Saturday, 20 04 2024
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար

Լիբիայում միջազգային ուժերի ռազմական գործողությունը կրում է «Ոդիսևսի լուսաբացը» անվանումը

Լիբիայում միջազգային ուժերի ռազմական գործողությունը կրում է «Ոդիսևսի լուսաբացը» անվանումը (Oddysey Dawn, այն ներկայացվում է նաև «Ոդիսական. Լուսաբաց» անվանումով): Al-Jazeera-ի փոխանցմամբ` «Լուսաբացի ոդիսական» գործողության հրամանատար է նշանակվել ամերիկյան գեներալ Քարտեր Հեմը: Պենտագոնը հաղորդել է, որ Լիբիայի սահմանների մոտ են գտնվում 11 ռազմանավ Իտալիայից, 11` ԱՄՆ-ից, 3 սուզանավ` ԱՄՆ-ից, որից յուրաքանչյուրն ունի 100 հրթիռ, մեկական ռազմանավ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Կանադայից: Լրատվամիջոցները հայտնում են, որ ամերիկացիներն ու բրիտանացիներն առաջին ժամերի ընթացքում միայն 100-ից ավել Tomahawk տեսակի հրթիռ են բաց թողել:

Այս պահին հայտնի է, որ միջազգային ուժերը փակել են մի քանի քաղաքների օդային տարածքները, այդ թվում` Տրիպոլիի, Միսրատայի, Բենղազիի, Նատուրայի, Սաբայի:

Բացի վերոնշյալ երկրներից ռազմական գործողություններին միացել է Իսպանիան, որը երկու F18 կործանիչ է «գործուղել» Լիբիայի ուղղությամբ: Երկրի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն հայտնել է, որ Իսպանիան պատրաստ է երկու ռազմաբազա տրամադրել դաշնակից երկրներին` Լիբիայում գործողություններն իրականացնելու համար: Նա նաև ավելացրել է, որ պատրաստ է տրամադրել սուզանավեր, ռազմանավ և հետախուզական օդանավ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Քիչ առաջ ուղերձով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Նա հայտնել է, որ պատերազմն ամենևին էլ առաջին տարբերակը չի եղել Լիբիայում ներքաղաքական հակասությունները լուծելու համար: Նա նշել է, որ Քադաֆին անտեսել է այն հնարավորությունը, որ տվել էր միջազգային հանրությունը, և չդադարեցրեց հարձակումները սեփական ժողովրդի վրա: «Այս որոշումը մեզ հեշտ չի տրվել և սկզբում մենք հույս ունեինք, որ ուժի կիրառելուն հարցը չի հասնի», ասել է Օբաման: Հաղորդում է Reuters գործակալությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ այլևս չի վստահում այն բանին, թե ինչ են ասում Լիբիայի առաջնորդները: Նա նշել է, որ պաշտոնկան Տրիպոլին հայտարարել էր ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, սակայն վստահությունը կառավարության նկատմամաբ ամբողջությամբ վերացել է: Նա նաև ավելացրել է, որ Լիբիան խախտել է ՄԱԿ-ի 1973 բանաձևը:

Այն տեղեկությունը, թե լիբիական ուժերը ֆրանսիական ռմբակոծիչ են կործանել, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը` հղում կատարելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը: Ավելի վաղ Լիբիայի պետական հեռուստատեսությունը տեղեկացրել էր, որ Տրիպոլիի մերձակայքում ֆրանսիական ռմբակոծիչ է կործանվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում