Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Ռուս-ադրբեջանական օրակարգը բացահայտվել է

ՌԴ նախագահ Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը «Վեստնիկ Կավկազա» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ աշխատում է ամեն օր, և եթե ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, ապա Ադրբեջանը կմիանա եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին, ու իրենք գիտակցում են այդ հարցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը: Գլազևը այդ մասին խոսել է՝ գնահատելով Լավրովի այցը Բաքու:

Գլազևը Պուտինի այն խորհրդականներից է, որոնց շուրթերով, այսպես ասած, բարբառում է ճշմարտությունը, այսինքն՝ հնչում են խոսքեր և գնահատականներ, որոնք պաշտոնապես Ռուսաստանը չի կարող հնչեցնել: Ասել է թե՝ ոչ պաշտոնապես Ռուսաստանի իշխանությունները Գլազևի միջոցով հնչեցնում են Ադրբեջանի համար, որ եթե վերջինս համաձայնվի Եվրասիական ինտեգրացիոն նախագծերի մաս դառնալ, ապա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող է ակնկալել համապատասխան դիվիդենտներ կարգավորման տեսքով: Այսինքն՝ Ռուսաստանն, ըստ էության, Գլազևի շուրթերով Ղարաբաղը դարձնում է Ադրբեջանին Եվրասիական միություն ներգրավելու խայծ:

Գլազևի արտահայտություններն, ըստ էության, բացում են ռուս-ադրբեջանական օրակարգը՝ ցույց տալով, թե ինչ գործարք են ռուսներն առաջարկում Բաքվին: Առայժմ ամենայն հավանականությամբ Բաքուն չի ընդունում ռուսական առաջարկները, քանի որ Լավրովի վերջին այցը վկայեց, որ խնդիրներ այնուամենայնիվ կան: Ալիև կրտսերը երևի թե ձգտում է հնարավորինս թանկ գին ուզել Եվրասիական ինտեգրացիոն նախագծերին մասնակցելու համար:

Սակայն այստեղ մի բանի հանդեպ պետք է ուշադիր լինել՝ եթե իր ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանին ռուսները բացահայտորեն շանտաժում էին Ղարաբաղում պատերազմով՝ Եվրաասոցացման համաձայնագիր ստորագրելու դեպքում, ապա ադրբեջանցիներին Մոսկվան պատերազմով կարծեք թե չի սպառնում: Ավելին՝ Ադրբեջանին շարունակում են զինել և երևի թե նաև զենքի արտոնյալ պայմաններ կառաջարկեն Եվրասիական ինտեգրացիոն ծրագրերի մեջ ներգրավվելու դիմաց:

Սա բացահայտ ցինիկ և արհամարհական վերաբերմունք է Հայաստանի հանդեպ, որ դրսևորում են ռուսները, և որի ֆոնին ադրբեջանցիները շարունակում են հայկական գյուղերի գնդակոծումը: Նրանք դա չեն դադարեցնում նույնիսկ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայաստանյան այցի ընթացքում: Այսինքն՝ ազերիները լավ գիտեն, որ նման դեպքերում ռուս պաշտոնյաները խուլ են և կույր, այսինքն՝ ոչինչ չեն տեսնում և ոչինչ չեն լսում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգությանը: Ռուսաստանը վերջին շրջանում զգայուն է դարձել միայն Ադրբեջանի հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում