Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Ով «կմեռնի» հաջորդը

Չնայած սոցիալ-տնտեսական, կրթական, իրավական բազմաթիվ խնդիրներին, դրանց կապակցությամբ քաղաքացիական ակտիվության տարբեր տրամաչափի դրսևորումներին, քաղաքական կյանքը Հայաստանում ըստ էության մեռած է:

Երբ չկան դինամիկ զարգացումներ մասնավորապես ղարաբաղյան հարցում, տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում չկա նաև քաղաքական կյանք: Թվում է, որ այդ անկենդան ներքաղաքական իրավիճակը ձեռնտու է առաջին հերթին այն ուժերին, որոնք շահում են ներքաղաքական ներկայիս ստատուս քվոյից, որոնց միակ նպատակը հանդիսանում է այդ ստատուս քվոն պահպանելը` դրանից բխող նյութական և ֆիզիկական շահերը հետապնդելով հանդերձ: Իրականում, սակայն, անկենդան ներքաղաքական կյանքից եկող ամենամեծ վտանգը ուղղված է հենց այդ ստատուս քվոյի «նվիրյալներին»:

Բանն այն է, որ քաղաքական առկա հանդարտությունը անբնական երևույթ է, քանի որ հասարակական մտապատկերում առկա է բավական դինամիկ խմորումների գործընթաց: Այսինքն` հանրային, քաղաքացիական մտապատկերում առկա է պահանջների և պահանջարկի հստակ բազա, որը ձևավորվել է երկրում առկա բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական, իրավական, տնտեսա-քաղաքականտարաբնույթխնդիրներիհիմքով: Այդ բազան անփոփոխ է, քանի որ անփոփոխ են դրա հիմքը կազմող խնդիրները: Միևնույն ժամանակ, այդ բազայի հիմքով էլ հասարակության մտապատկերում տեղի են ունենում աշխույժ փոփոխություններ, իրավիճակից ելքի վերաբերյալ հաճախակիացած քննարկումներ և որոնումներ: Այլ կերպ ասած` առկա է ներհասարակականգեներացիայիակտիվպրոցես: Եվ այդ ֆոնին, այդ պրոցեսի համեմատությամբ, գրեթեիսպառբացակայում է ներքաղաքական գեներացիայի պրոցեսը: Դա հարվածում է թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության շահին: Բայց տարբեր են հարվածների ուժգնությունը ու ծավալը:

Եթե հասարակական մտքի գեներացիան համարժեք արձագանք, համարժեք ազդակներ չի ստանում ընդդիմության ճամբարից, ապա ընդդիմությունը, բնականաբար, տուժում է հանրային աջակցության, հանրային վստահության տեսանկյունից: Ընդդիմությունը հասարակության համար այլևս չի դիտվում որպես իրավիճակի փոփոխության գործուն մեխանիզմ: Խոսքը ոչ թե ընդհանրապես ընդդիմություն հասկացության մասին է, այլ ընդդիմությունը` որպես ներերկրային իրողությունների կոնկրետ սուբյեկտ: Բայց եթե դա ընդդիմությանը սպառնում է հանրային աջակցության թուլացմամբ և սեփական քաղաքական նպատակների հասնելու հնարավորությունների նվազմամբ, ապա իշխանության համար սպառնալիքը շատ ավելի մեծ է:

Բանն այն է, որ քաղաքական իրական կայունություն ասվածը ենթադրում է հասարակական դաշտի տրամադրությունների որոշակի բաժանում քաղաքական ուժերի կամ քաղաքական բևեռների միջև: Այդ տրամադրությունների մի մասը գտնվում է իշխանության վերահսկողության տիրույթում, մի մասը` քաղաքական մեկ այլ բևեռի կամ բևեռների: Կոնկրետ Հայաստանի պարագայում ակնհայտ է, որ բևեռների մասին խոսակցությունը կլինի չափազանցություն: Դա, իհարկե, չի նշանակում, որ հասարակական դաշտի տրամադրությունները կամ իշխանության վերահսկողության տակ են, կամ ընդդիմության: Կա, իհարկե, հանրային տրամադրությունների մի զգալի մաս, որը գտնվում է թե մեկ, թե մյուս բևեռի վերահսկողությունից դուրս: Եվ ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում հանրային տրամադրությունների այդ դաշտը դրսևորում է ավելանալու միտումներ: Միևնույն ժամանակ, չկա և չի էլ ուրվագծվում այն քաղաքական սուբյեկտ-բևեռը, որը կարող էր լինել տրամադրությունների այդ մասի վերահսկիչը:

Ստացվում է մի իրավիճակ, որ Հայաստանում ձևավորվում են հասարակական տրամադրություններ, որոնք «քաղաքականտեր» չունեն: Դա արդեն իսկ անոմալ երևույթ է ցանկացած երկրի կյանքում, քանի որ դա նշանակում է, որ հասարակական տրամադրությունների ավելի ու ավելի զգալի մաս կամ դուրս է եկել հունից, կամ հունից դուրս գալու ընթացքի մեջ է: Հետևաբար, խնդիրն այստեղ այն չէ, որ հասարակությունը կարող է հիասթափվել և այլևս չհավատալ ընդդիմությանը: Խնդիրն այստեղ այն է, որ հիասթափվելով ու չհավատալով ընդդիմությանը` հասարակությունն, այդուհանդերձ, հավատի կամ հիացմունքի գրամ անգամ չի ավելացնում իշխանության հանդեպ իր վերաբերմունքի մեջ:

Ավելին` հիասթափության և հուսահատության հերթական չափաքանակի ավելացումը, անկախ այդ չափաքանակի աղբյուրից կամ պատճառից, ընդհանուր առմամբ ավելացնում է հանրության մեջ եղած հիասթափության և չափաքանակի ծավալը, հետևաբար նաև դրա ազդեցությունը հանրային վարքի վրա: Իսկ դա արդեն տարերային, որևէ վերահսկողությունից դուրս զարգացումների նախադրյալ է, երբ արդեն ոստիկանական ուժերն ու բանակն էլ ընկնում են հենց այդ զարգացումների տրամաբանության մեջ, քանի որ հունի մեջ գետը կառավարելի է, որովհետև կանխատեսելի է, իսկ հունից դուրս այն այլևս դառնում է անկանխատեսելի: Կարծես թե պարզ ու հստակ է, թե ինչու է տվյալ դեպքում վտանգը ավելի մեծ ոչ թե ընդդիմության, այլ իշխանության համար, ու թե ինչու առաջին հերթին իշխանությունը պետք է շահագրգռված լինի ներհասարակական գեներացիային համարժեք ներքաղաքական գործընթացներ, կենդանություն ապահովելու և խթանելու հարցում:

Ընդ որում` խոսքն այս դեպքում իմիտացիոն քայլերի և նախաձեռնությունների մասին չէ, «հազար տարվա մեռելներին» կենդանացնելու և դաշտ նետելու կամ էլ նրանց ոգին այլ մարմինների մեջ հասարակությանը մատուցելու իշխանական նախագծերի մասին չէ, քանի որ դրանք ներքաղաքական անկենդանության առհավատչյա լինելուց բացի, որևէ այլ նշանակություն չեն կարող ունենալ: Խոսքը քաղաքական իրական մրցակցության դաշտի ձևավորմանն ուղղված իրական քայլերի անհրաժեշտության մասին է, ինչի պարագայում, օրինակ, արտահերթ ընտրությունները թվում են անխուսափելի տարր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում