Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արցախցիները կարծում են՝ երեք նախագահները պետք է հեռանան քաղաքականությունից

Արցախյան ազատամարտին մասնակցած հինգ արցախցիներ` Վահան Բադասյանը, Քերոբ Ղազարյանը, Արթուր Խաչատրյանը, Գրիշա Հայրապետյանը, Մխիթար Ավետիսյանը, միավորվել և հիմք են դրել «Արցախը Հայաստան է և վերջ» կոմիտեին: Նորաստեղծ կոմիտեի անդամներին զայրացրել է նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Արցախը ոչ միայն իրավաբանորեն, այլև անգամ իր պատկերացումներում Հայաստանի մաս չէ:

Ազատամարտիկները, բացի այն, որ քննադատում են Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, միանշանակ կարծիք չունեն նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին: Մեզ հետ զրույցում նրանք կարծիք հայտնեցին, որ ՀՀ երեք նախագահները պետք է հեռանան քաղաքականությունից, սակայն, մեծ հաշվով, այս փուլում կարևոր են համարում Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումներն ու հորդորում են չանել այնպիսի քայլ, որը կվնասի Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանությանը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազատամարտիկ Արթուր Խաչատրյանն ասաց, թե իրենք պահանջում են, որ Հայաստանը չանդամագրվի Մաքսային, Եվրասիական տնտեսական միություններին: Նրա խոսքերով՝ ՀՀ երեք նախագահներն այլևս անելիք չունեն:

Արթուր Խաչատրյանը նշեց նաև, որ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի հարցազրույցից տպավորություն է ստացել, թե նա ուզում է վերադառնալ մեծ քաղաքականություն, սակայն այդ հանգամանքին ինքը խիստ բացասաբար է նայում․ «Ընդհանրապես, իմ կարծիքով, Ռոբետ Քոչարյանը անպայման կվերադառնա քաղաքականություն, հիմա էլ Հայաստանի վիճակը շատ ավելի վատ է, քան իր օրոք, ինքն էլ դրանից օգտվելով՝ անպայման կուզենա վերադառնալ քաղաքականություն:

Ես շատ վատ եմ նայում դրան: Ընդհանարապես, Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի վիճակը բարվոք չի եղել, այսօր բոլոր իշխանութունների հաջորդական բացասական քայլերի պատճառով է Հայաստանն այս վիճակում, հերթականությամբ բացասական քայլեր են կատարում, այդ ամենը վնաս է բերել մեր պետությանը, մեր ժողովրդին, իրենց պատճառով ենք հիմա վատ ապրում, չի կարելի նման մարդկանց նորից թողնել քաղաքականություն և թույլ տալ, որ նախագահ դառնան: Երեք նախագահներն էլ պետք է հեռանան, երեքից ոչ մեկն էլ մի լավ բան չի արել այս երկրի համար»,- ասաց Խաչատրյանը:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով Արցախը վտանգված է:

Նրա խոսքերով՝ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները տանում են նրան, որ Հայաստանը, կորցնելով ինքնիշխանությունն, արդեն ուզում է կորցնել նաև Արցախը: «Ի՞նչ է նշանակում` մեր պատկերացումներով Արցախը մերը չէ, ի՞նչ է նշանակում` օրենսդրորեն Արցախը մերը չէ: Նախքան այդ հայտարարություններն էլ ասում էր, որ Մաքսային միությունն, իհարկե, սխալ է Հայաստանի համար, բայց մենք մտնում ենք ստիպված, չնայած ձեռնտու չէ, սակայն մտնում ենք Հայաստանի և Արցախի անվտանգության համար, ամիսներ անց ասում է` իսկ ո՞վ է ասել, թե Արցախը մերն է` թե մեր պատկերացումներով, թե օրենսդրորեն: Հիմա ուրիշ էլ ինչ անակնկալներ պիտի մենք ունենանք, ստանանք՝ չգիտենք: Երեկ էլ ասում էր, թե` ո՞վ է ասել, որ Աղդամը մերն է. այսօր ասում է` ո՞վ է ասել, թե Արցախը մերն է, վաղը կասի` իսկ ո՞վ է ասել` Հայաստան գոյություն ունի ընդհանրապես կամ պետք է գոյություն ունենա: Չգիտեմ` էլ ինչ կարող է ասել, կարող է նաև չասի, բայց չի էլ բացառվում, որ կասի, տեսնենք»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանին բաց նամակով դիմելը Բադասյանն անօգուտ է համարում, նշում է, որ մի անգամ արդեն առիթ ունեցել է` նրան բաց նամակով դիմելու, կոչ է արել, որ հրաժարական տա, սակայն Սարգսյանը չի հրաժարվել, ուրեմն հիմա անիմաստ է նորից բան ասելը:

Ազատամարտիկ Գրիշա Հայրապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ, հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը և այն վիճակը, որ ստեղծված է, ներքաղաքական և արտաքին քաղաքական վիճակը հաշվի առնելով, որպես հայ ժողովրդի մի մասնիկ՝ իրենք մտահոգություն ենք հայտնում, ցանկանում են քաղաքական ուղղությունը ճշտեն և այդ ուղղությամբ շարունակեն իրենց աշխատանքը: Հայրապետյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ ոչ թե սպառնալիք են տեսնում, այլ կարծում են, որ այն, ինչ կատարվում է առանց ժողովրդի հետ խորհրդակցելու, առանց քննարկելու, դատապարտելի է:

«Ի վերջո, նույնիսկ ոչ թե Ղարաբաղի, այլ ամբողջ հայ ժողովրդի հետ էդ հաղթանակը, էդ Ղարաբաղը մենք ունեցանք, եղավ պատերազմ` Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև, արդյունքում հիմա տալ մի մարդու, ասել` որոշի միանձնյա, էդ էլ էն դեպքում, որ քաղաքական որոշումները կայացնում է անհասկանալի ձևով, իհարկե, դա մեզ համար լուրջ մտահոգիչ է, հենց այստեղ է, որ մենք ուզում ենք` մեր ժողովուրդն իմանա` ինչ է կատարվում: Հաշվի առնելով հանրահայտ Զորի Բալայանի հայտարարությունները` ես կարծում եմ` էդտեղ ամեն ինչ պատահական չի, մենք էլ մեր տեսակետն ենք հայտնել, թե որն է մեր նպատակը»,- ասաց նա:

Հայրապետյանը նշեց, թե իրենք ցանկանում են իրենց մտահոգությունն անպայման հասցնել ժողովրդին, քանի որ, ի վերջո, դրանք այն հարցերն են, որոնց դեպքում պետք է կատարվի հանրաքվե, համաժողովրդական քննարկման ենթարկվեն նման հարցերը: Սերժ Սարգսյանից որևէ արձագանք կոմիտեն չի սպասում, պարզապես ցանկանում է ժողովրդին հասկացնել` ինչ է կատարվում, ժողովուրդը պետք է հասկանա, որ երկրի ապագայի համար պատասխանատուն հենց ինքն է: Ազատամարտիկի համոզմամբ` ամենալավ ղեկավարը, չինովնիկն ի վերջո սխալվելու է, եթե հսկայական պատասխանատվություն չզգա իշխանության առաջ: «Մենք ուզում ենք, որ ոչ թե հինգ հոգու, այլ ժողովրդի ձայնը հասցնենք իշխանություններին»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում