Friday, 19 04 2024
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան

Կոստանյանը կաշառքը վերացրել է, սակայն համակարգային փոփոխության կարիք կա

Բոլոր նրանք, ովքեր խոշտանգումների, բիրտ վերաբերմունքի են արժանացել, ամենևին չպետք է մտահոգվեն, որ այդ ամենը կարող է հայտնի դառնալ, և խուսափեն այդ մասին բարձրաձայնելուց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իրենց իսկ կազմակերպությունը զբաղվում է այդ հարցով, և դա անում են գաղտնի, բայց եթե իմանում ենք՝ ինչպես, որտեղ է նման բան պատահել, այս այն մարմինների հետ անց ենք կացնում այլ աշխատանք, իսկ սա պահանջում է շատ կազմակերպությունների ամենօրյա աշխատանք: Ալավերդյանը նշեց, որ իրենք մշտապես ուշադրության կենտրոնում են պահում նաև Ադրբեջանում գերի ընկնող մեր հայրենակիցների հարցը:

«Եթե Ադրբեջանում ընդունված ձև են համարում 77 տարեկան անձին բառիս բուն իմաստով ֆիզիկական խայտառակ խոշտանգումների ենթարկել, բացի այդ՝ ինչ-որ ներարկումներ անել, դատաբժշկական քննությունը շարունակվում է, ավելին չեմ կարող ասել, ապա սա նշանակում է միջնադարյան մեթոդների վերադարձ տարածաշրջան, մեր կազմակերպությունը ստանձնել է պարտականություն՝ գործը հասցնել մինչև ՄԻԵԴ: Պահանջվում է ևս մի գործողություն, դա էլ ենք սկսել, դիմել ենք Ադրբեջանին, բայց քանի որ նորմալ կապ չկա, դա անում ենք այլ՝ միջազգային կազմակերպությունների միջոցով»,- ասաց նա:

Ալավերդյանի խոսքով՝ եթե մեկ ամսում արձագանք չստանան, ինչն ակնկալվող արդյունք է, ապա արդեն իրավունք ունեն շարժվել առաջ՝ դեպի Եվրոպական դատարան՝ հենց այդ հիմքով: Անդրադառնալով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ կաշառքն ու կոռուպցիան ոլորտից բացառելու հայտարարությանը՝ Ալավերդյանը նախ ընդգծեց, որ երկար տարիներ Գևորգ Կոստանյանը հանդես է գալիս՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ ՄԻԵԴ-ում, և իրեն ավելի քան որևէ մեկին հայտնի է, որ անօգնական որոշ մերժումները երկրի կողմից ավելի վատ տպավորություն են թողնում, քան եթե պետությունը շատ արագ վերացներ այդ երևույթը:

«Ես միշտ որպես կանոն նոր անձին դրական լիցքերով եմ վերաբերվում, մի բան պիտի նշեմ սակայն, մենք կցանկանայինք, որ խոսքերը դառնային գործ՝ օր առաջ, ժամ առաջ, տեսանելի լինեին հասարակության համար: Հայաստանի նման երկրում, որտեղ ամեն ինչ անձնավորված է, այլ դեպքերում անձից ենք, չէ՞, խոսում… եթե քաղաքական պաշտոն է, իհարկե, անձերից շատ բան է կախված: Քաղաքական կամք որ ասում ենք, ումի՞ց ենք ակնկալում, հենց պաշտոնատար անձից»,- ասաց նա:

Ալավերդյանը նշեց, որ եթե գլխավոր դատախազը կարողանա որոշ անգամներ դիմադրելով իրենից ավելի վեր կանգնած քաղաքական կամքի կրողին, կարողանա համոզել, կամ ապացուցել, որ սա է ճանապարհը իրական զարգացման, ոչ թե քողարկումը, կարող է և հաջողակ լինի:
Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում