9 ամսվա ընդմիջումից հետո ռինգ վերադարձած WBA վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վանես Մարտիրոսյանն այս գիշեր Մոնրեալի Bell centre համալիրում հերթական հրաշալի մարտն անցկացրեց:
ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց մեքսիկացի Բլադիմիր Էրնանդեսին, այդպիսով` տանելով իր 29-րդ անընդմեջ հաղթանակը:
Դեռևս Անպարտելի Վանես Մարտիրոսյանն իր հաջորդ մարտը կանցկացնի ապրիլի 23-ին` Սոուլ Ռոմանի դեմ: