Friday, 19 04 2024
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում

Էլեկտրաէներգիայի թանկացումը կհանգեցնի շղթայական թանկացումների

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կքննարկի էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների հարցը: Նախագծով 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը 32.85 դրամ/կՎտ.ժ է, գիշերայինը 28.85 դրամ/կՎտ.ժ, 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը 38.85 դրամ/կՎտ.ժ է, գիշերայինը` 28.85 դրամ/կՎտժ, 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար ցերեկային սակագինը 41.85 դրամ/կՎտ.ժ է, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե հնարավոր է՝ առաջարկվող մոդելը բավական քննադատության ենթարկվի, բայց մի փոքր նմանվում է Ռուսաստանի մոդելին, այսինքն` սկզբում` տարիներ առաջ մեզ մոտ ամբողջ 24 ժամվա ընթացքում գործում էր ֆիքսված վճար, հետո, երբ բազմատարիֆային` երկտարիֆ հաշվիչները մտցրին, գիշերը` երեկոյան 11-ից առավոտվա 6-ը էդ տարիֆը լինում է ավելի էժան, դա նրա համար է արվում, որ որոշ մարդիկ կամ արտադրողներ շահագրգռված լինեն նաև այդ ժամանակ էժան հոսանք օգտագործելու, որովհետև հոսանքը երեկոյան ու առավոտյան պիկ ժամեր են, իսկ գիշերը նվազում է, որպեսզի ցանցում հավասարաչափ բաշխում լինի, այդ երեք ցուցանիշները բաժանված են հենց այդ հոգեբանությամբ:

Մակարյանի խոսքով՝ առավոտվա 7 – ից 10 – 11-ն է գերբեռնված ժամ, և երեկոյան, երբ աշխատանքից վերադառնում են: «Որոշ երկրներում էդ ժամերի վրա դրված է ամենաթանկ գինը, եթե ուզում ես էդ ժամերին գործ անել, դու թանկ ես վճարում, որ խուսափես էդ ժամերին էներգիա օգտագործել, որպեսզի պիկն այդքան զգալի չլինի»,- ասաց նա: Ըստ սպառման ծավալների սակագնի ներդրմանն անդրադառնալով՝ Մակարյանը նշեց, թե դա Ռուսաստանի մոդոելն է` ըստ գների` պիկերը թանկ, եթե դու այսքան ես օգտագործում, ավելի շատ պիտի վճարես:

«Մարդ կա, սիրում է` բոլոր սենյակներում լույսերը վառ լինեն, մարդ էլ կա, որ սենյակից դուրս է գալիս, լույսերն անջատում է: Ծավալ դնելը կնշանակի, որ ինքն արդեն պիտի ափսոսելով վերաբերվի: Եթե տեսնում է, որ հոսանքը թանկ է, պիտի իր հետևից սենյակի լույսն անջատի, քիչ սպառի: Երկրներն ինչ-որ մոդելներ ընտրում են: Մենք էլ պիտի էսպես նայենք՝ կախված մեր արդյունաբերության և ժողովրդի վիճակից»,- ասաց նա:

Մակարյանը նշեց, թե ինքը հաշվարկ է արել, որ քաղաքացին, քանի որ իր եկամուտը չի ավելացել, անկախ նրանից՝ դրսից է փող ստանում, թե Հայաստանից, որոշակի աշխատավարձ ստանալով՝ տունը պահում է 12 ամիս. երբ գազը, հոսանքը այսքան թանկացավ, տուգանքներ են առաջացել, որ ամեն ընտանիք ուզած – չուզած տուգանքի կամ լրացուցիչ ծախսերի մեջ է ընկնում, համարյա ստացվում է, որ մի աշխատավարձին հասնող գումար է դուրս գրվում ընտանիքից: «Ստացվում է, որ ընտանիքը պիտի շարունակի ապրել 12 ամիս, բայց ինքն ունի 11 ամսվա փող, հետևաբար՝ էդ փողը պիտի կտրի իրենից, այսինքն՝ ուրիշ տեղ խնայողություն անի, որ էդ փողը դուրս գա, դա կազդի բիզնեսի վրա վատ, ոչ թե որ հոսանքը թանկացավ, գնաճ կլինի, այլ հենց որ մարդը քիչ գնումներ կկատարի, փոքր բիզնեսը կտուժի»,- ասաց նա:

Մակարյանը նշեց, թե էլեկտրաէներգիայի սակագնի ավելացած չորսը դրամը, միանալով նախկին ութը դրամին, բոլոր դեպքերում գնաճի խնդիր է առաջացնում, շատերը միանգամից չեն գնում դրան՝ վախենալով, որ շուկայում չկարողանան իրենց ապրանքը վաճառել, սա հենց կարող է ստվերայնության խնդիր առաջացնել՝ արտադրողականությունը նույնն է մնում, բայց ավել փող է ծախսում, նա կմտածի ստվերում պահել. մեկ տարվա մեջ 12 դրամը + գազը մեծ գումար է, ամբողջի համագումարը դառնում է գրեթե մի աշխատավարձ:

Մակարյանը նշեց, թե ցանկալի կլիներ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ոչ միայն հաշվարկի, այլև խորանա հարցի մեջ, թե անվտանգության ապահովության էլեկտրոնային համակարգեր դրվե՞լ են, որ անջատումներ չլինեն, չէ՞ որ այդ դեպքում սպառույմ չի լինում, հենց իրենց է վնաս, բացի այդ, ցանցերում հին լարեր, սյուներ, ինչ կար, մնացել էր, մի՞թե մոդեռնացում չպիտի անեին: «Համակարգը եթե կարգի չբերվի, ամեն տարի էդ հարցը կառաջանա, ոնց որ մեքենան, որ չվերանորոգես, անընդհատ պիտի վատ աշխատի: Քայքայված, ծերացած, հնացած, շատ մոդեռն համակարգ է, պիտի առողջանա, թե ոչ, ասենք՝ մի տարի ժողովրդից կտրեցինք, տվեցինք, հաջորդ տարի ի՞նչ ենք անելու»,- ասաց նա:

Էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով, ըստ Մակարյանի, կթանկանան հացը, հրուշակեղենը, արտադրական, մեքենաշինության ոլորտներում, թանկացումներ կլինեն մետաղաձուլարաններում, նույնիսկ հյուրանոցներում՝ սաունաներ, ջեռուցում, հյուրանոցները սիրում են լավ լուսավորություն:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում