Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մեկնարկում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը, որը կտևի մինչև հուլիսի 2-ը՝ հայտնում է Ria Novosti-ն:
Հաղորդվում է, որ նստաշրջանի ընթացքում կքննարկվի իրավիճակն Ուկրաինայում, ռուսական պատվիրակությունը կառաջարկի Ուկրաինայի հարցով միջազգային կոնտակտային խմբեր ստեղծել: