսաստանի հետ քաղաքական միություն ստեղծելու գաղափարից և սահմանափակվեցին միայն մաքուր տնտեսական ոլորտով, այնինչ Ռուսաստանի նպատակն էր ԽՍՀՄ վերականգնումը: Պիոնտկովսկին հնարավորություն չի տեսնում, որ Ադրբեջանը փոխի իր արտաքին քաղաքականությունը: Նրա պատկերացմամբ՝ այս առնչությամբ Մոսկվայում պատրանքներ չկան: Ուստի Մոսկվան, ըստ նրա, մնում է ԼՂ հակամարտության ստատուս քվոն պահպանելու կողմնակից:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վերջին նիստից հետո ՌԴ առաջին փոխվարչապետ Շուվալովի դիտարկումներին, թե եվրասիական պրոյեկտներին մասնակցելու համար Հայաստանը պետք է բանակցություններ սկսի ԱՀԿ-ի հետ, և տեսակետներին, թե Մոսկվան այսկերպ պատրվակ է ներկայացնում Հայաստանի ինտեգրացիան ձգձգելու համար՝ Անդրեյ Պիոնտկովսկին ասաց, որ Մոսկվան հասել է նրան, որ Հայաստանը մասնակցի այդ միություններին, Ռուսաստանը Հայաստանի ձեռքերը ոլորեց նույնիսկ դա ստանալու համար:

«Չէ՞ որ Հայաստանը ևս նախօրեին պետք է Ասոցացման համաձայնագիր ստորագրեր Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ: Աստանայում էլ, ինչպես ականատես եղանք, առաջացան անորոշ հարցեր ԼՂ կարգավիճակի հետ կապված: Մոսկվան պարզապես չի ցանկանում լարել Ադրբեջանի հետ հարաբերությունները»,- ասաց Պիոնտկովսկին՝ հավելելով, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական պրոյեկտներին անհրաժեշտ է Մոսկվային, Մոսկվան շատ հզոր ճնշման լծակներ ունի Հայաստանի նկատմամբ, և ի վերջո՝ հայաստանյան իշխանությունները կհամաձայնեն ռուսական պայմաններին:

Ըստ նրա ՝ եթե Հայաստանը մեկ գիշերվա ընթացքում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացումից տարիների բանակցություններից հետո, ապա պարզ է, որ Հայաստանը կկատարի ցանկացած պայման, որը Մոսկվան կդնի իր առջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում