Friday, 19 04 2024
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ

Հայաստանում ցուցմունք կորզելու բիրտ մեթոդներից անցում է կատարվում ստոր մեթոդներին. Արման Դանիելյան

Հայաստանում ցուցմունք կորզելու բիրտ մեթոդներից անցում է կատարվում ստոր մեթոդներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը նշեց, թե այս վիճակի հիմքերը դրվել են դեռ խորհրդային ժամանակներում: Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ են համապատասխան մասնագիտական գիտելիքներ, որ նրանք կարողանան առանց խոշտանգումների քրեական գործեր բացահայտել:

Անդրադառնալով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի աշխատանքային ձեռքբերումներին՝ նա նշեց, թե գուցե ժամանակը քիչ է, որ դրական միտումներ լինեն, բայց ընդհանուր առմամբ դատախազության հետ կապված մի քանի խնդիր կա. նախ՝ քննության օրինականությունը վերահսկող դատախազը և դատարանում մեղադրանք պաշտպանողը նույն դատախազն է, այսինքն՝ քննության ընթացքում եղած խախտումները դատախազը փորձում է դատարանի դահլիճում արդեն կոծկել:

Դանիելյանը հիշեց Լևոն Գուլյանի գործը, ով մահացել էր Ոստիկանության գլխավոր շենքում, նաև հիշեցրեց դատախազության գործելաոճն այս գործի հետ կապված: «Գործը քննել էր սկզբում ոստիկանությունը, հետո ՀՔԾ-ն, եկել էին եզրակացության, որ Գուլյանը, լինելով վկա, փորձել է փախչել, թեև ըստ գործի նյութերի՝ կամավոր էր եկել, ապա ընկնելով երկրորդ հարկից՝ մահացել է: Այսպիսի անհեթեթ ձևակերպման չհավատաց նույնիսկ ՀՀ դատարանը: Երբ դատարանը գործը վերադարձրեց լրացուցիչ քննության, դատախազությունը բողոքարկեց այդ որոշումը և ասաց՝ գործը պիտի փակվի, այսինքն՝ դատախազությունն ակնհայտ ձևով ասում էր՝ մենք էս գործը չենք բացահայտելու և չբացահայտեցին, այսօր գործը Եվրոպական դատարանում է»,- ասաց նա:

Դանիելյանը նշեց, թե ուրախ կլինի, եթե գլխավոր դատախազը կարողանա բացառել կաշառքն ու անմեղ մարդկանց պատժվելը, ապա ցավով նշեց, որ այս համակարգում անձերը շատ բան են որոշում, մինչդեռ կայացած համակարգերում այդպես չի. անձը շատ բան չի կարողանում փչացնել համակարգի աշխատանքում, շտկելն էլ է դժվար, իհարկե, բայց փչացնել չի կարողանում: «Եթե կարողանա շտկել իրավիճակը, շատ ուրախ կլինեմ, բայց ճիշտն ասած՝ մտավախություն ունեմ, որ շատ դժվար է լինելու»,- ասաց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում