Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մենք չենք ուզում առանձին ապրել. «Նոր Հալեպ»-ը սիրիահայերին կբաժանի տեղացիներից

Սիրիահայերի բնակարանային աջակցության «Նոր Հալեպ» ծրագրի շարունակությունը կասկածի տակ է: Շուրջ 5000 ներգաղթյալ սիրիահայերի համար նախատեսված այս բնակարանային ծրագրի ֆինանսավորումը քիչ է: Սփյուռքի նախարարը նույնպես հաստատել էր մտավախությունը՝ ծրագիրը կարող է ձախողվել՝ անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով: Սիրիահայերի մի մասը հրաժարվել է այս ծրագրին մասնակցելուց, մի մասն էլ տեղյակ չէ կամ մոտավորապես է տեղյակ այդ ծրագրից:

Սիրիահայ Պետրոս Քիրազյանը Հայաստանում է արդեն երկու տարի, ապրում է վարձով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա ասաց, թե բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու մասին չեն մտածել, նշեց է, որ մինչև հիմա վարձով են ապրում, քանի որ բնակարաններն անմատչելի են: Արևելյան համեմունքների վաճառքով զբաղվող Քիրազյանը Վերնիսաժում շաբաթ – կիրակի մի սեղան է դրել, վաճառում է: Ընտանիքում միակ աշխատողը չէ, տղան նույնպես աշխատում է, աղջիկն՝ ուսանում, կինն էլ տնային տնտեսուհի է: Պետության կողմից դեռ օգնություն չեն ստացել, սակայն առանձին ծրագրեր ու կառույցներ կան, որոնք օգնել են:

Սիրիահայ Շանթը, ով օճառի պատրաստմամբ ու վաճառքով է զբաղվում, հարցին՝ տեղյակ է արդյոք «Նոր Հալեպ» ծրագրի մասին, նշեց, որ հայրն է եկել Սիրիայից, հետաքրքրվում է այդ ծրագրով, ուզում է տեղափոխվել Հայաստան: «Ինչ-որ բաներ լսել է, որ այստեղ նման ծրագրեր կան, բայց պարզապես չգիտի ոչ մի բան, ու ասենք` ինչքան գիտեմ՝ Աշտարակում է, էդ պահն է, ուրիշ ոչ մի բան չգիտեմ»,- ասաց նա: Շանթը մեկ տարուց ավել է` Հայաստանում է բնակվում, ինքն անձամբ բնակարանի խնդիր չունի, քանի որ ժամանակին՝ տասը տարի առաջ, տուն է գնել: Թեև նշում է՝ այն ժամանակ ուրիշ նպատակով էի գնում, բայց այնպես ստացվեց, որ ինքն եկավ առաջին անգամ:

Հայաստանում աշխատանք գտնելը դժվար չէ, դժվար է, երբ համեմատել են սկսում: Շանթի խոսքով՝ մարդիկ այստեղ որ համեմատում են Սիրիայի հետ, իրենց համար շատ դժվար է. իրենք համեմատում են իրենց եկամուտն այնտեղ ու այստեղ: «Եթե ուզում են այստեղ Հալեպի նման կամ Սիրիայի նման իրենք այդ միլիոնները շահեն, այստեղ այդ շահերը չկան, որովհետև փոքր երկիր է, Հալեպը վեց միլիոն է, իսկ ամբողջ Հայաստանը՝ երեք միլիոն: Այդ պատճառով է, որ հիասթափվում են, ուզում են գնալ Եվրոպա կամ վերադառնալ: Շատերին եմ հարցնում` ինչի են ուզում գնալ, մարդիկ չեն ուզում գնալ, իրենց միայն դա է ստիպում գնալ` չեն կարողանում գումար աշխատել»,- ասաց նա:

Շանթը հավելում է նաև՝ մտածելակերպի տարբերություն կա, առօրյայի՝ էնտեղ ուրիշ կերպ էին ապրում, էստեղ ուրիշ, իսկ ամենավատ բանը, որ տեղացի հայը չի քաջալերում, ասում են` հարկայինը քեզ կխեղդի, մաֆիան կխեղդի, սա երկիր չի, այդ պատճառով իրենք՝ սիրիահայերն, ավելի են նեղվում: «Իմ ծնողներն եկել են, էսօրվա օրով մարդիկ ասում են` ներդրում արա, գործ դիր, մնա էստեղ, որովհետև բոլորը հասկանում են` սա է քոնը: Ոմանք ուզում են գնալ, ոմանք` մնալ: Ես, ասենք, տուն ունեմ, բայց շատերը չունեն, որտեղ կարողանում են, վարկ են վերցնում, որ գործ դնեն, բայց չեն կարողանում թե վարկը տալ, թե տան վարձ, թե ծախսերը հոգան, տարածքի ծախսերը հոգան, իսկ եթե հնարավոր լիներ, որ կարողանային տուն առնել…թեպետ ես դեմ չեմ էդ մտքին, բայց, ասենք, Աշտարակում են տներ կառուցում, իսկ մենք չենք ուզում անջատվել, հակառակը` մենք ուզում ենք տեղացիների կողքին ապրել, որ իրար ճանաչենք»,- ասաց նա:

Շանթի խոսքով՝ բնակարան ձեռք բերելն այսօր հեշտ չէ՝ 25 – 30 հազար կամ 50 հազար դոլարը, որ պիտի վճարեն, մեծ գումար է, իրենք չունեն այդքան գումար, որ տուն առնեն: Այսինքն` ամիսը աշխատում են, ասենք, 1000 դոլար, ծախսերը փակում են, չեն կարողանում հետ գցել, որ տուն առնեն, թեկուզ մի տոկոս լինի, դա արդեն ծանրաբեռնվածություն է: Կարելի է մի հարմար տարբերակ մտածել, որ եթե ասենք ամսական 100 հազար դրամ վարձ է տալիս մեկը, ավելի լավ կլինի՝ ամեն ամիս այդքան տա, բայց իմանա՝ տուն է ձեռք բերելու: Նա նշեց, որ Սիրիայում նման տարբերակ կար: «Միությունը հավաքում էր փողերը, կամաց – կամաց իրենցից առնում էր էդ փողը` թեկուզ 20 – 25 տարի հետո փակվի, բայց շենքը երկու տարի հետո կառուցվում էր: Ես հիմա 100 հազար տալիս եմ, բայց տան տեր չեմ դառնում, գոնե որ տամ, երեխաներս տան տեր դառնան: Էդ պահն է, էլի, իսկ մարդիկ որ տուն ունեցան, կմնան էստեղ»,- ասաց նա:

Շանթի խոսքով՝ պետության կողմից աջակցություն կա, ոմանց տան վարձ են տալիս, ոմանց՝ հոսանքի գումար, ոմանք քարտ են ստանում, որ գնան, հագուստ գնեն, ինքը նշում է՝ միայն դեղորայքի օգնությունից է օգտվել: Ընդհանուր առմամբ՝ դժգոհություններ չունեն, սակայն չեն ուզում առանձին լինել, ասենք` Հալեպի հայեր լինել, ապրել առանձին թաղամասում: «Ուզում ենք բոլորս էլ հայ լինենք, այսինքն` խառնվենք, էլի»,- ասաց նա:

Սիրիահայ Սաքո Քիրազյանը նշեց, թե՝ ինչքանով որ հետևել են, ասում են՝ պիտի կառուցեն, բայց որքան տեղեկացան՝ գումարը մի քանի տարով է փակվելու: «Օգնությունն այն է, որ ոչ թե չի վճարվելու, այլ ապառիկ ձևով պիտի վճարվի, գինը ինչքան է և այլն, այդ ամենին տեղյակ չենք, այսինքն՝ պիտի իմանանք՝ կենտրոնը որտեղ է, որ մոտենանք ու հասկանանք՝ որն է խնդիրը: Դեռ չենք դիմել, մի քիչ կարողության խնդիր կա, պայմաններին չեմ ծանոթացել, բայց նյութական կարողություն չունենք, ինչ որ լսեցինք բավական մեծ, դե, այդքան մեծ չէ, բայց լուրջ գումար է»,- ասաց նա:

Սաքոն գրեթե վեց ամիս է՝ կահույքի վերանորոգման վարպետ է, աշխատում է Նոր տարուց սկսած: Նա համոզված է՝ աշխատող մարդու համար դժվար չէ այստեղ աշխատանք գտնելը: Պետությունից տրվող աջակցության մասին խոսելիս՝ Սաքոն նշեց, թե այն, որ գոնե անձնագրերը կամ կացության քարտերն է ապահովում պետությունը, արդեն օգնություն է: Հետ դառնալ չի պատրաստվում՝ ոչ թե միայն ցանկություն չկա, այլև հույս չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում