«Ֆերրարի»-ի իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն Autosport-ին տված հարցազրույցում խոսել է Բրազիլիայի առաջիկա Գրան պրիի մասին.
«Ցանկանում եմ մրցաշրջանն ավարտել հաղթանակով և վաստակեի առնվազն 15 միավոր: Մեզ համար առաջնայինը պատվո հարթակին տեղ ունենալն է, որը կբերի նվազագույնը 13 միավոր: Եթե չեմպիոնի կոչումը նվաճի Սեբաստիանը, ապա կփորձենք հաջողության հասնել հաջորդ մրցաշրջանում:
Ճնշումը շատ մեծ է, սակայն մենք կորցնելու ոչինչ չունենք: Մենք երկրորդ տեղում ենք և պետք է հուսանք, որ մեքենայի անսարքության պատճառով վերջնամասը չենք ձախողի: Եթե խուսափենք նման խնդիրներից, ապա տարին կավարտենք հաղթանակով»,- հայտարարեց Ալոնսոն: