Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Թևան Պողոսյանը ողջունելի է համարում Ռոբերտ Քոչարյանի ակտիվանալը

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ողջունելի է համարում, որ Ռոբերտ Քոչարյանը ակտիվացել է և սկսել է խոսել: Այսօր «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարի ընթացքում այս մասին նա նշեց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

«Շատ ողջունելի է, որ նախին պաշտոնյաները կարողանում են խոսել, չեն խուսափում»,- ասաց նա՝ հավելելով, որ լավ կլինի Հայաստանում ներկա ու նախկին բոլոր պաշտոնյաները կարողանան երկխոսության պայմաններում խնդիրները քննարկել: Դիտարկմանը, թե Քոչարյանի անունը կապվում է Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի դեպքերի հետ, Թևան Պողոսյանն արձագանքեց. «Կար ժամանակ, որ ամեն ինչ կապվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, հիմա Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչ-որ ժամանակ հետո շատ բաներ կկապեն Սերժ Սարգսյանի հետ, սա նորմալ քաղաքական գործընթաց է, լավ է, որ մարդիկ խոսում են, ոչ թե՝ լռում: Լռելն է վատ, ոչ թե խոսելը»:

Հարցին՝ Ձեր կարծիքով, հանրությունն ինչպե՞ս կընդունի Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, «Ժառանգության» պատգամավորն արձագանքեց. «Դա իմ գնահատելու խնդիրը չէ, հասարակությունը պետք է գնահատի: Բոլոր քաղաքական ուժերը առաջարկում են իրենց տեսլականը, և որին հանրությունը հավանություն է տալիս, նա էլ պիտի իրականացնի իր տեսլականը: Շատ լավ կլինի, որ Հայաստանում ունենանք մրցակցային, բազմազան հանրություն և հասարակություն»:

Անդրադառնալով Քառյակի գործունեությանը՝ Թևան Պողոսյանն ասաց. «Քառյակն ունի և հաջողություններ, և անհաջողություններ. անհաջողությունների դեպքում պետք է դասեր քաղի, իսկ հաջողությունները վստահություն են ներշնչում, որ կարող ենք միասնական ուժերով խնդիրներ բարձրացնել ու ինստիտուցիոնալ միջոցներով հասնել հաջողությունների: Մենք, բնականաբար, համագործակցում ենք այն հարցերում, որոնք մեզ միավորում են: Ապագայում գուցե լինեն նոր հարցեր, որոնց շուրջ ունենանք միասնական դիրքորոշում, և ավելի մեծ խնդիրներ մեր առջև դնենք»:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում