Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ, Հայաստանի, Թունիսի և Եգիպտոսի միջև շատ ընդհանրություններ կան: Ըստ նրա` այս երեք երկրներում առկա է նույն ճգնաժամը, նույն ավտորիտարիզմը, դեմոկրատական ինստիտուտների բացակայությունը, բանակի և ուժայինների գերիշխանությունը:
Բայց, քաղաքագետի գնահատմամբ, կա մի տարբերություն, որն էլ բերեց եգիպտական, թունիսական հեղափոխության հաղթանակներին և այնտեղ ժողովրդավարական փոփոխությունների, և ժողովուրդն այդ երկրներում հասավ արդյունքի, իսկ Հայաստանում դեռևս տեղի չի ունեցել:
Ըստ Հովհաննիսյանի` Եգիպտոսից ու Թունիսից Հայաստանի տարբերությունն այն է, որ այդ երկրներում չկար ինստիտուցիոնալ ընդդիմություն, ինչը, սակայն, կա Հայաստանում. «Եգիպտոսում և Թունիսում ինստիտուցիոնալ ընդդիմության բացակայության պայմաններում ժողովուրդը հույսը դնում էր իր սեփական ուժերի վրա և ինքն էր քայլեր անում իրավիճակից ելք գտնելու համար: Հայաստանի ժողովուրդը իր հույսը դրել է ինստիտուցիոնալ ընդդիմության վրա և ինքնուրույն չի մտածում»: