Thursday, 18 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ

Ծերեթելիի թիթեռնիկները Շենգավիթի «քաղմասում» ածելիով վնասել ու հետապնդել են ոստիկանների

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ շարունակվեց չորս կանանց գործով դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի ՝ոստիկանության Շենգավիթի բաժնում այդ չորս կանայք ածելիներով հետապնդել են ոստիկաններին, երկու ոստիկանի հարկադրել են բաժնից փախչել, կանանցից մեկը ածելիով վնասել է ոստիկանի դաստակը:

Չորս կանանցից երեքին՝ Նարեին, Պայծառին ու Էլմիրային 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, գիշերվա ժամը 1-ին մարմնավաճառության կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Անժելան՝ բերման ենթարկված Էլմիրայի մայրը, ըստ մեղադրանքի, մուտք է գործել ոստիկանության առաջին հարկի միջանցք, տեսել է, թր էլմիրայի ձեռքն արյունոտ է, առանց խորամուխ լինելու բորբոքվել է, վիճաբանել ոստիկաններ Ալավերդյանի, Մելքումյանի, Նավասարդյանի հետ, չի ենթարկվել ոստիկանների պահանջներին, իր մոտ եղած ածելիով բռնություն գործադրելու սպառնալիքների ներքո փորձել է վնասել ոստիկան Նավասարդյանի դեմքը, հետապնդել է նրան ու ոստիկան Ալավերդյանին, սպառնացել է, թե կվնասի իր կողմից բաժին տարված անչափահաս երեխային:

Բերման ենթարկված երեք կանայք նույնպես, ըստ մեղադրանքի, վիճաբանել են ոստիկանների հետ, չեն ենթարկվել, հրաժարվել են ենթարկվել անձնական զննության, ածելիներով հետապնդել են ոստիկաններին, վնասել են իրենք իրենց, իսկ Նարեն ածելիով վնասել է ոստիկան Նավասարդյանի դաստակը՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:

Ոստիկանության բաժնի միջանցքը այս չորս կանանց «ելույթի» ընթացքում «ողողվել է» արյունով, կանանց ճիչերով ու գոռգոռոցներով:

Չորս ամբաստանյալուհիներից երեքը՝ Նարեն, Պայծառն ու Էլմիրան, կալանքի տակ են, իսկ Անժելայի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին. Նրա նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ խնամքին երեք անչափահաս երեխա ունի:

Իրենց խնամքին մեկական անչափահաս երեխաներ ունեն նաև Նարեն ու Պայծառը:

Նարեն՝ առավել ծանր արարքի համար մեղադրվողը, ամբաստանյալի աթոռին շարված ամբաստանյալների մեջ առավել աչքաբացն է երևում:

Նախորդ դատական նիստին ամբաստանյալները հայտարարություններ էին անում, թե հրաժարվելու են իրենց պաշտպաններից, բայց այսօր սիրով դիմավորեցին նրանց, խորհրդակցեցին ու որոշեցին միջնորդել՝ իրենց գործը արագացված ընթացակարգով քննելու վերաբերյալ:

Չորսն էլ իրենց լիովին մեղավոր ճանաչեցին:

Դատարան չէր ներկայացել տուժած ոստիկանը, իսկ առանց տուժողի տեսակետը լսելու՝ դատարանը չէր կարող միջնորդության վերաբերյալ որոշում կայացնել:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստին կապահովվի տուժողի ներկայությունը, դատարանը կլսի տուժողի կարծիքը և որոշում կկայացնի՝ արագացված ընթացակարգով քննություն անցկացնել-չանցկացնելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում