Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

«Չեմ կարծում, թե քառյակում միջնորդ մարդիկ են պետք»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:

– Պարոն Խաչատրյան, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել էր Որոտանի ՀԷԿ-ի գործարքը, թե` դրա անօրինականությունն ու խոցելի լինելը ակնհայտ է: Նա նաև հայտարարել էր, թե պետք է լրջորեն վերանայել համաձայնագիրը կամ հրաժարվել վաճառքից: Կան նաև քննադատություններ, թե Որոտանի ՀԷԿ-ը վաճառվում է իրական արժեքից ցածր գնով: Դուք կիսո՞ւմ եք հնչող մտահոգությունները:

– Նախ՝ արժեքը որոշողը շուկան է: Մենք գտնվում ենք ոչ թե պլանային, այլ շուկայական տնտեսության մեջ և այդ սկզբունքներով ենք առաջնորդվում: Շուկայական տնտեսության մեջ գինը որոշում է ապրանքի շուկան: Իսկ թե արդյոք տեղի է ունեցել Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի մրցույթ կամ աճուրդ, պատասխանն է` տեղի չի ունեցել այն, ինչ որ կարելի էր անել, ինչը օրենքը նախատեսում է: Այդպիսով գնի հետ կապված խոսակցությունները տեղին չեն այնքան ժամանակ, քանի դեռ աճուրդ կամ մրցույթ չի կայացել: Երկրորդը` ինչքանո՞վ է այդ վաճառքը օրենքի շրջանակներում: Միանշանակ՝ վաճառքը տեղի էր ունեցել օրենքի շրջանակներից դուրս: Օրենքը նախատեսում է, որ պետք է տեղի ունենար համապատասխան գործընթաց՝ պետք է անցներ և՛ գնահատման, և՛ աճուրդի, և՛ Ազգային ժողովում քննարկվելու գործընթացներով: Իսկ ջրամբարները, ՀՀ օրենսդրության համաձայն, վաճառքի ենթակա չեն, որովհետև համարվում են կարևորագույն նշանակություն ունեցող, պետական, նաև ազգային անվտանգության հետ առնչություն  ունեցող օբյեկտներ և վաճառքի ենթակա չեն: Եվ այսքանից հետո ոչ թե պետք է լավ ու վատ գնահատական տալ, այլ գնահատական տալ, որ «Որոտանի» վաճառքը տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտումներով:

– Ռ. Քոչարյանի նախագահության տարիներին մեր երկրի էներգետիկ օբյեկտների մեծ մասը հանձնվեց Ռուսաստանին: Ձեր կարծիքով, օրինակ, «ՀայՌուսգազարդում» ՀՀ-ի ունեցած բաժնեմասն իր արժեքին համարժե՞ք է օտարվել:

– Դա նույնպես պետք է նույն շուկայական սկզբունքով գնահատել: Իսկ վերջին 20 տոկոսի վաճառելն ինչքանո՞վ էր համարժեք կամ օրինական: Այս դեպքում ես նորից ուշադրություն եմ դարձնում օրինականությանը: Կարելի է նույնիսկ «ՀայՌուսգազարդի» ամբողջ համակարգը գնահատել մեկ դրամ, ինչպես որ արել էր Ղրղզստանը, երբ իր ամբողջ գազային համակարգը վաճառել էր «Գազպրոմին»: Բայց այնտեղ պայմաններն են այլ: Տվյալ դեպքում, քանի որ մենք վաճառողն ենք, ի՞նչ ստացանք դրանից: Ես կարող եմ ասել, որ մինչև հիմա պարզ չէ, թե մենք ինչ ենք ստացել: Նույնը վերաբերում է նաև այդ գործարքի օրինականությանը: Մինչև հիմա որևէ բացատրություն չի տրվել, թե ինչպես գոյացավ այդ 300 մլն դոլար պարտքը, ովքեր են մեղավոր դրա համար: Եվ դրա համար ինչու պետք է մենք վճարենք, և ոչ թե այն մարդիկ, ովքեր մեղավոր են այդ պարտքի գոյացման համար: Այն բացատրությունները, որոնք անցած տարվա դեկտեմբերին հնչեցին Ազգային ժողովում, ոչ թե փարատեցին, այլ ավելացրին կասկածները: Ինչ վերաբերում է այն ժամանակ տեղի ունեցած «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վաճառքին, այնտեղ նույնպես լրացուցիչ բացատրության կարիք կա, որը դեռ իր ակտուալությունը չի կորցրել, թե ի՞նչ պատահեց այն գումարների հետ, որոնց դիմաց բաժնետոմսերը տվեցին «ՀայՌուսգազարդին», և Հայաաստանի մասնաբաժինը պակասեց:

– Կամ՝ «Հրազդանի» 5-րդ էներգաբլոկը, որը «Գազպրոմին» տրվեց մեկ տարով գազի գինը չբարձրացնելու դիմաց:

– Այդ գործարքի դեպքում էլ օրինականության հետ կապված խնդիր կա: Միանշանակ պետք է հասկանալ, որ սեփականաշնորհումը պետք է տեղի ունենա օրինական ճանապարհով: Կա մասնավորեցման ցուցակ, որը պետք է նախապես հաստատվի ԱԺ-ում: Եվ պետական գույքի կառավարման կառույցի հաշվետվության արդյունքում ԱԺ պատգամավորները հնարավորություն են ունենում պարզել իրենց հուզող բոլոր հարցերը: Այսինքն` տեղի՞ է ունեցել սեփականաշնորհում կամ մասնավորեցում, եթե տեղի է ունեցել, ապա ի՞նչ պայմաններում, և ինչո՞ւ այդ պայմաններում: Տվյալ դեպքում այդ գործընթացը տեղի չի ունցել: Առավել ևս, որ դրանից հետո ուրիշ պատմություններ էլ եղան` ինչպե՞ս եղավ, ո՞վ գնեց, հետո ինչպե՞ս եղավ, որ գնելուց ընդամենը մի քանի տարի հետո ավելի թանկ վերավաճառվեց, հետո պարզվեց, որ իրականում այդ գնող կազմակերպությունը ոչ թե միջազգային ընկերություն էր, այլ ընդամենը ռուսական ՌԱՕ ԵԷՍ կազմակերպության օֆշորային գոտում ստեղծված մի ընկերություն: Սա ուրիշ հանգամանք է, որի մասին ես և դուք կարող ենք խոսել, կարող ենք քննադատել, դա կարող է մեր դուրը գալ կամ չգալ, սրանք ընդամենը մեր մոտեցումներն են: Բայց իրավական առումով այդտեղ հարց կար, թե այդ օբյեկտը մասնավորեցման ցուցակում եղե՞լ է, թե՞ ոչ, և եթե չի եղել` ինչու չի եղել, և եթե չի եղել` ով է այս ամեն ինչի պատասխանատուն:

– Ձեր կարծիքով` Ս. Սարգսյանի՞, թե՞ Ռ. Քոչարյանի օրոք են Հայաստանի էներգետիկ օբյեկտներն ավելի արդյունավետ կամ օրինական գործարքներով օտարվել:

– Նույնն է, ոչ մի փոփոխություն էլ չկա: Օրինական ու արդյունավետ կլինեին, եթե գործընթացը լիներ օրենքով: Ընդամենը մեկ տարի առաջ տեղի ունեցած «Ձորագետի» վաճառքի դեպքում էլ նույն խնդիրն է առաջացել: Եվ ես այն  մարդկանցից եմ, որոնք ընդունում են մասնավոր սեփականության գերակայությունը, և մասնավոր սեփականության դեպքում՝ արդյունավետ կառավարումը: Բայց ինձ հետաքրքրում է ոչ թե ինքնանպատակ մասնավորեցումը, այլ թե ինչ նպատակ է այն հետապնդում:

– Պարոն Խաչատրյան, երբեմն կարծիքներ կամ հայտարարություններ են հնչում, որ Ռ. Քոչարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա ունեցած ազդեցության արդյունքում փորձում է որոշակի ազդեցություն ունենալ նաև ոչ իշխանական քառյակի վրա: Դուք ՀԱԿ անդամ եք, կա՞ նման ազդեցություն:

– Ո՛չ, միանշանակ չկա: Շատ պարզ է, թե դա ինչու է արվում՝ այդպիսով փորձում են քառյակի գործողությունների մեջ ինչ-որ խնդիրներ ստեղծել: Բայց իրականում նման բան չկա և չի էլ կարող լինել: Բոլորն էլ ինքնուրույն ուժեր են, ամեն մեկն իր տեսակետները և այդ տեսակետները պաշտպանելու հնարավորություններ ունի: Չեմ կարծում, որ այդտեղ միջնորդ մարդիկ են պետք:

– Դուք ՀԱԿ-ի դեպքում կարող եք այդպես ասել, բայց վստա՞հ եք, որ նույնն է նաև ԲՀԿ դեպքում:

– Կարծում եմ, որ նանց դեպքում էլ նույնն է: Համենայնդեպս, մեր համատեղ աշխատանքում դա չի զգացվում:

– Այդ դեպքում չե՞ք կարծում, որ Ռ. Քոչարյանը քառյակի գործունեությանն անդրադառնալով՝ փորձում է համագործակցել այդ կառույցի հետ:

– Ո՛չ: Պարզապես ես չեմ տեսնում այդպիսի քայլեր: Ամեն անգամ երբ նա հայտարարություն է անում և աղմուկ է բարձրացնում, շատ մեծ հետաքրքրություն է լինում: Եվ ձեր օգնությամբ էլ այդ ամենը հանրայնացվում է: Երևի ինչ-որ նպատակ ունի: Թե հետագայում ինչ կլինի` կախված է այն հանգամանքից, թե ինչ քայլեր կձեռնարկի:

– Քաղաքականություն վերադառնալու նպատա՞կը նկատի ունեք:

– Չի բացառվում, ամեն ինչ էլ հնարավոր է: Ի վերջո, նմանատիպ պաշտոն ունեցած ցանկացած մարդու դեպքում քաղաքականությունից հեռանալը շատ պայմանական է: Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման պատերազմական իրավիճակում գտնվող այդ երկրում այսօր զբաղված է խաղաղասիրական գործընթացով: Այսինքն` այդ պաշտոնը զբաղեցրած մարդիկ միշտ էլ քաղաքականության մեջ կան: Եվ նրանից է պետք ճշտել, թե ինչ նպատակ են հետապնդում իր գնահատականներն ու ելույթները:

– Կիսո՞ւմ եք այն կանխատեսումները, թե աշնանը քաղաքական զարգացումներ են տեղի ունենալու, որը մեր երկրում կարող է փոխել ուժերի դասավորությունը:

– Ես այդ ամենն ավելի շատ դինամիկայի մեջ եմ տեսնում, քան թե ինչ-որ մի ժամանակաշրջանի հետ կապված: Ամեն օր իրավիճակ է փոխվում, և ամեն օր աշխատանք կա անելու: Քառյակն է անում, և իշխանությունն էլ իր գործով է զբաղված: Բայց, ցավոք սրտի, այսօր ավելի կարևոր խնդիր կա Հայաստան պետության առջև՝ միգրացիան, ազգաբնակչության պարզապես փախուստը Հայաստանից, որը պայմանավորված չէ միայն տնտեսական պատճառներով:

– Իսկ կիսո՞ւմ եք այն կարծիքները, թե աշնանը քաղաքական թեժ զարգացումներ են սպասվում:

– Բուռն աշուն, թեժ աշուն, ամառ հասկացությունները միշտ կան: Կարող են այսօր էլ, վաղն էլ լինել, որովհետև կառավարության գործողություններն ադեկվատ իրավիճակում չեն ստեղծվում, չեն էլ կարող ադեկվատ լինել, որովհետև այդպիսի մոտեցում չկա:

– Նոր կառավարության գործունեության մեջ դրական փոփոխություն չե՞ք տեսնում:

– Չէ՛, ո՞րն է դրականը:

– Նոր վարչապետը հավասար դաշտ ստեղծելու մասին հայտարարություններ արեց…

– Չի կարող լինել:

– Ինչո՞ւ չի կարող լինել:

– Այդպիսի բան չի կարող լինել, որովհետև համակարգի խնդիր կա: Այդպիսի խնդիր նրանց առջև դրված չէ: Այն, ինչ ներկայացվում է, ընդամենը ներկայացվում է: Այդպիսի բան չի կարող լինել: Օրինակ` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը: Կարծում եմ` դրանով ամեն ինչ ասված է: Խոսում էին, խոսում էին, բայց վերջում մնաց նույնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում