Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Պետգնումներում խախտումների առթիվ հրապարակումները իրավական հետևանքներ չեն ունենում. Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ պետական մարմինների կողմից կատարվող գնումների 67 տոկոսը կատարվում է մեկ անձից: Սա նշանակում է՝ իրական մրցակցությունն այդ ոլորտում բացակայում է: Ուսումնասիրությունը կատարվել է 2011-2013 թվականների ընթացքում:

«Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանը մեր հարցին՝ կենտրոնի ուսումնասիրությունները իրավական որևէ հետևանք ունենո՞ւմ են, պատասխանեց. «Տեսականորեն պետք է ունենան, սակայն որևէ հետևանքներ չեն եղել: Երբ որ նկատվել է փոխկապակցածություն, գնումների դեպքում այդ ամենը չի ուսումնասիրվել: Շոուի նման եղան մի քանի դեպքեր՝ Հանրային գրադարան և այլն: Հիմնականում ուսումնասիրություններ արվում է, երբ որ մսխվում են շատ մեծ գումարներ»: Նրա խոսքերով՝ չի եղել, որ դատախազությունն ու ոստիկանությունը ուսումնասիրեն փոխկապակցվածության դեպքերը. «Ես համենայնդեպս տեղյակ չեմ, որ այդպիսի դեպքեր կան»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը օրերս մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարեց, որ էական առաջընթաց կա պետական գնումների գործընթացում մրցակցության առումով, և որ 100-ավոր դեպքեր են իրենք բացահայտել:

Պետական գնումների գործընթացի մոնիտորինգ իրականացրած «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանը մեր հարցին՝ համաձա՞յն է, որ ՏՄՊՊՀ-ին հաջողվել է մրցակցային դաշտ ստեղծել գնումների գործընթացում, այսօր պատասխանեց. «Մեր հետազոտությունների արդյունքները դա չեն վկայում, չգիտեմ»:

Կառավարության երեկվա որոշմամբ, ֆինանսների նախարարին արտոնություն է տրվում անձամբ վերահսկել նախարարության ԾԻԳ-երի գնումների գործընթացը: Մեր հարցին, թե ֆինանսների նախարարի առթիվ կառավարության որոշումն ի՞նչ ազդեցություն կունենա գնումների գործընթացի վրա, «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Քանի որ որոշումը երեկ է ընդունվել, ես ծանոթ չեմ: Երևի իմաստն այն է, որ վերահսկելի լինի գնման գործընթացը: Հիմա դա ինչքանով է իրական վերահսկելիություն, մենք կարող ենք տարբեր ենթադրություններ անել: Դա կախված է, թե ինչպիսի մշակույթ կա տվյալ նախարարությունում: Եթե կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու կամք կա, գուցե դա դրական արդյունք ունենա, եթե չկա՝ դա ընդամենը կոռուպցիոն ռիսկերի տեղափոխում է այլ մակարդակ»:

Վարուժան Հոկտանյանն ասաց, որ իրենք շարունակելու են ուսումնասիրությունը:

Դիտեք մեր հարցազրույցը «Թրանսփարենսի ինտերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության տնօրեն Վարուժան Հոկտանյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում