Friday, 29 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ

Ընդդիմությունն իրավունք ունի սխալվել, իշխանությունը՝ ոչ

«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարի հյուրն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 – Ինչո՞ւ կառավարությունը հունիսի 21-ին հապշտապ, երկու ընթերցմամբ նույն օրում անցկացրեց կենսաթոշակային համակարգի լրամշակված տարբերակը, ինչո՞ւ չգնաց ընդառաջ գոնե այն կետերի շուրջ, որոնց ուղղությամբ ենթադրում էիք` կլինեն զիջումներ, առավել ևս, որ կար ժամանակ` մինչև սեպտեմբերի 30-ը կարելի էր աշխատել: Ի՞նչ է պատաճառը` ըստ Ձեզ:

– Մասնակցելով որոշ քննարկումների` ես գալիս եմ այն համոզման, որ ըստ էության երեք հիմնական նպատակ էր հետապնդում նման հապճեպ գործողություններ ձեռնարկելը: Դրանցից առաջինը նոր կառավարության համար քաղաքական իրավիճակից շուտ դուրս գալու անհրաժեշտությունն էր: Ընդ որում` այնպես անել, որ հասարակական դիմադրությունը ջարդվեր:

Սրա շրջանակում ի՞նչ արվեց: Մասնավորի վրա պետք է տարածվի 2017 թվականի հուլիսից, փորձեցին մասնավորին մի քիչ հանգստացնել: Երկրորդ խնդիրը, որ փորձ արվեց լուծել, այն էր, որ միջազգային երկու հեղինակավոր կազմակերպությունների ֆոնդերի կառավարիչներին ռեսուրս մատակարարվեր, որպեսզի նրանք չհեռանան Հայաստանից, դրա համար անհրաժեշտ էր որոշակի միջոցներ տալ: Երրորդ խնդիրը ըստ էության հետևյալն էր՝ հնարավորինս բյուջեում մեծ բեռ այս պահին չձևավորել, այսինքն` ինչ հնարավոր է, այսօրա շրջանակներում փորձել լուծել: Արդյոք սա արդարացի՞ մոտեցում է: Արդարացված չէ, ավելին` սրանով, ըստ էության, նոր կառավարությունը բավական լուրջ և իր համար ոչ ցանկալի միջավայր է ձևավորում մեր երկրում: Այն դրական սպասելիքը, որ հանրությունը ուներ` փաստորեն հիմա սկսում է աստիճանաբար նվազել: Սրանից վստահաբար տուժում են ոչ միայն կառավարությունն ու իշխանությունը, այլև երկիրն ու պետությունը: Կառավարության սխալի և թերացման պատճառով վնաս է կրում երկիրն ու ժողովուրդը:

Քաղաքական ընդդիմությունը կարող է սխալվել, դրանից երկիրը մեծ վնաս չի կրի, բայց երբ իշխանությունը կամ կառավարությունն է սխալվում, դրա վտանգն ու վնասը շատ ավելի մեծ է և կարող է ընդհուպ այն աստիճանի հասնել, որ մինչև իսկ կոտրի ստեղծարար ցանկությունը:

– Ամենառացիոնալ պատճառը կարող է իսկապես բյուջեի մասը լինել, երրորդ կետը, որը Դուք նշեցիք: Որովհետև իրապես երկրում փող չկա, և միջոցներ են պետք:

– Մեխանիզմը հետևյալն է: Այս միջոցները պետք է մտնեն կենսաթոշակային մասնավոր խմբեր, իսկ այնուհետև այս ֆոնդերը պետք է տեղաբաշխեն միջոցները և ամենառեալ տարբերակը, քիչ ռիսկային տաբերակը բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար թողարկվող պարտատոմսերը գնելն է: Այս տեսակետից նման տրամաբանությունը կարող է աշխատել: Այսօր 2014 թվականի բյուջեով արդեն դրված է 21 մլրդ դրամի ծախս, որ պետք է կատարվեր պետության համավճարի տեսքով, այս գումարները պետք է որևէ ձևով հայթայթվեն: Ի վերջո, դա որտեղի՞ց պետք է վերցվեր, պետք է վերցվեր քաղաքացիների աշխատավարձերից: Արդյոք սա կարո՞ղ է պետական բյուջետային քաղաքականության մեջ, այսպես կոչված, էական դերակատարություն ունենալ, ես կարծում եմ` ո՛չ: Ոչ, որովհետև 21 միլիարդը չէ, որ մեր երկրին այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Այստեղ խնդիրը կառուցվածքների և մեխանիզմների անկատարության մեջ է: Որովհետև այն, ինչ կառավարությունը և իշխանությունը դրել է բյուջետային քաղաքականության հիմքում, բացարձակապես համահունչ չէ երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Մի ձեռքով տալ, մյուսով վերցնելը սկզբունքային հակասության մեջ է մտնում այս փիլիսոփայության հետ: Շատ կարևոր մի պարամետր էլ բխում է նրանից, որ հուլիսի 1-ից հանրային սեկտորի մի շարք աշխատողների աշխատավարձեր բարձրանում են, և կառավարությունը փորձեց սա զուգակցել այդ պրոցեսի հետ:

 – Փորձագետների գնահատմամբ` նոր կառավարության գործելաոճը շատ ավելի արատավոր է, քան նախորդինը: Այս կառավարության հիմնական խնդիրն այն էր, որ փորձեց այլ ձևակերպումներ առաջ մղել, ի դեպ` Դուք էլ հավաստիացրեցիք լրագրողներին, որ այլևս պարտադիր բաղադրիչ չի լինելու, բայց էությամբ սա շատ ավելի արատավոր է, քան նախորդն էր:

– Նախորդ կառավարության հետ մենք ունեինք գաղափարական վեճ: Սկսած 2003 թվականից, երբ Տիգրան Սարգսյանը ԿԲ նախագահ էր, ես էլ արժեթղթերի հանձնաժողովի անդամ էի, այն ժամանակվանից այդ վեճը կար, հանձնաժողովը նորից նույն ձևով առճակատվում էր ԿԲ մոտեցումներին: 2005 թվականին ավելի նոր որակ ստացավ այս վեճը, որովհետև ներգրավվեց կառավարությունը` իր տարբեր կառույցներով: Արդյունքում` 2005 թվականին, երբ վերացվեց արժեթղթերի հանձնաժողովը, և ԿԲ-ն վերցրեց այդ լծակը իր ձեռքը,- հետագայում նոր վարչապետ, նոր կառավարություն,- ստացվեց, որ ԿԲ-ի մոտեցումները սկսեցին գերիշխող դառնալ ողջ կառավարության և պետության իշխանության մակարդակում: Արդյունքում` ծնվեց կուտակային կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչի այն նախագիծը, որն անցավ և 2010 թվականին նույն արտահերթ ռեժիմների միջոցով անցկացվեց ԱԺ-ում շատ տգեղ ձևով` որևէ հնարավորություն չտալով հանրությանը որևէ ձևով քննարկել: Թվում էր, թե ներկա կառավարությունը դասեր քաղած կլինի նախորդի սխալներից, որովհետև հիմնական խնդիրը նման ռեֆորմների ժամանակ հանրությունն է: Նախորդ կառավարությունը այս ամենի մասին գիտակցեց շատ ավելի ուշ, և նախկին վարչապետը հրապարակային դիմեց «Դ!եմ եմ» շարժմանը` ասելով` եկեք քննարկումների, որը չափից դուրս ուշացած քայլ էր: Այդքան արհամարհանքի արժանանալուց հետո, բնականաբար, որևէ մեկը իրեն իրավունք չէր վերապահի մտնել ավելորդ քննարկումների մեջ:

Թվում էր, թե ՍԴ հայտնի որոշումից հետո նոր կառավարությունը նախորդից պետք է, որ դասեր քաղած լիներ և հանրությանը մասնակից դարձներ ցանկացած փոփոխության: Ընդհուպ` եթե անգամ պարտադիր բաղադրիչը պետք է պահեք, դրա մասին պետք է ասել հանրությանը: Եթե գործելու եք ՍԴ որոշմանը հակառակ, թեև արգելված է, անգամ դրա մասին պետք է հանրությանը տեղյակ պահել:

 – Պարոն Մինասյան, առաջին փուլում շփում կար Ձեզ հետ, հատկապես քառյակի մաս կազմող ուժերի հետ կառավարությունում եղավ հանդիպում: Հովիկ Աբրահամյանն ինքը եկավ ԱԺ` ձեր հերթական հանդիպմանը:

 – Կառավարության հենց կազմավորումից անմիջապես հետո նա դիմեց ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով, որ մասնագիտական խմբում ընդգրկվեն մեր ներկայացուցիչները: Մենք տվեցինք 4 ներկայացուցիչներ, այդ թվում` մեր հայտնի մասնագետներին: Թվում էր, թե կառավարությունը նորմալ աշխատանքային խումբ էր ձևավորելու և քննարկումներ էր ծավալելու: Աշխատանքային խումբը երբեք չհավաքվեց, և որևէ անգամ մենք հրավեր չենք ստացել: Ընդամենը երկու անգամ կառավարությունից զանահարել են և հրավիրել, որ վարչապետի մոտ տեղի է ունենում քննարկում, մասնագիտական խումբը ինչ-որ մի տարբերակ է սեղանին դրել: Բնականաբար, մեր դժգոհությունը ներկայացրեցինք: Մեր, այդ թվում` քառյակի պահանջները շատ հստակ էին, և այդ հստակ պահանջները փոխանցվել էին նաև կառավարությանը: Որևէ մեկիս մտքով չէր անցնի, որ կառավարությունը այս հապճեպությամբ, անգամ ընթացակարգերը անտեսելով պետք է ներկայացնի:

Ընդամենը տեղի է ունեցել անվան փոփոխություն, ձևական առումով պահպանվել է, թե իբր գումարը գալիս է պետական բյուջե, բայց որևէ մեխանիզմ չկա ճշտված: Սոցիալական նպատակային վճար դնելով` պարտադիր կուտակայինի էությունը չի փոխվել, որովհետև եթե դա Սահմանադրությամբ նախատեսված պարտադիր վճարն է, այն առնվազն չպետք է որևէ խտրականություն պարունակեր տարիֆային, ոլորտային: ՍԴ որոշման մեջ շատ հստակ ձևակերպվել է այդ հարցը: Հիմա իշխանության առանձին ներկայացուցիչներ խոսում են՝ շատ դեպքերում չխորանալով, թե ինչ է իրականում ասել դատարանը: Դատարանի որոշման հիմքում իսկապես դրված է մարդու կամարտահայտությունը: Կուտակային կենսաթոշակային համակարգի գաղափարը կառուցված էր հենց այս որոշման շրջանակներում՝ խրախուսման համակարգերի վրա և հանրային վստահության վրա:

– Այն մտահոգությունները, որ Դուք ունեք, Ձեր ֆրակցիայից է հնչել, որ այս ժամկետները խառնվել են, և անպայման այս բեռը դրվելու է նաև մասնավորի վրա: Ի՞նչ ունի մտածելու նաև մասնավորը:

 – Մասնավորը շատ մեծ մտածելու բան ունի այստեղ և երբեք չպետք է մտածի, որ 2017-ի հուլիսից է սկսելու: Նախորդ ամիսներին ականատես եղանք, որ հարկային մարմիններից, գերատեսչական որոշումների ներքո պարտադրվում էր անգամ մասնավորին, որ դուք աշխատողների փոխանցումը կատարեք կամ մերժեք աշխատողի դիմումը, հակառակ դեպքում ճնշման կենթարկվեք: Սա մասնավորի համար ձևավորում է ճնշման մի ձև, մեթոդ, ինչի տակ մասնավորը պարզապես չի դիմանա: Երկրորդ` եթե ինքը գնա այդ քայլին, նշանակում է աշխատողների մեջ խտրականություն է դնում: Երրորդ` ստիպված է լինելու մտնել ստվեր:

Ի դեպ, ես չարացած չեմ ոչ կառավարության, ոչ էլ իշխանության հանդեպ: Ես փորձում եմ հիմա հասկանալ, թե ինչու են այդ թվում` ԱԺ մեծամասնության շատ պատգամավորներ այսպես հրահանգված ձևով փորձում պաշտպանել այդ տեսակետը: Երկու պատճառ եմ տեսնում: Առաջին` որ իսկապես համակարգը ինքը բարդ է և մարդկանց հաճախ հասանելի չէ: Երկրորդ պատճառը ներքին վախն է: Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ մենք գործ ունենք հասարակության որակի հետ: Երբ մեր ներկայացուցիչներից շատերը պառլամենտում հայտնվում են այնպիսի վիճակում, որ կարևոր չէ, թե ինչ է քննարկվում, կարևորը, որ ինքը սեղմի կոճակը, և հպարտանան վերևի մոտ, որ կատարվեց հրահանգը, սեղմվեց կոճակը, սա խոսում է  մեր դեկլարացիայի մասին, և ցավում եմ, որ կարող է այս հարցը շարունակվել, հետայսու այնքան խորանալ, որ խոսենք պետականությանը սպառնացող վտանգի մասին:

 – Վարչապետը վերջնաժամկետ էր տվել խոշորներին` մինչև հուլիսի 1-ը որոշել որտեղ են աշխատում, որքան են ստվերում պահում, որքան են բերում: Հուլիսի 10-ից ֆիննախը պետք է հրապարակի արդյունքները, այլապես կոշտ միջոցների է դիմելու: Ի՞նչ միջոցների մասին է խոսքը: Այստեղ չե՞ն կարող կրկին խտրական մոտեցումներ լինել, որովհետև հայտնի է, թե մենք ինչ կառավարության հետ գործ ունենք, և ընդհանրապես ինչ հումքից է այդ կառավարությունը:

 – Ես կառավարության և մասնավորապես վարչապետի հայտարարությունը լավատեսությամբ ընդունեցի: Բայց խոսքն այն մասին է, որ այս պահից սկսած մենք թափանցիկ դաշտում պետք է գործենք, իսկ եթե որևէ մեկը ժամանակի ընթացքում թույլ է տվել այնպիսի հանցագործություն, որը պետությանը, հասարակությանը հսկայական վնասներ է պատճառել, նաև դրանք պետք է լուծվեն, և պատժվեն մեղավորները: Բայց այս ընթացքը ցույց է տալիս, որ շատ գործարարներ սկսել են գործադրել, այսպես կոչված, դիմադրության երկրորդ սցենարը: Ես վախենում եմ, որ կառավարությունը կարող է ետ կանգնել իր իսկ քայլից՝ մեկ կարևոր վտանգի հայտարարմամբ, այն է` գործարարները կարող են հայտարարել, որ իրենք արտահանում են կապիտալը երկրից: Եվ սա կարող է բերել նրան, որ նորից շարունակվի ստվերային տնտեսության գոյությունը: Միանշանակ դա շանտաժ է, և դրա դեմը առնելու մի տարբերակ կա` իշխանության պետք է գան մարդիկ, ովքեր մաքուր են և թաղված չեն այդ հարաբերությունների մեջ:

– Վստահ եմ, որ վարչապետը շատ ավելի երկարաժամկետ ծրագրեր ունի, որոնք չենք կարող հերքել: Այդ մասին Խոսրով Հարությունյանն ասում էր, թե նա իր քաղաքական կապիտալն է ռիսկի տակ դնում:

 – Ներողություն եմ խնդրում, չեմ ցանկանում անդրադառնալ Խոսրով Հարությունյանին, ինչու` որովհետև նույն կուտակայինի հետ կապված այնպիսի բաներ է ասում, որոնք իրականության հետ առնչություն չունեն, վկայակոչում է ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք տեղի չեն ունեցել երբեք, խոսում է մի համակարգի մասին, որ ընդհանրապես կապ չունի քննարկվող նյութի հետ:  Հասկանո՞ւմ եք, ամեն գնով արդարացնել տվյալ պահի իշխանության գործողությունները` ճիշտ մոտեցում չեմ համարում, միգուցե իր համար, իր շրջապատի համար դա ճիշտ է, ինձ համար դա ընդունելի մոտեցում չէ: Ավելին ասեմ` երբ մենք  քննարկում էինք նույն կուտակայինի հետ կապված հարցերը, առաջինն եմ եղել այն մարդկանցից, ով ասաց, որ ՍԴ որոշումը մի ողջ պետության, պետականության հաջողությունն է, և գոհունակություն եմ հայտնել հենց նախագահին այն բանի համար, որ նա չճնշեց դատարանին` թողնելով քիչ թե շատ ազատ, որպեսզի կարողանա կայացնել որոշում: Իհարկե, Սահմանադրությամբ նախագահը միանշանակ չպետք է ճնշեր, բայց մեր իրականությունը գիտենք: Սակայն երկրորդ գործողությունը` որոշումը չկատարելը, և փորձել արդարացնել դա` արդեն զարմանալի է. նույն պարոն Հարությունյանը, երբ փորձում է արդարցնել ու  մեկնաբանել ՍԴ որոշումը… ես պարզապես զարմացած եմ:

– Երկու նախկին նախագահները հասցրել են տարբեր հայտարարություններով հանդես գալ: Ձեր` փաստորեն գործընկեր կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հովիկ Աբրահամյանին թալանչի է որակել իր հայտնի վերջին  հոդվածում: Որպես քառյակի անդամ` ինչպե՞ս կարելի է աշխատել մի գործընկերոջ հետ, որի կուսակցության առաջնորդը քո հիմնական գործընկեր կառավարության   առաջնորդին այդպիսի որակումներ է տալիս: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը, կշտամբո՞ւմ եք Ձեր գործընկերներին, թե՞

 – Շատ լավ հարց եք տալիս, որովհետև ես չեմ հիշում որևէ ժամանակահատված անկախ Հայաստանի պատմության ընթացքում, որտեղ ընդդիմությունն իշխանությանը որակումներ չտար, այդ թվում` թալանչի, ավազակապետ:

– Այսինքն՝ Դուք սա դիտարկում եք որպես սովորական:

 – Ինձ համար գլխավոր խնդիրը ոչ թե որակումներ տալն է, այլ համախմբվածությունն ու  երկիրն այս վիճակից դուրս բերելու իսկապես անկեղծ ցանկություններն ու ձգտումները:

– Կա՞ այդպիսի ցանկություն:

 – Ես ուզում եմ տեսնել: Իհարկե, ես չեմ ցանկանում իմ լավատեսությունը վերածվի միայն ցանկության կամ բաժակաճառի: Չէ, ես ուզում եմ տեսնել դա, ուզում եմ տեսնել իրական գործողություններ: Այն, ինչ կատարվեց կուտակայինի հետ, այն, ինչ որոշ նախագծերի հետ է կատարվում, սասանում են իմ լավատեսությունը, հարվածում են նաև մեզ: Օրինակ՝ նույն քառյակի շրջանակներում բազմիցս է եղել քննարկում: Հիմա ես փոքր-ինչ փակագծեր բացեմ՝ կուտակայինի հետ կապված միակ ուժը մենք էինք, որ փորձում էինք ցույց տալ, թե հնարավոր է իշխանություններին բերել, այսպես կոչված, քրիստոնեական դաշտ, ընդունել, հարգել, կատարել օրենքները, ՍԴ որոշումները: Մյուս ուժերից շատերը դեմ էին արտահայտվում՝ նշելով, որ այդպիսի բան հնարավոր չի անել, փորձեցինք մենք, անշուշտ`  մեր լավատեսությունը հիմքեր չունեցավ, բայց չենք կոտրվել ոչ ես, ոչ իմ գործընկերները, որովհետև հասկանում ենք, որ եթե չկա լավատեսություն, ուրեմն երկրորդ տարբերակ կա, որն էլ ինքնաոչնչացումն է:

– Yerkir.am-ին տված հայտնի հարցազրույցում  Ռոբերտ Քոչարյանը նշեց կետեր, որոնք ամրագրված են Ձեր 12 կետերի պահանջներում, խոսքն առնվազն չորսի մասին է: ԲՀԿ-ն ասաց, որ չի բացառում համագործակցություն երկրորդ նախագահի հետ, Դաշնակցությունից չենք ստացել պատասխան: Ո՞րն է Դաշնակցության պատասխանը:

– Համագործակցություն ասվածն էլ է հետաքրքիր ձևաչափ:

– Պատահական չի չէ՞, որ Քոչարյանին էլ են անհանգստացնում այն նույն կետերը, որոնք տեղ են գտել Ձեր պահանջներում:

– Ճիշտ է, բայց որևէ նախապես քննարկում երկրորդ նախագահի հետ կամ հեռուն գնացող պլաններ այս ուղղությամբ չկան, ինչպես որ չկան ներկա իշխանությունների հետ, ինչպես որ չկան նաև առաջին նախագահի և նրա ներկայացրած ուժի հետ: Մեզ այսօր քառյակում միավորել են օրակարգային այն հարցերը, որտեղ մենք ունենք նույն տեսակետները: Օրինակ՝  սահմանադրական բարեփոխումների հետ կապված մենք գտնում ենք, որ պետք են, իսկ երեքը՝ դեմ են, ուստի քառյակի օրակարգում չկա, տեղ չի գտնում: Այն կետերը, որտեղ կա ընդհանրություն, այդ համագործակցությունը կա քառյակի շրջանակներում: Եթե երկրորդ նախագահը ողջունել է, ասել է նույն նախադասությունները, ինչ քառյակը, այստեղ կա համագործակցության եզր, և ես կարծում եմ, որ նույն գնահատականները նաև ներկա նախագահն էր տալիս` մի որոշ ժամանակ առաջ խոսելով 12 կետերի մասին, ասեց մի քանի բաներ, որոնք վերաբերում էին սրան: Ուզում ասել` այն մարդիկ, որոնք մտածում են, որ քառյակը երկրորդ նախագահի հետ քաղաքական ինչ-որ պայմանավորվածություններ կունենա, իշխանափոխություն կիրականացնի, հետո իշխանությունը կբաժանի իրար միջև, այդպիսի մտահոգություն չպետք է լինի: Շատ պարզ պատճառով, որովհետև չկա այդպիսի բան: Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ կարող են քառյակը պառակտել արհեստական այս ուժին կամ այն ուժին ինչ-որ օրակարգային հարցի վրա տանելու համար, նույնպես տեղին չէ, որովհետև կարող է այդպիսի ցանկություններ կան, բայց այդ մտահոգությունն էլ տեղին չէ, քանի որ քառյակը չի միավորվել կոնկրետ անձի հեռացնելու շուրջ, նա միավորվել է երկրում ծառացած մի շարք խնդիրները համատեղ ուժերով լուծելու հարցերի շուրջ և ոչ երբեք ո՛չ նախագահ Սերժ Սարգսյանին հեռացնելու, ո՛չ վարչապետ Հովիկ Աբրահամյանին հեռացնելու, ո՛չ որևէ մեկին նախագահ դարձնելու:

– Բայց Տիգրան Սարգսյանին հեռացնելու:

– Տիգրան Սարգսյանին հեռացնելու հարցում դրվեց անվստահության հարց հենց այդ պահանջների չկատարման արդյունքում:

– Շատ լավ իմանալով, որ հաջորդ վարչապետը Հովիկ Աբրահամյանն է:

 – Ես կասկածում եմ, որ այդպիսի հիմնավորում քառյակի մեջ կար, որովհետև այդ քննարկումը չի եղել քառյակում: Համենայնդեպս, ես ծանոթ չեմ: Տարբեր մարդիկ տարբեր անուններ էին տալիս, որովհետև կար այդ հնարավորությունը: Հովիկ Աբրահամյանի անունը շոշափվում էր գրեթե ամենավերջում: Անգամ Հովիկ  Աբրահամյանի թեկնածության մասին երբ քննարկվում էր, միևնույն է` քառյակը երբեք չէր կարող  դա գնահատել որպես հեղափոխական քայլ, որովհետև նախ` Հանրապետական մեծամասնությունն իշխանության մեջ է, ինքն է իշխանությունը, ու փաստորեն մեկ տեղից է իշխանությունն իրականացվում:

– Սերժ Սարգսյանը նշանակման իսկ օրը Հովիկ Աբրահամյանին պատվիրակեց և հանձնարարեց շարունակել նախորդի հիմնական գործունեությունը, շարունակել կուտակայինի մասով` օրինակ:

 – Ըստ էության, ի՞նչ էր տեղի ունեցել: Թիմի մեջ մի խումբը փոխարինվել էր մյուս խմբով: Դրանից իշխանության որակը չէր փոխվել: Ուստի մենք շատ հեղափոխական բաներ չէինք սպասում: Անգամ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ ես մինչև վերջ հույսս պահպանել եմ, որ կարող է փոփոխություն տեղի ունենա կառավարության կողմից առաջարկվող ծրագրերում, այսինքն՝ ցանկություն ու վճռականություն պետք է լինի: Տեղի չունեցավ, հեռացավ այն կառավարությունը, նույնն էլ այս կառավարությանն է սպառնալու, եթե նույն կեցվածքն ունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում