Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Համաձայնության նշանը

Ոչ իշխանական քառյակի կուսակցություններից որևէ մեկը դեռևս չի արձագանքել իրենց գործընկեր, իսկ ըստ էության՝ գլխավոր հովանավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանի հայտարարությանը, որում նա չէր բացառել քառյակի և Ռոբերտ Քոչարյանի համագործակցությունը՝ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորության մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ ասելով, որ ցանկացածի հետ, որը ընդունում է իրենց մոտեցումները, համագործակցությունը բացառված չէ: Նույնիսկ Քոչարյանի գրասենյակը երեկ արձագանքեց Ստեփան Մարգարյանին, բայց քառյակին մաս կազմող մյուս ուժերը շարունակում են պահպանել լռությունը։

ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն այս կապակցությամբ պաշտոնապես որևէ բան չեն արձագանքել, ինչն ըստ էության նշանակում է, որ իրենց լռությամբ համաձայնություն են հայտնում Ստեփան Մարգարյանի գնահատականներին: Չհայտնել էլ չեն կարող, քանզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քառյակում այն ուժն է, որը եթե դուրս բերվի քառյակից, ապա կտուժի ոչ թե ԲՀԿ-ն, այլ քառյակը կամ, այսպես ասած, եռյակը: Չնայած հարկ է նկատել, որ այդ դեպքում, ընդհանուր առմամբ, եռյակը կտուժի ոչ թե քաղաքական առումով, այլ երևի թե գլխավորապես ֆինանսական:

Այսպիսով՝ քառյակն ըստ էության ընդունել է ԲՀԿ-ի մոտեցումը, և եթե անգամ սրանից հետո հնչեն հայտարարություններ Քոչարյանի հետ համագործակցության բացառման կամ համագործակցության համար նախապայմաններ առաջ քաշելու մասին, ապա միևնույն է՝ դա արդեն ոչինչ չի նշանակում: Որովհետև Ռոբերտ Քոչարյան քաղաքական գործոնն այնքան ակնառու և շոշափելի է իր մասշտաբով և շրջանակով, որ դիրքորոշման համար պետք էին ընդամենը ժամեր, ոչ թե օրեր՝ նրա հետ համագործակցության վերաբերյալ տեսակետ հայտնելու համար: Հետևաբար Ստեփան Մարգարյանի հայտարարությունից հետո ընդամենը մի քանի ժամը կամ մեկ օրը բավարար էր դիրքորոշում հայտնելու համար, քանի որ նրա հայտարարությունը նախկին որևէ նախարարի կամ որևէ վարչության պետի հետ համագործակցության մասին չէր, այլ երկրորդ նախագահի, որի պաշտոնավարման ընթացքում եղել է Մարտի 1, եղել են մի շարք գործարքներ՝ կապված էներգետիկ ռազմավարական ոլորտում պետական գույքի օտարումների հետ, եղել են մարդու իրավունքների և խոսքի ազատության հետ կապված խնդիրներ, շարունակվել են ավանդական ընտրակեղծիքները և այլն:

Այս ամենը գաղտնիք չէ, և ուրեմն քաղաքական ուժը պետք է ոչ թե նոր մտածի՝ հնարավո՞ր է համագործակցություն այդ ժամանակահատվածում նախագահած գործչի հետ, թե՞ ոչ, այլ քաղաքական ուժն արդեն պետք է ունենա իր սկզբունքային մոտեցումն այդ հարցում: Ու երբ հնչել է Մարգարյանի խոսքը, այստեղ արդեն քաղաքական կայացած ուժի համար, որը քաղաքականությամբ է զբաղված, ոչ թե մարմնավաճառությամբ, մտածելու հարկ այլևս չկար՝ նա կա՛մ անհամաձայնությունն էր հայտնում այդ կապակցությամբ, կա՛մ լռությամբ հաստատում իր հավանությունը:

Մտածելն այս դեպքում կարող էր ունենալ միայն մեկ նպատակ՝ կա՛մ բանակցել տվյալ ուժի հետ համաձայնության գնի շուրջ, կա՛մ էլ մտմտալ խնդիրը լղոզելու, կա՛մ էլ, «ֆոլկլորով» ասած, «կռուտիտի» տարբերակների շուրջ:

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում