Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Չե՞ս թողում ավտոդ քշեմ, կկրակեմ տանդ վրա. Քյավառում հարբածները «խելագարվում են»

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ սկսվում է Գագիկ Ցոգոլակյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի փետրվարի 27-ին, ժամը 18-ի սահմաններում Գագիկ Ցոգոլակյանը եղել է ալկոհոլային հարբածության վիճակում ու ցանկացել է վարել Ա. Գրիգորյանի, ապա Դ. Իսպիրյանի մեքենաները, սակայն վերջիններս նրան թույլ չեն տվել:

Գագիկ Ցոգոլակյանը փոխանակ շնորհակալ լինելու՝ վիրավորվել է, բորբոքվել, Գավառ քաղաքի հատուկ դպրոցի տարածք կանչել Իսպիրյանին ու Գրիգորյանի ներկայությամբ բացատրություն է պահանջել՝ իրեն մերժելու կապակցությամբ:

Գրիգորյանն ու Իսպիրյանը հեռացել են՝ չցանկանալով վիճաբանությունը խորացնել անսթափ Ցոգոլակյանի հետ:

Վերջինս, ըստ մեղադրանքի, ավելի է բորբոքվել, մոլեգնած գնացել է Գավառ քաղաքում գտնվող իր բնակարան, վերցրել իր անվամբ հաշվառված «ՏՕԶ» մոդելի որսորդական հրացանը, տասը փամփուշտներ է լիցքավորել, դուրս է եկել տնից ու գնացել դեպի Իսպիրյանի տուն:

Փողոցում, բնակելի տների հարևանությամբ ու անցորդների ներկայությամբ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, երկու անգամ օդ է կրակել: Տևական ժամանակ հայհոյելով ու գոռգոռալով` տնից դուրս է կանչել Իսպիրյանին:

Վերջինիս տնեցիները նրան չեն թողել, որ դուրս գա:

Ցոգոլակյանը Իսպիրյանի տան մոտ մեկ անգամ ևս կրակոց է արձակել:

Ա. Գրիգորյանը դուրս է եկել, փորձել է հանգստացնել մոլեգնած Ցոգոլակյանին, բայց նա պահանջել է, որ Գրիգորյանը մի կողմ քաշվի, չխառնվի ու չխանգարի:

Ապա կրկին օդ է կրակել, մտել Իսպիրյանի առանձնատան բակ, զենքի փողն ուղղել է տան մուտքի դռանը ու երկու անգամ կրակել դռան ու պատուհանի ուղղությամբ:

Կրակոցների հետևանքով վնասվել են դուռը և ապակիները՝ պատճառվել է գույքային վնաս:

Սակայն ամենակարևորն այն է, որ կրակոցներից հրազենային, կոտորակային վնասվածքներ են ստացել Իսպիրյանն ու տանը գտնվող երեք կանայք:

Բարեբախտաբար, վնասվածքները ծանր չեն եղել:

Գագիկ Ցոգոլակյանին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով:

Ցոգոլակյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում