Կորեացի քանդակագործ Yong Ho Ji-ն ստեղծում է կենդանիների ու հրեշների արտասովոր քանդակներ ավտոմեքենաների սովորական անիվներից: Հենց գործընթացը շատ բարդ է, աշխատատար ու երբեմն մինչև երեք շաբաթ է պահանջում: Սկզբում Յոնգը պատրաստում է ապագա կենդանու կմախքը իր մտածած դիրքով, իսկ հետո ծածկում է քանդակը անիվի շերտերով: Նա կարծես իրական վիրաբույժ լինի, որն իր հիվանդին մաս առ մաս հավաքում է վիրահատական սեղանի վրա: